f

Անկախ

Դո՛ւք եք պարտավոր երկրի ներսում կազմակերպել ազատագրական պայքարի անհրաժեշտ ինստիտուտներ ու ցանցեր․․


Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց կողմնակիցներից ժամանակ առ ժամանակ լսում եմ մուննաթախառն հարց, թե․ «ախպեր, մե՞զ խի եք դիմում»։ Սա, որ մի քիչ մտածենք, բավականին տարօրինակ հարց ա, որովհետև հարգելիներս, եթե ձեզ դիմում են, ապա դա ձեր համար 2 լավ նորություն է պարունակում․

1․ դիմողը համարում է, որ դուք որպես քաղաքական միավոր ավելի շատ ողջ եք, քան մեռած;

2․ դիմողը ձեր մասին ահագին բարձր կարծիք ունի։

Ու, այնուամենայնիվ, պետք չի կարծել, թե․ «մե՞զ խի եք դիմում» հարցը պատասխան չունի։ Իհարկե, ունի։ Էնպես է ստացվել, որ դուք հայ ժողովրդի ազգային-քաղաքական էլիտան եք։ Միգուցե դա դուք չէիք ուզում, բայց էդ ձեր ցանկության մասին 10, 20, 30 տարի առաջ պիտի տեղեկացնեիք ու գնայիք հող մշակելու։

Չեք հրաժարվել, բայց էլիտայի մեջ լինելը ոչ միայն, ըստ սահմանման, ենթադրում է ռեսուրսներին հասանելիություն (доступ), այլև իր հետ բերում է պարտականություններ։ Եթե կուզեք՝ դասակարգային պարտականություններ։ Մի կողմ, որ նախկինում այդ պարտականությունները հաճախ թերակատարվել են, ինչն էլ, ի թիվս այլ հանգամանքների, 2018-ին բերեց մեր պետության զավթմանը։ Բայց անցյալն անցյալ է, իսկ ներկայի դասակարգային պարտականությունները չեն չեղարկվում։

Էնպես որ, երբ հայ ժողովրդի առավել կազմակերպված ու քաղաքականապես ակտիվ զանգվածը ձե՛ր դիմաց է պահանջներ դնում ու ձեզնից է՛ սպռոս անում, նա ճի՛շտ հասցեով է դիմում։ Դո՛ւք եք պարտավոր երկրի ներսում կազմակերպել ազատագրական պայքարի անհրաժեշտ ինստիտուտներ ու ցանցեր; առաջարկել նորացված ծրագրեր ու գաղափարներ; կառուցել հայ ժողովրդի խաբված, ապակողմնորոշված ու հուսահատված հատվածների հետ արդյունավետ կոմունիկացիա; մարդկային ռեսուրս կուտակել և սովորել ու սովորեցնել պայքարել։

Եթե այս ամենը չեք անելու, ավելի լավ է մարդա մի ձեռնաշղթա հագեք ու մի անգամից գնացեք հանձնվեք ադրբեջանցիներին․ մեկ է, սենց թե նենց Նիկոլը բոլորիդ հանձնելու է, սենց գոնե ժամանակ կխնայվի։ Մենք էլ ձեռքներիս կունենանք դատաբժշկի տված տեղեկանք, որ ֆսյո, մեր ազգային-քաղաքական էլիտան էլ չկա․ մի քանի օր սուգ կպահենք ու կփորձենք մարդա մեր գլխի ճարը տենալ։

Էս ասածս, ի դեպ, որ Նիկոլն ու ադրբեջանցիները համատեղ ձեզ ոչնչացնելու են, գեղարվեստական չափազանցություն չէ․ սեփական դասակարգային առաքելությունը մոռացած էլիտաները անխուսափելիորեն ոչնչանում են ոչ միայն որպես դասակարգ, այլև ֆիզիկապես ու ամբողջ տունուտեղով․ տես՝ ֆրանսիական ու բոլշևիկյան հեղափոխությունները ծնած պատճառներն ու հետևանքները։

Վահագն Մխոյան ՖԲ Գրառում նախկիններ Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին