35-տարի առաջ ազգային զարթոնքի սկիզբ դրեցինք, 1988-ի փետրվարի 20-ին, բռունցքված Արցախն և Հայաստանը, ի լուր աշխարհի պարզեցին ազատության դրոշը։ Այո, զարթնեցինք ազգովի և այդ միասնականության մեջ մեծ գաղափար կար։ Գաղափար՝ ազգային պետականության, արժանապատվության, ազգային ինքնության։
Մենք՝ հավատարիմ մեր ուխտին, շարունակելու ենք մեր ազգային իղձերի և պետականակերտման ուղին։
Աստված պահապան մեր Հայրենիքին։