f

Անկախ

Ինչո՞ւ են ճաքճքում շրթունքները և ինչպե՞ս ազատվել այդ խնդրից․ խորհուրդներ բժշկից


Հատկապես տարվա ցուրտ ամիսներին շատերը, անգամ երեխաները, տառապում են շրթունքների չորությունից։ Շրթունքները չորությունից պատվում են կեղևով ու ցավում։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում և ինչպե՞ս լուծել խնդիրը, ներկայացնում է բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Լոգաչևան։

Ինչո՞ւ են ճաքում շրթունքները

Շրթունքների մաշկն ամենանուրբն է մարդու մաշկի վրա։ Այն չունի բազմաշերտ էպիլթել, որը կդիմակայի արտաքին ազդեցությանը և կպաշտպանի մաշկի շերտերը։ Շրթունքների մաշկը հակված է չորության, քանի որ այն զուրկ է քրտնագեղձերից և ճարպագեղձերից, դրանք մի փոքր կենտրոնացած են միայն շուրթերի անկյուններում։ Այդ իսկ պատճառով արտաքին գործոնների ազդեցությամբ շրթունքների վրա կարող են ճաքեր առաջանալ։ Առավել հաճախ դա տեղի է ունենում տարվա ցուրտ եղանակին, հատկապես երբ քամու և ցրտի ժամանակ մարդ շնչում է բերանով։ Ճաքերի առաջացմանը նպաստող գործոններ են նաև օդի չորությունը և տարածքների ջեռուցումը։

Պատճառը միայն ցուրտը չէ

Գարնանը  շրթունքների ճաքերի պատճառ կարող է դառնալ վիտամինների և միկրոտարրերի պակասը։ Ամռանը՝ չոր օդը, շոգը և ուլրտամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, իսկ աշնանը՝ հարբուխն ու վիրուսային հիվանդությունները, որոնց ժամանակ շնչում ենք բերանով։

Պատճառը նաև վնասակար սովորություններն են

Եղանակային պատճառներից զատ կան նաև շրթունքների վրա ճաքերի առաջացման այլ պատճառներ։ Դրանք են սխալ խնամքը, օրգանիզմի ջրազրկումը, կծվածքի խանգարումը, օրգանիզմում տարատեսակ  վիտամինների և միկրոտարրերի պակասը, ինչպես նաև վնասակար սովորությունները, որոնցից են շրթունքները լպստելը և կրծելը։ Ճաքած շրթունքները լպստելիս ժամանակավորապես մեղմում ենք տհաճ զգացողությունները։ Բայց երբ թուքը չորանում է, շրթունքներն էլ ավելի շատ են ճաքում։ Իսկ շրթունքները կծելիս կամ  կրծելիս դրանք վնասում ենք։ Առավել հաճախ դա արվում է անգիտակցաբար, իսկ պատճառ կարող է լինել սթրեսը, անհարմար իրավիճակը, որում հայտնվել ենք, դեպրեսիան և այլն։

Մեկ այլ վատ սովորություն է նաև տարբեր առարկաները կրծելու սովորությունը, օրինակ՝ գրչի գլխիկը, հյութի ձողիկը և այլն։ Եվ եթե սննդի համար նախատեսված պարագաները ենթադրվում է, որ մաքուր պետք է լինեն, նույնը չի կարելի ասել գրչի և այլ գրենական պիտույքների մասին։

Ծխելը և աղի սնունդը

Ծխելը հատկապես ձմռանը վնասում է շրթունքների մաշկը, իսկ բերանով արտաշնչած ծուխը լրացուցիչ ջրազրկում է դրանք։

Ճաքերի առաջացման պատճառ կարող է լինել նաև կծու, թթու և աղի մթերքների օգտագործումը, որոնք նպաստում են մաշկի ջրազրկմանը՝ այն դարձնելով ավելի խոցելի արտաքին գործոնների հանդեպ։ Անգամ օգտակար մթերքները, ինչպես ցիտրուսային մրգերն են, կարող են գրգռել մաշկը  և շրթունքների վրա ճաքերի պատճառ դառնալ։

Խնամքի կանոնները

Շրթունքների խնամքի համար կարելի է օգտագործել հատուկ բալզամներ և հիգիենիկ շրթներկեր, որոնք արագ կխոնավեցնեն մաշկը և կնպաստեն վերականգնմանը։ Շրթունքների համար նախատեսված միջոցները չպետք է մատով քսվեն։ Իսկ դրանց կազմում պետք է լինեն բնական կոսմետիկ յուղեր, օրինակ՝ ժոժոբայի, կակաոյի, ինչպես նաև մեղրամոմ, ալոե վերա։

Ցանկալի է հրաժարվել կայուն շրթներկերից, հոտավետ, գունանյութերով ու փայլերով միջոցներից։ Իսկ ամռանը շրթունքների խնամքի համար ցանկալի է ընտրել SPF պարունակող միջոցներ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար։

Կարևոր է նաև օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը, ինչպես նաև սուրճի և ալկոհոլի օգտագործման սահմանափակումը։

Երբ շրթունքների ճաքերն ահազանգում են հիվանդության մասին

Եթե Ձեր շրթունքները հաճախ են ճաքճքում, ցանկալի է բժշկի դիմել։ Հնարավոր է, որ վիտամինների, հատկապես Բ խմբի, յուրացման խնդիր կա։ Չի բացառվում նաև աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրը։

Շրթունքների ճաքերը կարող են  պայմանավորված լինել նաև հետևյալ խնդիրներով՝

  • հերպես, 
  • ատոպիկ դերմատիտ, 
  • Էկզեմա,
  •  մանրէային ինֆեկցիաներ, 
  • սնկային։

Այս խնդիրները կարող է ախտորոշել և բուժել միայն բժիշկը, ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի։ 

Աղբյուրը՝ doctorpiter.ru

 

առողջություն խնամք խմբագրի ընտրանի մաշկի խնամք գեղեցկություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին