Եթե հնարավոր լիներ, ապա Ղարաբաղից հիվանդներին Հայաստան կտեղափոխեին սանավիացիայի ուղղաթիռներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ դիմել է Կարմիր խաչին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ճնշում գործադրելու եւ հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար պայմաններ ստեղծելու հարցով։ «Մենք ակնկալում ենք, որ կլինեն ճնշումներ եւ ակնկալում ենք համատեքստային քայլեր։ Ադրբեջանում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը պետք է ճնշում գործադրի եւ հնարավորություն ստեղծի, որպեսզի հիվանդներին տեղափոխենք Հայաստան»,-նշեց նախարարը։