f

Անկախ

5 մթերք, որ կօգնի պաշտպանել լյարդը ալկոհոլից և խոլեստերինից


Լյարդն ունակ է վերականգնվել, և մարդը կարող է այդ հարցում օգնել իր օրգանիզմին, եթե մի փոքր կարգավորի սննդացանկը։

Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից է։ Բայց մենք բառացիորեն ամեն օր քայքայում ենք մեր լյարդը։ Այս օրգանի առողջության վրա վատ են անդրադառնում ծխելը, ալկոհոլը, սթրեսը, դեղորայքը և սխալ սնունդը։ Բարեբախտաբար, այս օրգանը վերականգնվելու հատկություն ունի։ Իսկ որպեսզի օգնենք, որ մեր լյարդը վերականգնվի, հարկավոր է հրաժարվել վատ սովորություններից և սննդացանկում ընդգրկել մի շարք մթերքներ։

Նշաններ, որ Ձեր լյարդը բուժման կարիք ունի

·         Մետեորիզմ,

·         Ստամոքսի փքվածություն,

·         Ուտելուց հետո  շատ շուտ վրա հասնող հագեցածության զգացում,

·         Ախորժակի կորուստ,

·         Բերանում դառնահամ և չորություն,

·         Սրտխառնոցի և փսխման նոպաներ,

·         Փորլուծություն կամ փորկապություն,

·         Դեղնություն աչքերում,

·         Այտուցվածություն,

·         Քոր,

·         Եղունգների կառուցվածքի փոփոխություն։

Ի՞նչ գործառույթ ունի լյարդը

Ի դեպ, լյարդը մեր ամենամեծ օրգանն է, որը մի քանի գործառույթներ է կատարում։

Լյարդը  չեզոքացնում է տոքսինները, ալերգենները և այլ վնասակար նյութերը, որոնք ի հայտ են գալիս օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում։ Բացի այդ, հենց լյարդն է չեզոքացնում հորմոնների և վիտամինների ավելցուկը, վիրուսների և մանրէների մահացած մասնիկները։ Այս օրգանում է իրականացվում գլյուկոզայի փոխանակությունը, խոլեստերինի և մի շարք ճարպերի սինթեզը։ Բացի այդ, այստեղ է ձևավորվում լեղին, որը լեղուղիներով հասնում է լեղապարկ։ Ինչպես գիտենք, հենց  լեղին է  նպաստում ճարպերի յուրացմանը։ Ի վերջո, այս օրգանը  վիտամին Ա, Դ և Բ12-ի պահեստի դեր է կատարում։

Եվ հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է պահպանել լյարդի առողջությունը։

Մթերքներ առողջ լյարդ ունենալու համար

Լյարդի և լեղապարկի առողջության համար կարևոր է սննդակարգում ներառել զանզան մթերքներ, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և  վիտամիններով, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը տոքսիններից և կկանխարգելեն լյարդի ճարպակալումը։

Մասնագետներն  առանձնացրել են հետևյալ հինգ մթերքները, որոնք շատ օգտակար են լյարդի առողջության համար։

Դդում

Դդումն առողջարար է ինչպես շոգեխաշած, այնպես էլ ջեռոցում եփված տարբերակով։ Այս մթերքի փափկամիսը հարուստ է վիտամին Ա-ով և ֆոսֆոլիպիդներով, օմեգա 3-6 հագեցած ճարպաթթուներով։ Իսկ այս նյութերը մասնակցում են լյարդի բջիջների բջջաթաղանթի ձևավորման գործընթացին և խոլեստերինի փոխանակությանը։ Բացի այդ, դդումը հարուստ է բջջանյութով, հետևաբար այն հրաշալի լեղամուղ միջոց է։ Ի դեպ, դդմի սերմերը ևս օգտակար են լյարդի համար։

Բայց դդումն ունի նաև հակացուցումներ։ Աղեստամոքսային համակարգի բորբոքումներ ունեցող անձինք այս մթերքը պետք է զգուշությամբ օգտագործեն կամ խուսափեն դրա օգտագործումից։ Բացի այդ, դդումը հարուստ է պարզ ածխաջրերով, հետևաբար պատրաստման ընթացքում նրա կալորիականությունը զգալիորեն ավելանում է։

Բազուկ

Բազուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին Ա, ֆոլաթթու, ֆոսֆոր և բջջանյութ։ Ուստի այս բանջարեղենը ևս, ինչպես և դդումը, լյարդի համար կրկնակի օգտակար է՝ և հեպատոցիտների համար «շինանյութ» է ապահովում, և ծառայում է որպես լեղամուղ միջոց։

Կարևոր է իմանալ, որ բազուկ ցանկալի չէ  ուտեն այն մարդիկ, ովքեր ունեն միզաքարային հիվանդություն։ Այս մթերքի հետ զգույշ պետք է լինեն նաև դիաբետիկները, քանի որ այն մեծ քանակությամբ սախարոզա է պարունակում։

Հատապտուղներ

Հատկապես օգտակար են կարմիր գույն ունեցող հատապտուղները՝ բալ, լոռամիրգ, ազնվամորի։ Նրանք հարուստ են կարոտինով, վիտամին Ց-ով և օգտակար սննդային մանրաթելերով։ Հատապտուղները կօգնեն, որ լյարդը վերականգնվի վիրուսային հեպատիտից, ալկոհոլային կախվածությունից ազատվելուց և ճարպային հեպատոզից (լյարդի ճարպակալում) հետո։

Բայց նաև հիշեք, որ կարմիր գույն ունեցող մթերքները կարող են ալերգիայի պատճառ դառնալ։ Ուստի զգույշ եղեք՝ հաշվի առնելով այս հանգամանքը։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը լյարդի համար լավագույն ըմպելիքն է շնորհիվ վիտամին Ց-ի բարձր պարունակության և հակաբորբոքային ազդեցության։ Բացի այդ, կանաչ թեյը նպաստում է այսպես կոչված վատ խոլեստերինի մակարդակի իջեցմանը։ Դրա շնորհիվ այն պաշտպանում է լյարդը հեպատոզից և աթերոսկլերոզից։

Բայց կանաչ թեյն իր բացասական կողմերն էլ ունի։ Այն կարող է խախտել երկաթի համամասնությունը օրգանիզմում և խոչընդոտել սննդից կալցումի և մագնեզիումի յուրացմանը։ Կոֆեինի պարունակության շնորհիվ թեյը կարող է խանգարել նաև ֆոլաթթվի յուրացմանը։

Քրքում

Այս համեմունքը հայտնի հակաօքսիդանտ է։ Քրքումը պաշտպանում է լյարդի բջիջները տոքսինների ազդեցությունից։ Բացի այդ, այն կանխարգելում է լիպիդների օքսիդացումը։

Քրքումը չպետք է չարաշահեն մարդիկ, որոնք երիկամներում քարերի առաջացման հակում ունեն, քանի որ համեմունքը հարուստ է օքսալատներով։

Մթերքներ, որոնք վնասակար են լյարդի համար

Լյարդի առաջին թշնամին ալկոհոլն է, որը քայքայող ազդեցություն է ունենում լյարդի բջիջների վրա։ Իսկ լեղապարկի հետ խնդիրների դեպքում հարկավոր է խուսափել կենդանական ծագմամբ ճարպերից։ Այն է՝ բարձր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքներից, երշիկեղենից, սերուցքային կարագից, ճարպից, յուղոտ մսից, քանի որ սրանք լեղու կանգ են առաջացնում։

Լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք ուտում, այլ նաև՝ երբ եք ուտում։ Ցանկալի է սնվել փոքր չաբաբաժիններով, բայց հաճախ։ Սննդի ընդունումների միջակայքը չպետք է գերազանցի 3,5-4 ժամը, իսկ սնունդը պետք է ունենա միջին ջերմաստիճան։

Հրաժարվեք նաև տապակած, ինչպես նաև համեմունքներով առատորեն համեմված սննդատեսակներից։

 

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru/

 

լյարդ առողջություն ալկոհոլ խոլեստերին խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին