f

Անկախ

«Փաստ». Ո՞ւմ է պետք նման «շարունակությունն» ու «տրամաբանական ավարտը»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդային ժամանակների մի քայլերգ կար՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ: Ասում էր՝ հեղափոխությունն ունի սկիզբ, հեղափոխությունը վե՛րջ չունի: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ «քայլողներինը»: Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ: Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ «հեղափոխությունը», ազգի ու պետության գլխին թափվող շարունակական փորձանքների տեսքով ու որպես մի հավաքական պատուհաս, շարունակվում է:

Թե բա՝ «փլուզվող աշխարհ», «փլուզվող շենք», չմոռանանք՝ «ակը տակից թռած ավտո»: Իրավիճակում, կամ ավելի տեղին է ասել՝ մղձավանջի, եթե կուզեք՝ քպղձավանջի պայմաններում, որի մեջ հայտնվել ենք, հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»: Թեպետ, երևի դա էլ նկատի ուներ, ասելն էլ ինչպե՞ս է լինում: Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց ճապաղ ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ փորձանքներն ու կորուստները շարունակվելու են: Այո, տեսնում ենք, որ «հեղափոխությունը շարունակվում է»: Եվ քանի դեռ «հեղափոխությունը շարունակվում է», «ապագա» չի լինելու, առնվազն Հայաստանի, Արցախի ու հայության համար: Չի՛ լինելու, որովհետև այդ «հեղափոխության» գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են, նպատակը՝ Հայաստանն ու Արցախը կործանելն է:

Քանի դեռ վերջնական կործանումը արձանագրված չէ, իսկ «շարժիչ ուժն» էլ ղեկի մոտ է, «հեղափոխությունը շարունակվելու է»: Այսինքն՝ շարունակվելու են աղետները, մահերը, կորուստները: «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» (այսինքն՝ իրենց համար «հեղափոխությունը» մասնագիտություն է, ապրուստի միջոց) նման շարունակությունը պետք է, դա իրենց հացուջուրն է: Բայց երկրի հետ կործանվող մնացյալի՞ ինչին է պետք այդ մահաբեր ու երկրաքանդ «հեղափոխության» շարունակումն ու «տրամաբանական ավարտը», թող յուրաքանչյուրն ինքնուրույն հետևություն անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան հեղափոխություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին