f

Անկախ

ԱՄՆ օլիմպիական կոմիտեն հանդես է եկել 2024-ի խաղերին ռուսների մասնակցության օգտին` պայմանով


Ուրբաթ օրը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացել է օլիմպիական գագաթնաժողովը։

 ԱՄՆ օլիմպիական կոմիտեն (USOPC) հանդես է գալիս 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ռուսաստանցիների մասնակցության օգտին։ Այս մասին հայտարարել է USOPC-ի ղեկավար Սյուզաննա Լայոնսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դեկտեմբերի 9–ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացել է օլիմպիական գագաթնաժողովը։

Դրա ամփոփիչ հռչակագրում խոսվում է պաշտպանական միջոցառումների վերանայման նախաձեռնությանը համընդհանուր աջակցության մասին. նախաձեռնությունը կայանում է մրցումներին ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը թույլ չտալու մեջ։ Միաժամանակ հայտարարվել է, որ պետք է ուժի մեջ մնան Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցները, որոնք ենթադրում են, մասնավորապես, մարզիկների ելույթներն առանց ազգային դրոշի և օրհներգի։ Ուժի մեջ է մնում նաև մրցումների անցկացման արգելքը:

«Դա գուցե տհաճ է գիտակցել, բայց ռուսաստանցիների մասնակցությունը թույլ չտալը մեզ հետ է շպրտում։ Նրանց վերադարձն իսկապես կարևոր է շարժման (օլիմպիական) համար։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինացի մարզիկներին։ ԱՄՆ-ն ողջունում է մրցումներին վերադառնալու հնարավորությունների որոնումը այն մարզիկների համար, ովքեր դրա համար մարզվել են ամբողջ կյանքում, բայց մենք կտրականապես դեմ ենք, որ նրանք վերադառնան ազգային դրոշի ներքո, երբ նրանց երկրները պատժամիջոցների տակ են»,-Լայոնի խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը։

Փետրվարի վերջից ԱՄՆ-ն ակտիվորեն հանդես էր գալիս ռուսաստանցիներին մրցումներից հեռացնելու օգտին։

«Այն ժամանակ, որպես օպերատիվ միջոց, ստիպված էինք բոլորին բաժանել։ Այո, այն ժամանակ մենք լիովին աջակցում էինք հեռացմանը։ Բայց оլիմպիական գագաթնաժողովում հարց բարձրացվեց` արդյոք նույնն է մնացել պաշտպանական միջոցառումների անհրաժեշտությունը։ Թեև իրավիճակի կատալիզատորը դեռևս առկա է, (դա, ակնհայտորեն, հակամարտությունն է Ուկրաինայում), մարզիկների անվտանգության հարցն այլևս այդքան սուր չէ»,-ասել է Լայոնսը։

Միևնույն ժամանակ, նույնիսկ ռուսաստանցիների մասնակցությունը թույլատրելու դեպքում մնում է այն սպառնալիքը, որ որոշ երկրներ իրենց նախաձեռնությամբ կարգելեն նրանց մասնակցել իրենց տարածքում ընթացող մրցաշարերին։

«Դա оլիմպիական Խարտիայի լուրջ խախտում է։ Մենք չենք ցանկանում, որ առանձին երկրներ քաղաքական դրդապատճառներով որոշեն, թե ում հետ իրենք կամ իրենց մարզիկները պետք է շփվեն կամ չպետք է շփվեն»,-ընդգծել է նա։

 

Փետրվարի վերջին միջազգային օլիմպիական Կոմիտեն, որպես պաշտպանական միջոցառում, միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել ռուս և բելառուս մարզիկներին թույլ չտալ մասնակցել մրցումներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:

Օլիմպիական խաղեր ԱՄՆ Ռուսաստան Սպորտ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին