f

Անկախ

Այսուհետ ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր հարթակներում. ԱԱԾ նախկին տնօրեն


Հրապարակայնության բացակայությունը չի խանգարում հասարակական-քաղաքական գործունեությանը, այսուհետ ինձ եւ գործընկերներիս ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջոցառումներում եւ տարբեր հարթակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 20-ին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ զբաղվում է կուսակցության հարցերով, հանդիպում մարդկանց հետ, եւ նորից կրկնել է, որ պատգամավորական մանդատը չի համարում այն գործիքը, որը կարող է օգնել արդյունավետ պայքարելու իշխանության դեմ եւ ծառայելու հայրենիքին։

Վանեցյանը կոչ է արել բոլոր ուժերին եւ քաղաքացիներին միավորվել մեկ գաղափարի շուրջ եւ դուրս գալ ներկա վիճակից։ Նրա պատկերավոր արտահայտմամբ՝ միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ գին ենք վճարում դրա համար. արդյո՞ք Հայաստանը եւ Արցախը գոյություն կունենան, կկարողանա՞ն արդյոք հայերն ապրել անվտանգ ու անկախ իրենց հայրենիքում։ Հայաստանն ասում է, որ արդեն մշակել է խաղաղության պայմանագրի իր տարբերակն ու հանձնել Բաքվին։ Իսկ ի՞նչ է գրված դրանում։ Ոչ ոք այդ մասին ոչինչ չգիտի»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները մշտապես ստորագրել եւ հակահայկական փաստաթղթեր, դիմել հակահայկական քայլերի, չեն պաշտպանել ստորագրված փաստաթղթերի դրույթները, այլ վկայակոչել են լրացուցիչ բանավոր պայմանավորվածությունները։

Նա իրեն անվանել է խաղաղության կողմնակից, բայց խաղաղության պայմանագրի կետերը, նրա համոզմամբ, պետք է հրապարակվեն։ «Հակահայկական խաղաղության պայմանագրի ստորագրումը կարելի է կանխել հանրային կարծիք ձեւավորող մարդկանց խոսքի միջոցով։ Մենք ոչ իշխանություն ենք, ոչ զինված խումբ եւ ոչ էլ ահաբեկիչներ, մենք պետք է խոսենք հասարակության հետ, մարդկանց ներկայացնենք սպառնալիքներն ու փորձենք միասին կանխել այդ փաստաթղթի հնարավոր ստորագրումը։ Մենք հասել ենք այն կետին, որ չենք կարող հերթական անգամ որեւէ բան պլանավորել։ Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքի տակ են Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա կոչ է արել գործել արագ՝ հավաստիացնելով, որ կանի ամեն ինչ՝ սկսած 2019թ. սեպտեմբերից, երբ հրաժարական տվեց եւ հանդես եկավ հայտարարությամբ։ «Այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ուր է գլորվում երկիրը։ Բայց ես այդ մասին ասում էի եւ միշտ եմ ասում։ Հայաստանի իշխանությունները հասարակությունում բաժանարար գծեր են մտցրել, բաժանել են հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների», յուրայինների եւ հակառակորդների, արեւմտամետների ու ռուսամետների։ Դա Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս  պահպանել իր անձնական իշխանությունը։ Նա գործում է հենց այդ բնազդի ազդեցության տակ»,- ամփոփել է Արթուր Վանեցյանը։

Հայաստան Արթուր Վանեցյան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին