f

Անկախ

Ինչպե՞ս մարմինը նախապատրաստել գարնանը և նիհարել առանց դիետաների․ 5 խորհուրդ


Սովահարությամբ հնարավոր չէ նիհարել՝ ձեռք բերելով կատարյալ կազմվածք ու միևնույն ժամանակ պահպանել առողջությունը։ Իսկ մեր պատկերացումների իդեալական կազմվածքին ձգտում ենք բոլորս։  Ուստի կարևոր է պատասխանատու մոտենալ այդ հարցին, որպեսզի և ցանկալի կազմվածք ունենաք, և առողջ լինեք։

Ձմռանը, հատկապես ամանորյա տոնական օրերին,  բարդ է որևէ դիետայի հետևելը և սնվելու կանոնավոր ռեժիմ պահպանելը։ Տարվա ցուրտ եղանակն օրգանիզմի համար դժվարին շրջան է։  Ցածր ջերմաստիճանը, արևի բացակայությունը կամ սակավությունը, մատչելի գնով թարմ մրգերի պակասը իրենց ազդեցությունն են ունենում։ Այդ  իսկ պատճառով ձմռանը դիետա պահելը բարդ է, և խորհուրդ էլ չի տրվում։

Մասնագետներն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակավոր դիետաներն արդյունավետ չեն։ Ավելի արդյունավետ է օգտակար սովորություններ ձևավորել, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից, իսկ հետագայում նաև  պահպանել կազմվածքը։

Շուտով գարուն է, ու բոլորս ցանկանում ենք վերարկուները հանելուց ունենալ մեզ համար ցանկալի կազմվածք։ «Դոկտոր Պիտերն» առաջարկում է մի քանի խորհուրդ, որոնք օգտակար կլինեն այդ նպատակին հասնելու ճանապարհին։

1․ Շատ շարժվեք

Փետրվարն է։ Դրսում ցուրտ է ու թաց, և առանձնապես փողոց դուրս գալու ցանկություն գուցե և չունեք։ Բայց վատ եղանակ չկա։ Պարզապես պետք է ճիշտ հագնվել և շարժվել։ Ամեն օր ժամանակ հատկացրեք մաքուր օդում զբոսանքին, հնարավորության դեպքում տեղից տեղ գնալիս քայլեք։

Ֆիզիկական ակտիվությունն առողջ ապրելակերպի անքակտելի բաղադրիչներից է։ Եթե ուզում եք կորցնել հենց ճարպ, ոչ թե մկանային զանգված, ապա պետք է շարժվեք։ Սակայն անհնարինն անել պետք չէ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելացրեք աստիճանաբար՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

2․Սնվեք կանոնավոր

Պարադոքս է, բայց սովահարությամբ չեք նիհարի։ Սնունդից հրաժարվելու պարագայում շատ մեծ է վտանգը, որ պետք եղածից շատ կուտեք, երբ կրկին սկսեք սնվել։ Մարդու օրգանիզմին կայուն կերպով անհրաժեշտ է էներգիա։ Եթե օրգանիզմը բավարար կալորիաներ չի ստանում, սկսում է գործել արտակարգ իրավիճակի պայմաններում։ Այն է՝ նախապատրաստվելով հետոգա նման իրավիճակների կրկնությանը, սկսում է պահուստներ կուտակել ճարպի տեսքով, երբ սնունդ եք ընդունում։ Ուստի սնվեք կանոնավոր։

3․Նախապատվությունը տվեք  բարդ ածխաջրերին

Նկատե՞լ եք արդյոք, որ ձմռանն ավելի շատ քաղցրի կարիք ունեք։ Վատ բան չկա նրանում, որ Ձեզ թույլ տաք ուտել շոկոլադ կամ մի քանի հատ կոնֆետ։ Իսկ ահա սթրեսը  և հոգնածությունը քաղցրով մի փորձեք հաղթահարել։ 

 Եթե ուզում եք քաղց չզգալ և միևնույն ժամանակ քաշ կորցնել, սննդակարգում ընդգրկեք բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ։ Այդպիսիք են․ առանց շաքարի հերկուլեսը (նախապատվությունը տվեք երկար եփվող տարբերակներին), ամբողջահատիկ մակարոնեղենը, բրինձը (էլի, նախապատվությունը տվեք քիչ մշակված տարբերակներին՝ սև կամ շագանակագույն), ամբողջահատիկ հացը։

4․Բջջանյութ շատ օգտագործեք 

Աղեստամոքսային համակարգի կանոնավոր աշխատանքի համար կարևոր է, որ բավարար քանակությամբ բջջանյութ օգտագործեք։ Բջջանյութը կարևոր է ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալու, այլ նաև առողջության համար։ Բացի այդ, բջջանյութով հարուստ մթերքներն ավելի հագեցնող են։

5․Հիշեք բանջարեղենի մասին

Ձմռանը բարդ է սննդակարգում բավարար քանակությամբ թարմ բանջարեղեն ընդգրկելը։ Ուստի որոշ դեպքերում կարող եք դրանք փոխարինել սառեցրած, չորացրած կամ մարինացված (ոչ պահածոյացրած) բանջարեղեններով։ Այսպիսով Ձեր սննդակարգը հնարավորինս բազմազան կլինի։

Նիհարողները ցանկալի է, որ շատ օգտագործեն նաև գազար, մաղադանոս, նեխուր և բազուկ։

 Աղբյուրը՝ https://doctorpiter.ru/

 

 


 

առողջություն նիհարել դիետա առողջ սնունդ խմբագրի ընտրանի

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին