f

Անկախ

Ինչպե՞ս անցկացնել գլխացավը ժողովրդական միջոցներով․ բաղադրատոմսեր և խորհուրդներ


Պատահում է, որ գլխացավ ունեք, բայց չեք ուզում դեղ խմել։ Նման պարագայում Ձեզ օգտակար կլինեն գլխացավի դեմ պայքարի ժողովրդական միջոցները։

Ժողովրդական միջոցներով գլխացավի դեմ պայքարը երբեմն ավելի արդյունավետ է։ Նախ՝ դեղահաբերին օրգանիզմը կարող է սովորել, եթե տևական ժամանակ եք օգտագործում։ Բացի այդ, յուրաքանչյուր դեղահաբ ունի իր կողմնակի բացասական ազդեցությունը։

Իհարկե, գլխացավը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Եթե շարունակ գլխացավեր ունեք, անպայման պետք է դիմել բժշկի՝ բուն պատճառը գտնելու և բուժելու համար։ Իսկ երբեմն-երբեմն ի հայտ եկող ու մեզ խանգարող գլխացավից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով։

Ինչո՞ւ է ցավում գլուխը

Գլխացավի պատճառ կարող են լինել սթրեսը, նյարդային ու հոգեկան ծանրաբեռնվածությունը։ Այս պարագայում ցավը համեմատաբար արագ է անցնում։ Եվ նման պարագայում մեծամասամբ գլխացավի պատճառը անոթների նեղացումն է։

Ալկոհոլի և ծխախոտի չարաշահման, գրիպի և հարբուխի հետևանքով կարող է առաջանալ գլխացավ։ Այս պարագայում ցավը բութ բնույթ ունի և տարածվում է ողջ գլխով։

Եթե գլխացավ զգում եք ծոծրակի կամ ճակատի հատվածում, ապա դա կարող է վկայել ողնաշարի և վզի հատվածի ռևմատիզմի մասին։

Գլխացավի պատճառ կարող են  լինել նաև արյան բարձր ճնշումը, ալերգիան զանազան մթերքներից, աչքերի գերհոգնածությունը, թունավորումը, ընդունած դեղերը, աղմուկը, զգայնությունը եղանակային փոփոխությունների նկատմամբ, արևահարումը, օդի չորությունը և այլն։

Եվ մեկ անգամ շեշտենք՝ մշտական գլխացավերը վկայում են որևէ հիվանդության մասին։ Այդ պարագայում անպայման պետք է դիմել բժշկի։

 Ինչպե՞ս խուսափել գլխացավի առաջացումից․ Ժողովրդական խորհուրդներ

·         Խուսափեք բարձր ձայներից, աղմուկից։

·         Պարբերաբար օդափոխեք սենյակը, որում գտնվում եք։

·         Ամեն օր զբոսնեք բնության գրկում (այգում)։

·         Խոնավացրեք սենյակի օդը։

·         Մի օգտագործեք ալկոհոլ և նիկոտին։

Եթե թույլ գլխացավ ունեք կամ զգում եք, որ պետք է առաջանա․

·         Օգտագործեք տաք կամ սառը կոմպրես (փորձով պետք է հասկանաք, թե որն է Ձեր պարագայում առավել արդյունավետ),

·         Օգտակար կլինի հատկապես խաղողի կամ կաղամբի տրորված տերևներով կոմպրեսը,

·         Խմեք բուսական թեյեր, որոնք ունեն հանգստացնող ազդեցություն։ Օրինակ՝ լորենու տերևներից, անանուխով, եղեսպակով թեյ, օրական  2-3 բաժակ,

·         Օգտագործեք եթերայուղեր՝ դրանք մերսումնով քսելով քունքին, ճակատին, պարանոցին։ Կարող եք օգտագործեք նարդոսի, անանուխի, խնկածաղկի յուղ:

·         Կլոր շարժումներով մեսեք քունքերը, անգամ առանց եթերայուղերի,

·         Եթե գլխացավի պատճառը բարձր ճնշումն է, կօգնի վարունգը։ Կլոր կտրատեք վարունգը ու դրեք աչքերի վրա,

·         Թունավորման, ալերգիայի հետևանքով առաջացած գլխացավի պարագայում արդյունավետ կլինի որոշ ժամանակով քաղցած մնալը և օրգանիզմի մաքրումը՝ հոգնա, շոգեբաղնիք և այլն։

Ժողովրդական բաղադրատոմսեր գլխացավի դեմ

Աղաջուրը գլխացավի դեմ․ Վերցրեք բրդյա կտոր, այն թրջեք աղաջրի մեջ (0,5 լիտր ջրին 1 թեյի գդալ աղ), և կապեք գոտկատեղին՝ վրայից ծածկվելով տաք ծածկոցով։ Նման կոմպրեսը պետք է անեք 8 օր, անգամ եթե գլխացավն անցել է։

Ուռենու արմատի թուրմ կրկնվող գլխացավի դեմ․ 1 թեյի գդալ մանրացրած ուռենու արմատի վրա լցնել 200 մլ եռման ջուր, թողնել մինչև սառչի, քամել և ընդունել կես բաժակ գլխացավի սկսվելուց առաջ։ Իսկ գլխացավի կանխարգելման համար ընդունեք 1 ճաշի գդալ թուրմ օրական 3-4 անգամ։

Բուսական խառնուրդ գլխացավի դեմ․  Անանուխ՝ 1 բաժին, խնկածաղիկ (օրեգանո)՝ 1 բաժին, ապուզան (кипрей)՝ 1 բաժին։ Խառնուրդին ավելացնել 500 մլ եռման ջուր, բերանը փակ թրմել 30 րոպե, քամել։ Խմել օրական 5-6 անգամ, 1-2 ճաշի գդալ։

Սև հաղարջն ուժգին գլխացավի դեմ․ Ուժգին գլխացավի պարագայում կօգնի սև հաղարջի թարմ քամած հյութը։ Այն պետք է ընդունեք օրական 3 անգամ 0,25 բաժակ։

Երեքնուկը գլխացավի դեմ․ 1 ճաշի գդալ երեքնուկի ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Խմել կես բաժակ օրական 3 անգամ։

Աղբյուրը՝ woman.ru

 

առողջական խմբագրի ընտրանի

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին