f

Անկախ

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում հայերի դեմ ատելության և անհանդուրժողականության դրսևորումները սկսել են ավելի հաճախակի բնույթ կրել


Իսրայելի Երուսաղեմ քաղաքում հայերի դեմ ատելության և անհանդուրժողականության դրսևորումները սկսել են ավելի հաճախակի բնույթ կրել ու դրանք արդեն մտահոգիչ են դառնում: Այս մասին Անկախի հետ զրույցում ասաց ՙՙՆոյան Տապանՙ հայկական կրթա-մշակութային կազմակերպության քարտուղար, քաղաքագետ Մենդել Կորսունսկին:

ՙՙԱյս տենցդենցը բավականին մտահոգիչ է դառնում: Մենք Իսրայելու գործող հայկական ՙ,Նոյան Տապան՚՚ կրթա-մշակութային կենտրոնից կողմից պաշտոնական պահանջ, նամակ ենք հրապարակել, որտեղ կոնկրետ պատասխանատու անձերի խնդրել ենք քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար հայերի դեմ բռնությունները՚,-ասաց ՙՙՆոյան Տապանիՙՙ խոսնակը:

Վերջինս նշեց, որ նամակը գրելու անհրաժեշտությունը տեսան, քանի որ Իսրայելում մտահոգիչ է դարձել,որ ազգայնամոլական ուժերի կողմից սկսել են թիրախավորվել երկրի էթնիկական և կրոնական փոքրամասնությունները:

ՙՙԱյն խմբերը, որոնք վարակված են անհանդուրժողականությամբ և ռասիզմով,  հիմա էլ իրենց ուշադրությունը սևեռել են հայկական համայնքի վրա, որպես անընդհատ հարձակումների ենթակա թիրախի և դա հեշտ է ապացուցել, որովհետև նման հարձակումները շատ հաճախակի են դարձել: Ընդամենը երկու ամսվա ընթացքում ատելության ու անհանդուրժողականության այսպիսի դրսևորումներ հայկական թաղամասում տեղի են ունեցել մի քանի անգամ՚,-շեշտեց Մենդել Կորսունսկին:

Նա տեղեկացրեց, որ իրենց նամակում հիշատակել են, թե Իսրայելի բանակի հատուկ ստորաբբաժանման զինվորականների կողմից հայկական խաչի վրա թքելը, թե հայկական ռեստորանի վրա հարձակումը, թե հայ երիտասարդների ուղղությամբբ գազ օգտագործելն ու հետո խմբով նրանց վրա հարձակվելը ու այդ ամենի ֆոնին իշխանությունների լռությունը: Այդ է պատճառը, որ նամակում հիշեցրել են իսրայելի պատասխանատու անձանց Իսրայելի սահմանադրության մարդու իրավունքների և անձի արժանապատվության մասին օրենքները, ինչպես նաև սրբավայրերի պաշտպանվածությունը երաշխավորող օրենքները, նաև այն, որ Իսրայելի սահմանադրությամբ Իսրայելը պարտավորվում է պաշտպանել Իսրայելի քաղաքացի յուրաքանչյուր ոքի՝ անկախ նրա սեռից, կրոնական ու էթնիկ պատկանելությունից:

Նամակ-հայտարարությունը ուղարկվել է Իսրայելի նախագահ Իցխեկ Հերցոգին ու կոչ է արվել նրան, որպեսզի Իսրայելի հոգևոր առաջնորդներին հավաքի ժողովի ու այնտեղ նրանց սովորեցնի հանդուրժողականություն և իրենցից տարբերվողներին ընդունելու ունակություն:

Իսրայելի Պաշտպանության նախարար Իտամար Բեն Գվիրից պահանջել են համապատասխան միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար: 

Դիմել են նաև գլխավոր ռաբբի Դավիդ Բարուխ Լաոյին, խնդրելով նրան իր կրոնական ժողովների ժամանակ իր հավատացյալներին հիշեցնել  հուդայիզմի կանոններից մեկը, այն է խուսափել մյուսներին վնասելուց , իսկ Երուսաղեմի քաղաքապետ Մոշե լեոնից էլ խնդրել են պաշտպանել ու պահպանել Երուսաղեմի բազմամշակութային, բազմաէթնիկ ու բազմակրոն մոզայիկան, ինչպիսին որ եղել է:

Նամակն ուղարկվել է նաև Իսրայելում գործող ՄԱԿ-ի գրասենյակներ, խնդրելով ուշադրության տակ պահել անհանդուրժողականության և ատելության այս դեպքերը:

Անկախը զրուցեց նաև իսրայելցի քաղաքագետ Յարոն Վեյսի հետ, որը պատասխանելով մեր հարցին այն մասին, թե ինչու են հայերի հանդեպ ատելության այս դրսևորումները ակտիվացել ասաց, որ դրանք իրականացվում են երիտասարդ ազգայնամոլ երիտասարդների կողմից, որոնք Իսրայելի նոր ձևավորված կառավարության ազդեցության տակ են;

Հիշեցնենք, որ Նեթանյահուի նոր կառավարությունը բաղկացած է ռադիկալ ու ազգայնամոլ բազմաթիվ քաղաքական ուժերից, որոնք միշտ աչքի են ընկել ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքով:

Ինչ վերաբերվում է Իսրայելի իշխանությունների կողմից արձագանքի մասին մեր հարցին, Վեյսն ասաց.ՙՙՀայկական համայնքի ներկայացուցիչներն ինձ տեղեկացրին, որ այս պահին համագործակցում են ոստիկնության հետ՝ մեծացնելու համար անվտանգությունը Հայկական թաղամասի համայնքային կարևորություն ունեցող բոլոր կառույցներում: Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքությունն ու Հայաստանի դեսպանատունը Թել Ավիվում աշխատանք են տանում՝ Հայկական թաղամասի բնակիչներին պաշտպանելու ուղղությամբ՚՚,- ասաց Վեյսը:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան հրեա ծայրահեղականներ Իսրայել խմբագրի ընտրանի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին