f

Անկախ

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանը սպասարկել է 111 687 ընթերցողի. ԿԳՄՍՆ


Հայաստանի ազգային գրադարանն ամփոփել է 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանն ունեցել է 111687 ընթերցող, 24010՝ էլեկտրոնային շտեմարաններից օտվող, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ:

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սևադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022 թվականին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին և Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաև «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։

Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական և  գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Գրադարանների վիճակագրական ամփոփ տվյալներում առանձին ներկայացվել են հանրապետության բուհական գրադարանները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանները։

Այս հրատարակությունն օգնություն է գրադարաններին, ԶԼՄ-ներին, տեղեկատվական-վերլուծական հաստատություններին ՀՀ տարածքում գործող գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։

Գիրքը կազմել և աղյուսակները համադրել է Լիլիթ Մուրադյանը։

Համաձայն գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021 թ. գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից՝ 10 մարզային,  117՝ քաղաքային, 502՝ գյուղական, 22՝ մանկական: Հրատարակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: 

Հայաստան Ազգային գրադարան

Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Ավելին
Ավելին