f

Անկախ

Ո՞րն է կարմրուկով հիվանդանալու վտանգը․ մասնագետներ


Կարմրուկի հիվանդության վտանգը այն է, որ կարմրուկի վիրուսը մնում է օրգանիզմում, եւ որոշակի բարենպաստ պայմաններում դա կարող է հանգեցնել ենթասուր սկլերոզացնող պանենցեֆալիտի: Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանցը։

«Նաեւ կարմրուկով բնական ճանապարհով վարակվելու դեպքում տեղի է ունենում իմունային հիշողության այսպես կոչված կորուստ, եւ օրգանիզմը դադարում է ճանաչել այլ վարակիչ հիվանդություններ, որոնցով հիվանդացել է կամ որոնց դեմ պատվաստվել է։ Այս հիշողությունը վերականգնելու համար պահանջվում է 3 տարի»,-ասել է նա։

ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը տեղեկացրել է, որ կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որի ինկուբացիոն շրջանը տեւում է 7-21 օր: Հիվանդության առաջին օրերին ախտանշանները ոչ սպեցիֆիկ են, դրանք կարելի է շփաթել մրսածության կամ գրիպի հետ, բայց կա այսպես կոչված ախտանիշների եռյակ, որից պետք է զգուշանալ․դրանք են՝ բարձր ջերմություն, հազ եւ կոնյուկտիվիտ: Երեխաների մոտ Կոպլիկի բծերը կարող են հայտնվել բերանի լորձաթաղանթի վրա մինչեւ ցանի հայտնվելը: 1-7 օր հետո սկսվում է բնորոշ ցան։ Նա հավելել է, որ հիվանդությունը վտանգավոր է ոչ միայն երեխաների, այլեւ տարեցների համար, որոնք այն շատ ծանր են տանում:

Նարինա Սարգսյանցը հավելել է, որ կարմրուկն ու կարմրախտը վերաբերում են այն հիվանդություններին, որոնք ԱՀԿ-ն նախատեսում է էլիմինացնել։  

Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշել է, որ բոլոր հիվանդ երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ թեթեւ: Հիվանդության բարդությունների շարքում նա նշել է թոքերի բորբոքում, կոկորդի բորբոքում, ավելի հազվադեպ՝ էնցեֆալիտ։ Նա ծնողներին հորդորել է զգոն լինել երեխաների առողջության նկատմամբ եւ որեւէ ախտանիշի առաջացման դեպքում դիմել մանկաբույժի: Նա հավելել է, որ սկզբնական շրջանում հիվանդության ախտանիշները չեն տարբերվում շնչառական այլ հիվանդություններից, բայց հենց այդ շրջանում երեխաները վարակիչ են լինում, եւ պետք է անպայման մեկուսացնել հիվանդ երեխաներին: Հիվանդության կոնտագեոզությունը  վարակելիությունը 95 տոկոս է։  

Նա հավելել է, որ բժիշկների գործողությունների ալգորիթմները մշակված են, նրանք գիտեն, թե քայլերի ինչ հաջորդականություն պետք է ձեռնարկեն, բայց պետք է, որ ծնողներն էլ գիտակցաբար մոտենան այդ հարցին։

Կարմրուկ ՀՀ Առողջապահության նախարարություն բժիշկներ Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին