f

Անկախ

Ամեն պահի պետք է սպասել լայնածավալ պատերազմի կամ լոկալ բախումների.Արցախցի քաղաքագետ


Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանական կողմը պաշտոնական պահանջ է ներկայացրել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին՝ հրաժարվել Արցախի հայկական անվանումներից ու օգտագործել դրանց ադրբեջանական անվանումները:

Ընդ որում նման պահանջ ադրբեջանական կողմից առաջին անգամ չէ որ ներկայացվել է: Տարածված լուրերի համաձայն, ռուսական կողմը ադրբեջանցիներին հայտարարել է՝ կօգտագործեն այն անվանումները, որոնք կան ռուսական Գենշտաբի քարտեզներում:

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանից փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք այսպես ադրբեջանական կողմը փորձում է այսպիսով հնարավորինս լարել հարաբերությունները ռուս խաղաղապահ ուժերի հետ, միգուցե փորձում է հասցնել բախման, ինչին Ազիզյանը պատասխանեց, որ հայտնի չէ, թե որ վայրերի տեղանունների հետ կապված է ադրբեջանական կողմը նման պահանջ ներկայացրել ռուսական կողմին:

«Այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ հետպատերազմյան շրջանում խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո տարբեր քարտեզներում նրանք մեր վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը նշելու դեպքում երբեմն միառժամանակ կիրառել են նաև և' հայկական, և' ադրբեջանական անվանումները, ինչը իհարկե անընդունելի է մեզ համար։ Ինչ վերաբերում է խաղաղապահ զորակազմի հետ բացահայտ կամ քողարկված հակասության գնալուն, ապա դա նոր իրողություն չէ, մենք բազմաթիվ նման օրինակներ ենք ունեցել, իսկ ուկրաինական ֆրոնտում Ռուսաստանի  անհաջողությունները ավելի են մոտիվացրել Ադրբեջանին։ Այս առումով պետք է հասկանանք, որ որքան թուլանան Մոսկվայի դիրքերը, այնքան ավելի է մեծանալու Բաքվի կողմից ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու հավանականությունը»,-ասաց արցախցի քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հարաբերություններն այն աստիճանի սրելուն, որ դա հասնի ռազմական բախման, Ազիզյանը այս տարբերակը ևս չի բացառում ու հավելում, որպես իր օջախի ու հայրենիքի պաշտպան, կարող է փաստել մի բան՝ լայնածավալ պատերազմի կամ լոկալ բախման պետք է սպասել ցանկացած վայրկյանի.«Լայնամասշտաբ պատերազմի, կամ առավել ևս լոկալ ռազմական բախումների պետք է սպասել ամեն վայրկյանի և սա ոչ թե պետք է մեր հանրությունը էմոցիոնալ առումով ընդունի որպես տագնապ, այլ առանց խուճապի, գիտակցաբար պատրաստվի համապատասխան դիմակայության»:

Վերջինս հավելում է, որ մենք պետք է արտաքին քաղաքական որոշումների, այդ թվում նաև բանակցային գործընթացի տրամաբանության մեջ չափազանց զգույշ լինենք և անենք հնարավորը՝ ռազմական էսկալացիայի ռիսկը չեզոքացնելու համար, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ունեցած ռեսուրսներով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմն առնելը չափազանց բարդ է լինելու: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում ընդունել հակառակ կողմի բոլոր պահանջներն ու վերջնագրերըև հայկական կողմը պետք է օգտագործի մանևրելու բոլոր միջոցները դրանից խուսափելու համար։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որ ինքը չի մասնակցելու դեկտեմբեր յոթի հանդիպմանը, ապա դա ըստ քաղաքագետի, ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Ալիևը հրաժարվում է Մակրոնի «պատրոնաժից»:

«Ըստ էության Ալիեւը հրաժարվում է Մակրոնի պատրոնաժից, այլ ոչ թե ընդհանրապես հանդիպումից, իսկ իրականում Բրյուսելյան ձևաչափը չի ենթադրում ԵՄ անդամ որեւէ առանձին պետության մասնակցություն, բայց նաև չի էլ բացառում, դրա համար էլ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Միշել-Մակրոն համատեղ պատրոնաժությամբ, այսինքն Մակարոնը ոչ թե բանակցային կողմ է, այլ միջնորդ, իսկ կողմերը Փաշինյանն ու Ալիևն են։ Բայց հաշվի առնելով Ֆրանսիայի օրենսդիրի կողմից ընդունված օրինագիծը Ադրբեջանը Ֆրանսիային դիտարկում է որպես հայամետ և հակադրբեջանական պետություն, ուստի հրաժարվում է այդ երկրի միջնորդությունից»,- նշում է Ազիզյանը:

Անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին ավարտին եզրափակիչ փաստաթուղթը չստորագրելու Փաշինյանի որոշմանը, արդյոք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող ենք արկածախնդրություն անվանել, Ազիզյանը հավելեց, որ դա ցույց կտա ժամանակը, սակայն այդ դիրքորոշումը հիմնված է քաղաքական իրականության վրա:

«Այն որ ՀԱՊԿ -ը որպես անվտանգության ապահովման ռազմական կամ գոնե քաղաքական զսպող մեխանիզմ դադարել է գործել Հայաստանի Հանրապետության համար մենք համոզվել ենք ոչ միայն հետպատերազմյան այս 2 տարիների ընթացքում, ոչ միայն 44-օրյա պատերազմի կամ 20թ-ի հուլիս ամսին Տավուշի դեպքերի ժամանակ, այլ նույնիսկ դրանից էլ վաղ։ Սա իհարկե պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սկսած անդամ պետությունների հետ ունեցած Ադրբեջանի հարաբերություններով, այնպես էլ դոմինանտ դերակատարություն ունեցող Ռուսաստանի ռեգիոնալ շահերի փոփոխություններով։ Ուստի ՀՀ վարչապետը արձանագրել է, այն ինչ իրականում կա, քանի որ նույնիսկ քաղաքական գնահատական տալու առումով դեռեւս կառույցը համապատասխան դաշնակցային դիրքորոշում չի հայտնել, ես չեմ խոսում կոնկրետ գործողություններով տեղի ունեցածը կանխելու կամ գոնե դրա անհրաժեշտության դիտարկման մասին»,-եզրափակում է Ժիրայր Ազիզյանը:

Ժիրայր Ազիզյան Արցախ Ադրբեջան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան ՀԱՊԿ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին