f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Մրցակցիս հաղթեցի՝ նոկաուտի ենթարկելով»


Փետրվարի 18-ին Չեխիայի Պզլեն քաղաքում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում էր  Հայաստանի ներկայացուցիչ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ 69 կգ քաշային կարգում հայ մարզիկն իրեն լավագույն կողմերով դրսևորեց և վայրկյանների ընթացքում նոկաուտով հաղթեց չեխ մարզիկին՝ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով պրոֆեսիոնալ ռինգում։  
«Անկախի» հետ զրույցում Յուրին խոսում է նախապատրաստական շջանի, անցկացրած մենամարտի և սպասվող ռեկորդի մասին։


-Շնորհավորում ենք հերթական տպավորիչ հաղթանակի կապակցությամբ․ պրոֆեսիոնալ ռինգում վստահ շարժվում եք առաջ։
-Շնորհակալ եմ,  Շատ երկար եմ նախապատրաստվել մենամարտին։  Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել։ Շեշտը միաժամանակ դրել էինք թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական, թե՛ հոգեբանական պատրաստվածությունների վրա։ Սա իմ երկրորդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում։ 1-ին՝ շատ պատասխանատու  հաղթանակից հետո ամեն բան անում էի, որ հանկարծ չպարտվեմ։ 
Մենամարտի մասին 1 ամիս առաջ էի իմացել, բայց նախապատրաստվել, ինչպես ասացի, սկսել էի շատ վաղուց՝ շուրջ 5 ամիս առաջ։ Կազմակերպող կողմը որոշեց, որ պետք է Չեխիայում կայանա մենամարտը։  Մենակ էի մեկնել Չեխիա։ Այդ առումով դժվարությունները շատ էին՝ լեզվական խնդիրներ և օտար երկրում հարմարվելու հետ կապված հարցեր։


-Ձեր մրցակցի, անցկացրած մենամարտի մասին ի՞նչ կասեք։
-Մրցակիցս ազգությամբ չեխ էր, փորձառու մարզիկ։ 4-ռաունդանոց մենամարտ էր նախատեսված։ Անհնար է   որևէ բան պլանավորել բռնցքամարտում։ Նշանակություն չունի հակառակորդդ թույլ է, թե ուժեղ։ Մենամարտն ըստ պլանավորածի չընթացավ․ 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս և հաղթանակ տոնեցի։ Հաղթանակը նոր դռներ կբացի այս ասպարեզում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Չեմ սիրում  առաջ ընկնել և պատմել դեռևս չեղածի մասին։ Ամեն բան իմ կյանքում կատարվում է Աստծո հաջողությամբ։ Արդեն նշել եմ, որ ցանկանում եմ բարեգործական հիմունքներով ռեկորդ սահմանել՝ ճկույթով տանկ տեղաշարժելով։ Հովանավորներ են հարկավոր, որպեսզի կարողանամ իրականաթյուն դարձնել այդ ռեկորդը։  
 

բռնցքամարտ Սպորտ ռեկորդ Յուրի Սաքունց հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան հաղթանակ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին