f

Անկախ

«Իրավունք». ՔՊ-ում իրավիճակը լարվում է. Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել


«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթին բարի չէր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար: Երկուսն էլ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ընդ որում` հատկանշական է այն, որ Համբարձում Մաթեւոսյանին նախ ՔՊ վարչության անդամների ընտրության վերահաշվարկի արդյունքում դուրս հանեցին իշխող կուսակցության ղեկավար կազմից, իսկ այժմ` փոխվարչապետի պաշտոնից:

Աղմկոտ հրաժարականներից հետո թեեւ շրջանառվում են փոխվարչապետի հնարավոր հավակնորդների երկու անուն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի, սակայն «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Ռոմանոս Պետրոսյանի վրա:

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խիստ վստահելի մարդկանցով է փորձում շրջապատել, որոնց շարքում թիվ մեկ տեղն է գրավում Ռոմանոս Պետրոսյանը, ով բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը նրան:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ծնունդով Փաշինյանի հայրենի մարզից է: Մեզ հասած շշուկների համաձայն` ՔՊ-ի ներսում եւս մի «հանգած հրաբուխ» կարող է բռնկվել: Ասում են, թեպետ առերեւույթ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է, բայց բավականին լարվել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:

Ավելին` այդ լարվածությունը երկուստեք է եւ հասել է այն աստիճանի, որ ՔՊ-ի ներսում ձեւավորվել են պապիկյանականներ եւ նիկոլականներ թեւերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ՔՊականները մասնավոր զրույցներում պնդում են, որ ՔՊ-ի ներսում շուտով «սանիտարական» «հատումներ» են իրականացվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Սուրեն Պապիկյան Ռոմանոս Պետրոսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին