f

Անկախ

Ստյոպա Սաֆարյանը դատարանի որոշմամբ տուգանվել է 200 000 դրամով


Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դատարանի որոշմամբ տուգանվել է 200 000 դրամի չափով՝ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին հրապարակում անելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումի մեջ նշվում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հաղորդագրություն, որով տեղեկություններ է հրապարակել դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ՝ տեղադրելով նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 17.09.2021 թվականի թիվ 70-Ա որոշման առաջին էջը:

Հրապարակված հաղորդագրությամբ նշվել է, որ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած հաղորդման ուսումնասիրության վրա Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ստորագրել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը:

2021 թվականի նոյեմբերին, Դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով  Ստյոպա Սաֆարյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.17-րդ հոդվածի (դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը) հիմքով։

Վարչական դատարանը՝ նախագահությամբ Գրիգոր Առաքելյանի՝ 2022 թվականի նոյեմբերին որոշել է Խաչիկ Ղազարյանի հայցը բավարարել եւ Ստյոպա Սաֆարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.17-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ 200.000 (երկու հարյուր հազար) դրամի չափով տուգանքի:

Դատական ակտը 2022 թվականի դեկտեմբերին մտել է օրինական ուժի մեջ։

Ստյոպա Սաֆարյան տուգանք Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին