Իտալիայում ավարտվող ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարը երեկ ավարտվեց:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը երկօրյա պայքարում՝ կարճ և ազատ ծրագրերից հետո, ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է:
Փառատոնի հաղթող ճանաչվեց իսրայելցի Նիկիտա Շեյպոն: