Ազգային ժողովի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին, այդ թվում՝
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Արտաքին հետախուզության եւ արտաքին հետախուզության ծառայության գործունեության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ: