f

Անկախ

Հայաստանում կարմրուկով 46 պացիենտից 30-ը մինչեւ 8 տարեկան երեխաներ են


Հայաստանում կարմրուկով 46 պացիենտից 30-ը մինչեւ 8 տարեկան երեխաներ են, 16-ը՝ մինչեւ 64 տարեկան մեծահասակներ։ Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրանցից 15 մարդ գտնվում է հիվանդանոցում, 17-ը բուժում ստանում է տանը, առողջության առաջնային պահպանման բժիշկների վերահսկողության տակ, 14-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Նա ավելացրել է, որ Հայաստանում կարմրուկի բռնկումն սկսվել է մարտի 4-ից, այն բերվել է դրսից, եւ մյուս բոլոր դեպքերը համաճարակաբանորեն կապված են առաջնային օջախի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանը 2007-ից համարվում է երկիր, որտեղ կարմրուկը վերացել է։ Այսինքն՝ հիվանդության տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվել, բոլոր դեպքերը դրսից են բերվել եւ արագ տեղայնացվել են։ Բայց ներկա բռնկման ժամանակ արդեն ունենք վարակի տեղական փոխանցման դեպք։

Այնուամենայնիվ, մասնագետի տվյալներով՝ ամեն օր լաբորատոր ախտորոշված դեպքերի թիվը կրճատվում է, այնպես որ՝ բռնկումն արդեն մարում է։

Ինչպես պարզաբանել է Գայանե Սահակյանը, կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հայտնի բոլոր շնչառական հիվանդություններից ամենաշատ տարածվողը. ամեն մարդ կարող է վարակել 18-20 մարդու։ Սա է հիվանդության տարածման նման արագության պատճառը։

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին