f

Անկախ

Արամ Ավագյան․ «Ցանկանում եմ, որ երկրիս համար լինի խաղաղության ու համերաշխության տարի»


Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող  բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 2023-ը սկսել է ինտենսիվ և նպատակային  մարզումներով․ հայ մարզիկը իր առջև լուրջ նպատակ է դրել բաղձալի երազանքին՝ չեմպիոնական գոտուն հասնելու և պատմություն կերտելու։
Անկախի հետ զրույցում Արամն ամփոփում է 2022-ը, խոսում չեղարկված մենամարտերի, 2023 թվական նոր շնչով ու տրամադրվածությամբ մուտք գործելու, ինչպես նաև մեր հայրենիքին բաժին հասած դժվարությունները, ամենքս մեր սխալն ուղղելով, հաղթահարելու մասին։


 -Արամ, 2022-ից շատ չենք հեռացել․ ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար։   
-2022-ը մարզական ձեռքբերումների առումով այնքան էլ հաջող չէր․ պարբերաբար մենամարտեր դրվեցին, որոնք չհաստատվեցին տարբեր պատճառնեով․ հակառակորդները հրաժարվեցին, մեզ առաջարկված պայմաններն այնքան էլ մեր սրտով չէին։ Շուրջ 1․5 տարի է մեծ ռինգում չեմ եղել և, կարելի է ասել, «կատաղած շան նման քաղցած եմ»՝ ռինգ դուրս գալու։ 
2023 թվական նոր շնչով եմ մտել և ցանկանում եմ տարվա ընթացքում անցկացնել  3-4 մենամարտ։ Հեռու չեմ բաղձալի երազանքից, նպատակից, որն ունեմ փոքրուց՝ չեմպիոնական գոտու նվաճում։
Չեմ կարող որևէ յուրահատկություն նշել 2022-ի մեջ․ տարին սպորտային տեսանկյունից ինձ համար չստացված էր, գումարած մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները, թեև չեմ սիրում այս թեմայով խոսել,  իմ ամենացավոտ տեղն է։ 2022-ին էլ մեր երկրում շարունակվեց բարդ ու դժվար ժամանակահատվածը, անորոշությունը, ինչն օտարության մեջ ապրող հայի, հայի իրական տեսակի համար շատ ծանր է․ չգիտես՝ ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել։


- Պրոֆեսիոնալ ռինգում կարիերան շարունակելու և լուրջ հաջողությունների հասնելու նպատակով տեղափոխեցիք ԱՄՆ․ ի՞նչն է հեշտ, ի՞նչը՝  դժվար հաղթահարելի։
-Միացյալ Նահանագներ եմ տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, պատերազմից ընդամենը 10 օր առաջ։ Շուրջ 2․5 տարի է այստեղ եմ բնակվում։ Կյանքն ԱՄՆ-ում հնարավորություններով լի է մասնագիտական առումով, նաև դժվար է, անարդարություններ շատ են լինում, թեև աշխարհն է  անարդար։
Նորեկ լինելով մեծ երկրում՝ կան որոշակի վախեր, չնայած   մարտահրավերները միշտ ինձ համար են եղել կյանքում, վստահությամբ եմ առաջ գնացել փոփոխություններին։ Երբեք մտադրություն չեմ ունեցել գործունեությունս ծավալել երկրից դուրս, բայց  մասնագիտական տեսանկյունից ելնելով՝ Միացյալ Նահանգները  «բոքսի սիրտն ու հոգին է», իսկ ես  ցանկանում եմ դառնալ այն մարդը, այն անձը,  որի մասին նպատակասլաց երազել եմ մանկուց։ Այդ ամենից դրդված՝ այսօր բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում։
Մարզումներն այստեղ աննկարգրելի լավ են ընթանում,  հասարակ սպարինգների 1 տարվա փորձը կարող է փոխարինել այլ երկրների 5-10 տարվա մրցումային  փորձին, որովհետև այստեղ սպարինգները ոչնչով չեն տարբերվում, չեն  զիջում իրական մենամարտերին, մարզադահլիճում գործում է մեկ օրենք՝ «սպանի՛ր, կամ սպանվի՛ր», «եթե պետք է մեռնել, ապա ինչու՞ դու չսպանես․ սա պայքար է՝ ապրելու»։


-Ինչպե՞ս նշեցիք տոները։
-Չեմ կարող առանձնահատուկ բան ասել, զուտ օր է եղել՝ բաժակ բաժակին խփելու, լավի սպասումով տեղափոխվելու հաջորդ տարի, որպեսզի  եկող տարին խաղաղություն ու հաջողություն բերի հայ ազգին, ընտանիքիս, ողջ աշխարհին ու բոլոր այն մարդկանց, որոնց սիրում եմ։


-Որո՞նք են լինելու 2023-ի կարևորգույն քայլերը, նշաձող սահմանե՞լ եք Ձեզ համար։
-2023 մտել եմ մեծ տրամադրվածությամբ, նոր շնչով, ինչի  մասին փաստում են մարզումներս․ վերսկսել եմ մեծ տեմպով։  Այն ամենն, ինչ արել եմ այս 21 տարվա ընթացքում՝ կյանքիս 75 տոկոսը ներդնելով բռնցքամարտի մեջ, չեմ ուզում այստեղ լինել  ուղղակի լինելու համար, ցանկանում եմ գրել պատմություն, որպեսզի  աշխարհի որևէ անկյունում, երբ խոսեն բռնցքամարտի մասին,  հիշեն, որ նման բռնցքամարտիկ է եղել իր ունակություններով, տեխնիկատատկտիկական հնարներով, կռվող տեսակով, սրտով․․․
2023-ին՝ ցանկանում եմ անցկացնել մի քանի մենամարտ և մոտենալ այն բաղձալի նպատակին, որն ունեցել եմ մանկուց։
Մաղթում եմ, որ ազգիս համար լինի  խաղաղության ու համերաշխության տարի, ու  յուրաքանչյուրս եղածի, ստեղծվածի համար մեղադրենք ինքներս մեզ, սիրենք միմյանց՝ փորձելով  լավը դարձնել մեր երկիրը, մեր Հայաստան աշխարհը։

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Հայաստան ԱՄՆ Արամ Ավագյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին