f

Անկախ

Նրանց՝ չծնվածների հրամանով: Հրատապ և պահանջված....


Պատերազմից հետո անընդհատ ինձ հանգիստ չի տալիս իմ չծնված թոռնիկի «կարոտը»: Միշտ ասում եմ՝ մենք 5000 զոհ չենք ունեցել, հաշվեք նաև այդ տղաների չծնված զավակներին, նվազագույնը 2-ը....

Չզարմանաք, մենք արդեն անգամ անունն էինք որոշել.... հիմա ամեն անգամ փողոցում սայլակով փոքրիկի տեսնելիս հոգիս կուչ է գալիս, մղկտում իմ ճղակոտոր տանը այլևս երբեք նրա՝ իմ չծնված փոքրիկի ձայնը չլսելու մտքից, բայց ինձ գոնե սփոփում է մյուս թոռնիկներիս գոյությունը, իսկ քանի ընտանիք կորցրեց իր միակ ու չամուսնացած զավակին.....

Պատերազմից հետոմիայն հասկացա, թե որքան կարևոր է մեզ համար ունենալ 18-ը լրացած տղաների սերմի բանկ.... գիտեմ, որ դա կարող է շատ թանկ արժենալ, բայց մեր տղաների շարունակությունն ունենալը, միակ զավակին կորցրած ծնողներին գոնե իրենց զավակի շարունակությունն ունենալու երջանկությունը պարգևելը, և առավել ևս մեր գենոֆոնդի պահպանման նման հնարավոր տարբերակ ունենալը միլիոն անգամ թանկ ու կարևոր է, կարծում եմ:

Զարմանում ու զայրանում եմ, թե ինչու շատ լավ հասկանալով, որ ուշ, թե շուտ պատերազմելու ենք, նախկին ու ներկա որևէ իշխանություն մինչ պատերազմը չզբաղվեց այս կարևորագույն խնդրով: Եվ հիմա էլ, երբ ամեն օր զինվոր ու տարբեր պատճառով տասնյակ երիտասարդներ ենք կորցնում, ինչու չենք նախաձեռնում այդ կարևորագույն գործը: Անգամ, եթե այս իշպանություններից դա սպասելի չէ, ապա կարող ենք, չէ, ամբողջ ազգով ստեղծել որևէ դրամագլուխ և նախաձեռնել այս գործը:

Համոզված եմ սրա մասին շատերն են մտածում, գուցե նաև փորձեր արվել են, բայց հիմա պետք է այն դարձնել օրակարգային ու լուծում պահանջել՝ ինքներս մեզանից, բոլորից:

Ասում ենք տղաների հիշատակը վառ կպահենք, ավելի լավ է տղաների օջախներն ու տոհմածառը կենդանացնենք, այ սա կլինի մեծ գործ:

Առաջարկում եմ հանրային մեծ հնչողություն տալ այս խնդրին, որի համար դիմում եմ բոլոր մասնագետներին՝ ծանոթ ու անժանոթ բժիշկներին, գենետիկներին, չգիտեմ՝ էլ ովքեր կարող են աջակցել այս կարևորագույն խնդրի լուծմանը:

Օրեցօր դատարկվող երկրի համար սա նաև ժողովրդագրական խնդրի լուծման տարբերակ է.....

Խոսեք, հայեր, արձագանքեք:

Կարին Տոնոյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ զոհեր Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին