f

Անկախ

«Որոշեցի ազատվել կապանքներից, որն իմ ձեռքերին հագցրել էր քաղաքականությունը»․ Կարին Տոնոյան


Փետրվարի 10-ին «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու որոշման մասին։ Տիկին Տոնոյանն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ ցանկանում է ամբողջովին նվիրվել բանակի և զինվորի խնդիրների լուծմանը, իսկ ընդդիմադիր գործունեությունը խոչընդոտ է այդ ճանապարհին։

Անկախ-ի հետ զրույցում Կարին Տոնոյանը մանրամասնեց որոշման դրդապատճառները՝ նաև որոշ փակագծեր բացելով։

-Ինչո՞ւ եք կարծում, որ հնարավոր չէ քաղաքական գործունեությունը համատեղել բանակին աջակցելու Ձեր ցանկության ու ծրագրերի հետ։

-Երկու տարի լինելով քաղաքականության մեջ՝ այնուամենայնիվ իմ կապը բանակի հետ երբևէ չի խզվել։ Ես պարբերաբար այցելել եմ դիրքեր, տարել եմ տարաբնույթ օգնություն, և ընդամենը նրա համար, որ տվյալ հրամանատարներին «չնեղեն վերևից», մենք չենք հրապարակել այն թերությունները, որ տեսել ենք, փոխարենը փորձել ենք հրամանատարի օգնությամբ լուծել այդ բացերը։

Բայց վերջերս տեղի ունեցավ մի միջադեպ, որն ինձ վերջնականապես հանգեցրեց այս որոշմանը․ Ամանորից առաջ մենք դպրոցում երեխաների ձեռքի աշխատանքների տոնավաճառ կազմակերպեցինք, բավականին մեծ գումար հավաքեցինք և տրամադրեցինք զորամասերից մեկին։ Երբ այդ աջակցությունը տարել էինք զորամաս, հրամկազմին հարցրեցի, թե  կարելի՞ է հունվարի 28-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը (ես հատուկ չեմ նշում Բանակի օր, որովհետև Հայոց բանակն ունի հինգ հազար տարուց ավել պատմություն) մեր դպրոցի ավագ դասարանի աշակերտների հետ այցելել իրենց և զինվորների հետ միասին անցկացնել այդ օրը։ Հրամանատարությունը սիրով համաձայնեց։ Մենք պատրաստվեցինք, նաև գրքեր հավաքեցինք, քանի որ զորամասն ուներ գրադարան, բայց գրքեր դեռևս չուներ, և հունվարի 28-ին շարժվեցինք դեպի տվյալ զորամաս։

Հանկարծ ճանապարհի կեսին մեզ զանգեցին ընդհանուր ծանոթներ և ասացին, որ այդ զորամասի հրամանատարը խնդրել է չեղարկել մեր այցը, քանի որ «համար 1» է տրված, և վտանգավոր է մեր այցելությունը։ Ես իհարկե շատ արագ ճշտեցի, որ ոչ մի «համար 1» էլ չկա, պարզապես վերևներից իմացել էին և հրամանատարին հասկացրել, որ «Հայ ասպետը»՝ դա Կարին Տոնոյանն է, դե արդեն հասկանալի է, մեր այցը ցանկալի չէր վերևների համար։ Մենք բեռնված հետ դարձանք, և ես այդ օրը նայել չէի կարողանում այդ երեխաների աչքերի մեջ, դա ինձ համար և՛ մանկավարժական, և՛ հոգեբանական առումով մեծ հարված էր։ Այդ միջադեպն ինձ վերջնականապես բերեց այդ որոշմանը, և ես որոշեցի իմ ժամանակի մեծ մասը նվիրել բանակին՝ իմ ու բանակի արանքից վերացնելով այդ խոչընդոտը, որը կոչվում է քաղաքականություն, ավելի ճիշտ՝ ոչ թե խոչընդոտը, այլ այդ պատճառաբանությունը։

Քաղաքականությունը նաև խիստ սահմանափակում էր իմ գործունեության ազատությունը, որովհետև քաղաքականությունն էդպիսի բան է․ դու երբեմն պիտի մանևրես, երբեմն պիտի լռես, իսկ արդյունքը դրական է, թե բացասական, ժամանակը պիտի ցույց տա։ Իսկ ես այդ ժամանակը չունեմ, ես ուզում եմ գործել, դա նաև իմ ներքին պահանջն է, դրա համար ես որոշեցի ազատվել կապանքներից, որն իմ ձեռքերին հագցրել էր քաղաքականությունը, և դեն նետեցի այդ պատվավոր շղթաները։

-Համոզվա՞ծ եք, որ հիմա էլ ուրիշ պատճառաբանություներով չեն խոչընդոտի Ձեր գործունեությունը բանակի աջակցության հետ կապված։ Չէ՞ որ այնուամենայնիվ Դուք շարունակելու եք ընկալվել իբրև ընդդիմադիր կերպար՝ թեկուզ որպես հասարակական գործիչ։

-Այն ժամանակ էլ, երբ ինձ փորձել են հեռու պահել բանակից, դա ինձ չի խագարել բանակի կողքին լինել, բայց ինձ խանգարել է ներկայացնել բանակի խնդիրները, որովհետև դա կդիտվեր որպես քաղաքական գործչի կողմից դիվիդենտներ հավաքելու միջոց։ Հիմա ես ընդամենը հասարակական գործիչ եմ, առավել ևս՝ բանակին զավակ տված մայր, որը և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից բոլոր իրավունքներն ունի բանակի հետ համագործակցելու։ Տեսեք՝ ես նշեցի համագործակցություն՝ ի տարբերություն իրենց, որ մինչև իշխանության գալը քանդում էին բանակը դրսից փողեր ստացող ՀԿ-ներով, որոնք չգիտենք, թե ուր են հիմա։ 

-Համագործակցել՝ նշանակում է համագործակցություն նաև Պաշտպանության նախարարությա՞ն հետ։

-Այո, և ես ունեմ դրա բազմամյա փորձը, 9 տարի եղել եմ ՊՆ Հասարակական խորհրդի անդամ, հրաշալի գիտեմ, նույնիսկ կարող եմ իրենց սովորեցնել, թե ՊՆ-ն ինչպես արդյունավետ համագործակցի հասարակական կառույցների հետ։ Ի դեպ ասեմ, որ նախկինում այդ Հասարակական խորհուրդը փայլուն աշխատում էր, հիմա դա չկա, ես իհարկե վաղուց էի դուրս եկել, դեռևս 2019 թվականին, երբ Դավիթ Տոնոյանի հետ մի տխրահռչակ հանդիպան ժամանակ հասկացա, որ շատ հեղհեղուկ է ամեն ինչ, բացի այդ խորհրդի կազմում իրենց միջոցով ընդգրկված մարդկանց տեսնելով՝ հասկացա, որ ուրիշ տեղ է տանում ամեն ինչ։

Այո, պատերազմից հետո ես հրաժարվել եմ այս իշխանության հետ համագործակցելու որևէ առաջարկից, իսկ առաջարկներ եղել են, բայց հիմա պատրաստ եմ միայն Պաշտպանության նախարարության հետ համագործակցել՝ թեկուզ հանուն մեկ հայ զինվորի։

-Ընդհանրապես կարծիք կա, որ մենք բանակ չունենք, քանդված է բանակը։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

-Այդ կարծիքը, որ մենք բանակ չունենք, ամենաշատը տարածվում է հենց իշխող ուժի կողմից և ամեն ինչ արվում է, ընդհուպ վերջին դեպքերը (կացարանի հրդեհը), որպեսզի այդ կասկածները դառնան համոզմունք, և որևէ մեկն իր երեխային այլևս չվստահի բանակին, ու մենք հարկադրված տենչանք իրենց նվաստացուցիչ խաղաղությունը։ Իրենք հիմա արհեստավարժ բանակի պատրանքն են ստեղծում, բայց մենք այդքան ռեսուրս չունենք այնպիսի աշխատավարձ առաջարկելու, որ համատարած գնան պայմանագրային զինծառայության։ Այնինչ այսօր մեր առջև դրված է համատարած բանակ դառնալու խնդիրը։

-Տիկին Տոնոյան, գուցե ճիշտ էր Ձեր ընտրած մյուս ճանապարհը՝ փոխել գործող իշխանությունը, ձևավորել իշխանություն, որի համար բանակն ու պաշտպանությունը կլինեին գլխավորը։ Այսինքն Դուք այն ժամանակ պայքարում էիք խնդրի բուն պատճառի դեմ,  հիմա, ստացվում է, պայքարելու եք հետևանքները լուծելու ուղղությամբ։  

-Ոչինչ քաղաքականությունից դուրս չէ։ Ամբողջական առումով բանակն այդ քաղաքականության մասն է։ Երբ որ ես տարածվում եմ ամբողջականության վրա, ինչը և արեցի 2 տարի, տեսնում եմ, որ այնտեղ դեռ այն ուժը չունեմ, որ կարողանամ հստակ հարց լուծել, որից ածանցյալ կդառնան մյուսները։ Պիտի սկսես մի կետից, որտեղ դու ավելին կարող ես, քան այդ մեծ մասշտաբում, առավել ևս իմ քաղաքական փորձի փոքրությամբ և քաղաքական դաշտի նկատմամբ անվստահության և անհավատության այս փուլում։ Մտնելով քաղաքական դաշտ՝ ես նաև հասկացա, թե ինչու է այսօր անկարող այս դաշտը, հասկացա նաև, որ այսօր փոխել գրեթե անհնարին է կամ շատ դժվար է։

-Իսկ ի՞նչ է պետք փոխելու համար։

-Փոխելու համար պետք է նախևառաջ հասարակության երկար տարիների այս քայքայված հոգեվիճակն առողջացնել։ Չգիտեմ՝ ինչքան դա կտևի, հնարավոր է՝ երկար, հնարավոր է՝ շատ կարճ՝ արտաքին ազդակների ազդեցությամբ պայմանավորած։ Բայց անգամ ախտահարված օրգանիզմի բուժումը սկսում են մի կետից։ Մենք միանգամից ուզում ենք բուժել մի բան, որը տասնյակ տարիների ախտահարում ունի։ Միայն Նիկոլին հանելով հնարավոր չէ մեր բոլոր խնդիրները լուծել։ Դրա համար պետք է շատ լուրջ աշխատանք տանել։

-Բայց ո՞վ պետք է այդ աշխատանքը տանի։

-Այդ աշխատանքներն արդեն իսկ տարվում են հասարակության տարբեր խմբերի միջոցով։ Հիմա Հայաստանում այդ խմորման, հասունացման փուլն է։ Ես ինքս ներգրավված եմ տարաբնույթ խմբերում՝ մտավորականների խմբերից մինչև հասարակական խմբեր։ Ինքնառողջացման պրոցես է ընթանում, և շատ հնարավոր է, որ արտաքին ազդակների ազդեցությամբ պրոցեսն արագանա, կտրուկ փոփոխություններ լինեն։ Ամեն դեպքում մենք պիտի պատրաստ լինենք այդ փոփոխություններին։

Այսօր մենք ունենք ոչ միայն վստահության ճգնաժամ, այլ ունենք նաև լիդերների ճգնաժամ։ Դրա պատճառն էլ գիտենք․ 30 տարի ամեն ինչ արել են, որ իրենցից բացի նոր առաջնորդներ ի հայտ չգան, կուսակցությունները չզարգանան։ Բայց վերջիվերջո այդ գործընթացը լինելու է։ Ես հաճախ համեմատում եմ բնության երևույթի հետ․ տեսեք՝ խաշամը, տերևները թափված, որ նստում են հաստ շերտով, ամենաշատն են խանգարում նոր ծիլերի դուրս գալուն։ Բայց ինչքան էլ ուշ լինի, այդ ծիլերը ծակելու են դուրս գան։ Եթե արևը շատ լինի, ավելի հզոր ուժով և արագ դուրս կգան, դա էլ արտաքին ազդակներն են։ Այս քաղաքական դաշտը, որը գոյություն ունի Հայաստանում, սպառել է իրեն, փտած է այլևս, այն պիտի ընդամենը նոր քաղաքական ուժերի ծլարձակման համար հումուս ծառայի՝ իր փորձով, նաև վատ փորձով։

-Ո՞ր դեպքում նորից կվերադառնաք քաղաքականւթյուն։

-Շատ կուզեի, որ Հայաստանի քաղաքական դաշտում երբևէ իմ կարիքը չզգացվեր, որովհետև, այսպես թե այնպես, իմ կարիքը չի էլ զգացվել՝ որպես քաղաքական գործիչ, զգացվել է՝ որպես սիմվոլ, որը կարող է օգնել նոր քաղաքական ուժ ձևավորելու։ Այսօր յուրաքանյուր նոր ձևավորվող քաղաքական ուժ կարիք ունի հեղինակությունների, որոնց նկատմամբ ժողովուրդն ունի վստահություն։ Ես դրանով եմ պետք եկել, ոչ թե իմ քաղաքական կարողություններով ու գիտելիքներով, ինձանից հազար անգամ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ կան։ Բայց եթե լինի մի քաղաքական ուժ, թեկուզ և մեր քաղաքական ուժը, և ես հասկանամ, որ այդ ուժին պետք է օգնեմ, ոչ իհարկե առաջնորդի դերում, բնականաբար ես նրանց կողքին կլինեմ։ Ինձ պաշտոն պետք չէ, ես այսօր նստած եմ երկրի լավագույն պաշտոնյայի աթոռին՝ դա դպրոցի տնօրենի աթոռն է։ Նույնիսկ չգիտեմ՝ ինքս ինձ դժբա՞խտ համարել, թե՞ երջանիկ․ եթե անձնական հայացքով եմ նայում, դժբախտ եմ։ Երբ որ նայում եմ հայրենիքիդ նվիրվելու ինձ տրված կարողությամբ, ապա հասկանում եմ, որ ընտրյալ եմ ու երջանիկ։

 

Կարին Տոնոյան 5165 շարժում Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի ՀՀ ՊՆ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին