f

Անկախ

Դեմենցիայից պաշտպանվելու 7 միջոց


Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսին ախտորոշել են ճակատաքունքային դեմենցիա (ախտահարվում են ուղեղի ճակատային և քունքային հատվածները)։ Ցավոք, այն բուժել հնարավոր չէ։ Սակայն կան յուրաքանչյուրին հասանելի միջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել այս հիվանդության զարգացումը։

 Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերած կայուն գիտելիքների տարբեր չափերով կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական ֆունկցիայի կտրուկ իջեցմամբ։ Դեմենցիա ունեցող մարդիկ ի վերջո դադարում են ճանաչել անգամ հարազատներին, կորցնում են տեղանքում կողմնորոշվելու կարողությունը, ժամանակի զգացողությունը։  ԱՀԿ կանխատեսմամբ մինչև 2050-ը աշխարհում դեմենցիա ունեցողների թիվը կհասնի 131 մլն-ի։

Կան դեմենցիայի մի քանի տեսակներ։ Հատկապես տարածված է Ալցհեյմերի հիվանդությունը։ Մինչ օրս գիտնականները հստակ պատասխան չունեն, թե ինչից է առաջանում դեմենցիան։ Բայց հայտնի է, որ գլխուղեղում փոփոխություններն սկսվում են հիվանդության դրսևորումից շատ առաջ։ Ուստի հետազոտողների կարծիքով պրոֆիլակտիկ քայլերի պետք է դիմել մոտավորապես 35-40 տարեկան հասակից։

Գիտնականները դեռևս չեն կարողանում բուժել դեմենցիան։ Ակտիվ հետազոտվում է, թե ինչպես կարելի է գոնե կանխարգելել դեմենցիայի զարգացումը։ Ստորև կներկայացնենք դրան միտված խորհուրդներ։

1․ Վերահսկեք զարկերակային ճնշումը

Կարևոր է հետևել զարկերակային ճնշմանը։ Հիպերտոնիայի հետ առնչվում են շատերը, սակայն ոչ բոլորն են քայլեր ձեռնարկում զարկերակային ճնշման վերահսկման և կարգավորման ուղղությամբ։ Շատերը բարձր ճնշումը վտանգ չեն համարում, ոմանք էլ պարզապես տեղյակ չեն, որ իրենց զարկերակային ճնշումը նորմայից բարձր է։ Քրոնիկ հիպերտոնիան ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների, այլ նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոններից է։

2․ Եղեք ֆիզիկապես ակտիվ

Ֆիզիկական ակտիվության օգուտների մասին խոսում են բոլոր բժիշկները՝ անկախ մասնագիտացումից։ Ալցհեյմերի հիվանդության պարագայում ևս  ֆիզիկական ակտիվությունը դրական է  ազդում՝ նվազեցնելով  հիվանդության առաջացման հավանականությունը։ Հոգնեցնող տևական մարզումների կարիք չկա։ Բավական է շաբաթական ընդհանուր 150 րոպե կամ օրական միջինում 20 րոպե մարզվելը։

Գիտնականները բացահայտել են, որ ֆիզիկական ակտիվությունն  օգնում է նաև այն մարդկանց, որոնք բախվել են ճանաչողական ֆունկցիայի խախտումներին։ Մի հետազոտության ժամանակ հաստատվել է, որ 6 շաբաթվա ընթացքում կանոնավոր կերպով մարզվելը օգնել է լավացնել տեսողական հիշողությունը և ուշադրության կենտրոնացումը այն հիվանդների մոտ, որոնց արդեն Ալցհեյմեր է ախտորոշվել։

3․ Մարզեք ուղեղը

Հիվանդությունը չի խնայում ոչ մեկին։ Դեմենցիա ախտորոշվում է թե կանանց, թե տղամարդկանց մոտ՝ անկախ ազգությունից և սոցիալական դիրքից։ Սակայն հետազոտողները նկատել են, որ որքան բարձր է մարդու կրթական մակարդակը, այդքան ավելի քիչ են նման մարդիկ բախվում այս խնդրին։

Նրանք ենթադրում են, որ որքան բարձր է կրթվածության աստիճանը, այնքան ավելի հարուստ է ուղեղի «ճանաչողական պահուստը», ինչի շնորհիվ ուղեղը կարողանում է հարմարվել տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում և պաթոլոգիկ բնույթի, և թաքցնում է դրանք։

Ուղեղը մարզելը՝ նոր լեզուների ուսուցումը, նոր մասնագիտության յուրացումը նույնպես նպաստում է նման նեյրոճկունությանը և կարող է հետաձգել դեմենցիայի զարգացումը։ Անգամ խաչբառեր լուծելը և քվեստներին մասնակցությունն  օգտակար լրացուցիչ մարզանք է ուղեղի համար։

4․ Հրաժարվեք ծխելուց

Երբեք ուշ չէ ծխելուց հրաժարվելու համար։ Ինքնազգացողությունը կսկսի լավանալ ծխելը թողնելուց օրեր անց։ Ծխելը վնասակար է ոչ միայն թոքերի, այլ նաև ողջ օրգանիզմի համար։ Այսպես, ծխողների մոտ Ալցհեյմերով հիվանդանալու հավանականությունը 40 տոկոսով ավելի բարձր է, քան չծխողների մոտ։

Հարկավոր է թողնել ծխելը նաև այն մարդկանց, որոնց մոտ արդեն ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդությունը, քանի որ ծխելը արագացնում է հիվանդության զարգացումը։

5․ Ճիշտ սնվեք

Միջերկրածովյան դիետան, որը բազմիցս ճանաչվել է որպես ամենաառողջ սննդակարգերից մեկն  աշխարհում, օգտակար է նաև դեմենցիայի կանխարգելման գործում։ Այս դիետային հետևող մարդկանց սննդացանկը հարուստ է ամբողջական  հատիկներով, բանջարեղենով, մրգերով և ոչ յուղոտ մսով։ Բացի այդ, միջերկրածովյան դիետան ենթադրում է կարմիր գինու օգտագործում, որը հարուստ է հակաօքսիդանտներով։

Հագեցած ճարպերից և շաքարից ստիպված եք լինելու հրաժարվել։

Որոշ հետազոտողներ նաև մատնանշում են կոնկրետ մթերքներ, որոնց օգտագործումը կնվազեցնի դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Այդ մթերքների թվում են, օրինակ՝ ելակը և բրոկոլին։

6․ Պայքարեք դեպրեսիայի դեմ

Դեպրեսիվ խանգարումները մերօրյա տարածված հիվանդություններից են։ Հասարակական բարքերով, մենթալիտետով պայմանավորված՝ ոչ բոլորն են ժամանակին դիմում բժշկի և անհրաժեշտ բուժում ստանում։ Դեռ 2003-ին հետազոտողները պարզել են, որ դեպրեսիան Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը նպաստող գործոններից է։ Հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել դեպրեսիայի նշանները և ժամանակին բժշկի դիմել։

7․ Վերահսկեք շաքարային դիաբետը

Դիաբետի և դեմենցիայի ժամանակ տեղի ունեցող ճանաչողական փոփոխությունների կապն առաջին հայացքից կարող է տեսանելի չլինել, բայց հետազոտողները այն ապացուցել են։

Պարզվել է, որ նախադիաբետիկ փուլում գտնվող և 2-րդ տիպի դիաբետ ախտորոշումով մարդիկ ավելի հաճախ են Ալցհեյմեր ունենում ծերության հասակում։ Այս գործոնի դերը նվազեցնելու համար կարևոր է վերահսկել  արյան մեջ շաքարի մակարդակը։

Աղբյուրը՝ health.mail.ru

 

 

 

 

առողջություն Ալցհեյմերի հիվանդություն դեմենցիա խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին