f

Անկախ

Այդ բոլոր տոնակատարություններով, լույսերով զարդարանքներով ու միջոցառումներով Նիկլոը խեղդում է զոհվածների ծնողների ձայները. Սերոբ Գասպարյան


Անկախի զրուցակիցն է «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:

-Լաչինի միջանցքի փակումով Ադրբեջանը միայն Արցախի հայաթափո՞ւմ է իրականացնում, թե այլ խնդիրների լուծման էլ է փորձում հասնել:

-Ցավոք սրտի, եկավ նապաստակի տարին, ու նապաստակներն են իշխում Հայաստանում: Չորս տարի ասեմ, երեք տարի ասեմ՝ չգիտեմ, այս Ալիևի զառանցանքը, թե «Հայաստանը մերն է, Երևանը մերն է, Զանգեզուրը մերն է, Ղարաբաղը մերն է»... Ու մերն է ասելով՝ կամաց-կամաց, իմ կարծիքով, պայմանավորվածության արդյունքում, այս մարդիկ իրագործում են իրենց ծրագիրը:

44-օրյա պատերազմի բոլոր իրական կռվող տղերքը, ոչ թե սարերում թաքնված, զինվորական համազգեստ հագած կառավարության այսօրվա իշխանիկները, այլ իրական պատերազմով անցած տղերքը տեսան, որ թիկունքից դավաճանեց մեզ քաղաքական էլիտան:

Ոչ մի օգնություն, այսինքն՝ հասկացանք, որ պայմանավորված, միտումնավոր պատերազմը տանուլ տալ էր: Ու դա որ սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ դա նոր չէր: Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից՝ բոլոր նախագահներն այդ մտքին են եղել, որ դա պատկանում է Ադրբեջանին ու  պետք է վերադարձվի:

Չէին կարող հենց այնպես վերցնել տալ, վախեցան ժողովրդից ու պատերազմով հանձնեցին։ Քանի որ ժողովուրդն իրենց համար արժեք չունի, այսօր Հայաստանի մեծամասնության համար կենդանիները, շներն ավելի արժեք ունեն, քան թե մարդիկ: Հիմա նույն պատկերն է, ոնց որ նոյեմբերի 9-ին, արկածախնդիր ասեմ, ինչ ասեմ, այդ հոգեկան հիվանդը, որ հայտարարեց, թե 35 հազար կյանք է փրկել, ստորագրելով, հանձնելով Քարվաճառը, Հադրութը, Շուշին, հիմա 120 հազարի մասին է խոսքը: Արցախում, փակել են միջանցքը, ինչպես հարյուր տարի առաջ հինգ հոգով, տասը հոգով Դեր Զորի անապատ էին քշում հազարավոր հայերի, հիմա հինգ հարյուր հոգով փակել են 120 հազարի  ճանապարհը: Զիջումների կգնա ու կասի, գիտեք ինչ, 120 հազարը սովամահ էին լինում, բլոկադայի մեջ էին, շրջափակման մեջ էին, եկեք այս ութ գյուղը զիջենք, եկեք միջանցքը բացենք: Սա վաճառողական քաղաքականություն է:

- Միայն ութ այսպես կոչված անկլավների մասին է խոսքը Տավուշի մարզի, թե նաև Զանգեզուրի միջանցքի:

- Այսօր ամբողջ աշխարհը խոսում է միջանցքի մասին, ամբողջ աշխարհը. բոլոր նախագահները ասում են, որ այս մարդը միջանցք է խոստացել, ինքը մենակ ասում է՝ չկա նման բան: Այսինքն՝ այս սուտասանին մենք նոր չենք ճանաչում, ամբողջ աշխարհն է խոսում միջանցքի մասին:

- Այդ զիջումից հետո Հայաստանից ի՞նչ է մնալու, Երևանի մա՞րզ:

- Ես նայեցի, թե  դեկտեմբերի 31-ի գիշերը հրապարակում ինչ է կատարվում, արդեն մարզ էլ չի մնացել: Ոնց էին օտարազգիները Երևանի սրտում, Հայաստանի սրտում քեֆ-ուրախություն անում: Ժողովրդի մի մասը Եռաբլուրում սգում էր, մի մասը փնտրում է իրենց զավակներին արդեն երկու տարուց ավելի, կամ այս սեպտեմբերյան պատերազմից մինչ օրս մարմիններ կան, որ վերադարձված չեն, մարդիկ նստած սգում են, իսկ օտարազգիները Հայաստանի սրտում քեֆ-ուրախություն են անում:

Այդ խելագարի պատկերն էլ Երևանի սրտում, իբր մեծ էկրանին ելույթ էր ունենում, երեկ էլ Աստվածաշնչից սաղմոս էր կարդում: Սաղմոս կարդալով՝ բոլոր հավատացյալներին սարքեց դիվահար: Ֆիրդուսին մի լավ խոսք ունի՝ «Ռուստամ Զոհրապ» կինոյից է, ասում է՝ մինչև Զոհրապը զարթնի մկմկա, թշնամին, ահեղ մի բռունցք դարձած, մեր վերջը կտա: Մինչև մեր ազգը զարթնի, հասկանա, որ սրանք սատանայի առաքյալներն են... Շատերը այնպիսի  խարդախ ու կեղծ թեզեր են պտտեցնում, ասում են՝  Նիկոլը Պուտինի մարդն է, մոռանալով, որ Սորոսի ծնունդ է: Ո՞նց կարող է Սորոսի ծնունդը լինել Պուտինի մարդ: Ոնց կարող է Սորոսի ծնունդը դառնալ ռուսամետ, չի կարող նման բան լինել: Մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, Աստվածաշունչն է ասում, կամ մեկին պիտի ատի՝ մյուսին սիրի, կամ էլ հակառակը: Սորոսից ծնվածը չի կարող ռուսամետ լինել, վերջ:

- Ինչպե՞ս բացել Լաչինի միջանցքը:

- Ասում են՝ խաղաղ մարդիկ եկել, նստել են: 120 հազարից 10 հազարը չի կարողանում հավաքվի գա խաղաղ անցնի:

-Հավանական համարո՞ւմ եք խաղաղ անցնելը, առանց միջադեպերի:

- Այո, այսինքն ի՞նչ է, նստենք սպասենք, թե երբ ենք սովից մեռնելո՞ւ: Դուք չեք հիշի, 90 թվին նույն պատկերն էր, բա ոնց բացեցինք, ոնց կարողացանք ազատագրել, որսորդական հրացաններով կամ փուզա կրակող տիրի հրացաններով մենք հաղթեցինք: Իմ առաջին պատերազմ գնացած ժամանակ ինձ մոտ եղել է տիրի հրացան, որը փուզա է կրակում, իսկ Երասխի պաշտպանության ժամանակ եղբորս՝ Ռուստամ Գասպարյանի ձեռքին եղել է ընդամենը ռակետնիցա: Ու մենք դրանով գնդացրի, պուլիմյոտի դեմ ենք գնացել ու հաղթել ենք: Այսօր լեգենդներ են պատմում մի ազգի մասին, որը վախկոտ, իրոք նապաստակ է, ինչպես Նիկոլը:

Ինչ-որ մի Ալիև, որ ամբողջ կյանքում վախեցած է եղել, այսօր տարբեր քաղաքներում բռունք է թափահարում, թե տեսեք, երկաթե բռունցքը կգա ձեր գլխին, մեր այս հոգեկան հիվանդներն էլ ասում են՝ դե սուս մնացեք, ձայն չհանեք հանկարծ:

-  Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարբեր հատվածներում տեղակայված են ոչ միայն ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներ, այլև սահմանապահ զինվորներ: Արդյոք դա նշանակում է, որ հանրությունից թաքուն սահամանազատում է արվել, թե՞...

-Ես հետևում եմ, Ադրբեջանի՝ Ալիևի բերանով խոսացող լրագրողների, իրենց պատգամավորների ու պաշտոնյաների ասածները հաստատում են, որ այդ տարածքներում, որտեղ իրենք տեղակայվել են, իրենց տարածքներն են: Դեռ ավելին, էլի շատ բաներ կան, որ Հայաստանը պիտի զիջի: Ի՞նչ է նշանակում, մտել են քո տուն, վերցրել են քո տան կեսը, ասում են՝ սա մերն է, ու տան տերը ոչինչ չի խոսում:

- Նշանակում է, որ տան տերը համաձա՞յն է իր առաջ դրված պահանջների հետ:

- Այո, ինչքան հիշում եմ, ձեր տաղավարից էր, որ ասացի, այն, ինչ որ Ալիևը ադրբեջաներեն է խոսում, Նիկոլը խոսում է հայերեն: Այն ժամանակ, երբ որ Նիկոլը սկսեց մեր գյուղերի անունները ադրբեջաներենով կոչել, ինքը ապացուցեց, որ  համաձայն է դրան։ Երբ  ինքն ասաց՝  երբ ինձ թուրք են ասում, ես չեմ նեղվում, նշանակում է ինքը արյուն է ուզում խմի, որովհետև թուրքը  գլուխ է կտրում, արյան հոտից հագենում է: Այսինքն՝ թուրքը. չվեցրնենք ազգը, վերցնենք նշանակությունը: Իր գրքի մեջ գրված չէ՞ր, թե ինչ են նշանակում այս տոնախմբությունները, այս չգիտեմ միջոցառումները, տարբեր լուսավորումները: Ինքն իր գրքի մեջ գրել էր, որ այդ ձևով կխեղդենք զոհվածների ընտանիքների ձայները, կխեղդենք: Ինքը խեղդում է հիմա, այն ինչ  գրել էր, կատարվում է: Այսինքն՝ մենք հիմա ապրում ենք երկրի հակառակ կողմում:

- Նույնսիկ ամերիկացի ռազմական փորձագետներն են խոսում այս մասին, որ այս տարի Ադրբեջան-Հայաստան հերթական ռազմական բախումն է սպասվում: Ձեր դիտարկումներն ի՞նչ են հուշում:

- Այն, ինչ խոստացել են 90-ականներից մեր բոլոր ղեկավարները, այս խեղկատակի ձեռքով իրականացնում են: Նորից կեղծ պատերազմ կլինի, նորից կզոհվեն երիտասարդներ, նորից թուրքը առաջ կգա, կնստի ու կասի՝ սա իմ տունն է, և մեր Հայաստանի Հանրապետությունը կընկնի բլոկադայի մեջ, արդեն կթելադրի թուրքը, ու ինչ թելադրի, մենք դա կանենք, և կամաց-կամաց Հայաստանը կվերածվի Թուրքիայի: Սա է Սորոսի ծնունդների նպատակը: Ճիշտն ասած, Հայաստանում այսօր հայն արդեն փոքրամասնություն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մտածում են՝ դե մենք մեզ ինչ պահենք, թող ամերիկացին պահի, թող պարսիկը պահի, թող ռուսը պահի, թող վրացին պահի, թող եվրոպացին պահի: Բա ձեր գործն ի՞նչ է, բա մեր գործը որն է, բա մենք ի՞նչ պետք է անենք: Հասարակ կենդանու բնազդ ել չունե՞նք, որ ինքնապաշտպանությամբ զբաղվենք: Բոլորը եկան թալանեցին, Լևոնից, Ռոբերտից, Սերժից, Նիկոլից սկսած՝ թալանեցին, կեղեքեցին ժողովրդին, սարքեցին մարմնավաճառ՝ հինգ հազար դրամով ձայն վաճառող։ Բերեցին հասցրեցին այս վիճակին: Մարդիկ ինքնամոռաց տոներ են տոնում, ինչի՞ մասին է խոսքը,հասկանո՞ւմ եք, կովի նման, երբ հորթին մորթեն՝ գոռա, հետո թեքվի ու շարունակի որոճալ, մինչև իր հերթը գա:

Սերոբ Գասպարյան հարցազրույց Նիկոլ Փաշինյան Արցախի շրջափակում Ադրբեջան խմբագրի ընտրանի Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին