f

Անկախ

«Դիզակ»  թերթ․ Հադրութի պատմության 86-ամյա վավերագիրը, որն այլևս հուշ է միայն


Արցախի Հադրութի շրջանի վերջին 86 տարիների  պատմության վավերագիր «Դիզակ» թերթի ողջ արխիվը մնացել է թշնամուն։ Թերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ Հարդութի հայրենագիտական  թանգարանի 7500 նմուշները և «Դիզակ» թերթի արխիվը Հադրութի հայկականության անձնագիրն էին, որին ներկայում տիրապետում է Ադրբեջանը։

Պետրոսյանն ասում է՝ հայրենազրկումից հետո համացանցում կադրեր է տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները բարբարոսաբար Հադրութի հայրենագիտական թանգարանի նմուշները դեսուդեն շպրտում։ Իսկ հետո մեկ այլ տեսանյութում ցույց են տվել, թե ինչպես են վարժանքների ժամանակ շենք պայթեցնում։ «Ըստ ամենայնի՝ Հադրութի թանգարանի շենքն էր, որն ինքն էլ մեծ արժեք ուներ՝ 1880-ին կառուցված ու պատմական շունչը պահպանած շենք էր»,- ասում է նա՝ հավելելով, որ թերթի ողջ տպագիր արխիվն էլ թանգարանում էր պահվում։

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1934-ի հուլիսի 4-ին։ Այն ժամանակ թերթը կոչվում էր «Կոլխոզնիկ» ու պատմում էր շրջանի սոցիալ-տնտեսական կյանքի մասին։ 1966-ին թերթը վերանվանվել է՝ կոչվելով «Կոլտնտեսական»։ Իսկ Արցախյան շարժման մեկնարկից հետո թերթը կոչել են «Դիզակ»՝ հիմք ընդունելով Դիզակ գավառի, այն է՝ Հադրութի շրջանի պատմական անվանումը։ 

1992-1994 թվականներին թերթի տպագրությունը ժամանակավորապես դադարեցվել է․ էլեկտրականություն չկար, Հադրութը թշնամու հարվածների թիրախում էր, տպարանի շենքն էլ վնասվել էր։ «1994-ի հոկտեմբերից նորից սկսել է լույս տեսնել թերթը։ Այդ շրջանի համարներում հիմնականում զոհված ազատամարտիկների մասին պատմություններ են, ուշադրության կենտրոնում է նաև շրջանի դպրոցական կյանքը, մշակութային միջոցառումները, հետպատերազմյան կյանքը»,- ասում է նա։ 

Լինելով Հադրութում լույս տեսնող միակ տպագիր մամուլը՝ «Դիզակը» դարձել է շրջանի վարչակազմի պաշտոնաթերթը։ Սակայն այն երբեք չի սահմանափակվել պաշտոնական լրահոսով։ Թերթի էջերում ներկայացվել են շրջանում տեղի ունեցող միջոցառումները, լուսաբանվել է գյուղատնտեսությունը, մշակութային ու կրթական կյանքը, սոցիալ-տնտեսական խնդիրները։ Քաղաքացիներն  իրենց հուզող իրավական, առողջապահական, կրթական և այլ ոլորտների հարցերն են հղել խմբագրությանը և մասնագետի պարզաբանումն ու մեկնաբանությունը կարդացել թերթի տպագիր համարներում։ «Դիզակը» եղել  է նաև տպագրության առաջին հարթակը ստեղծագործ հադրութցիների համար։ 

««Դիզակ» թերթն  ամփոփում էր մեր շրջանի ողջ պատմությունն ըստ ժամանակագրության՝ սկսած 1934-ից։ Շրջանում տեղի ունեցած ամեն բան թերթում լուսաբանվել է»,- ասում է նա։ 

Թեև «Դիզակը» կայք չուներ, սակայն 2014-ից ուներ ֆեյսբուքյան էջ, որտեղ 6 հազարից ավել հետևորդները կարդում էին թերթի նյութերի էլեկտրոնային տարբերակը։ 

Իսկ տպագիր թերթը լույս էր տեսնում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, ուներ 4 էջ։ 

«Մեր բաժանորդները ոչ միայն պետական կառույցներն էին, այլ նաև շարքային քաղաքացիները՝ ուսուցիչներ, թոշակառուներ, շրջանի մտավորականներ»,- ասում է Պետրոսյանը։ 

2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ «Դիզակը» թղթակից ներգրավելու միջոցով կարողացել է պատմություններ հրապարակել ինչպես առաջնագծից, այնպես էլ արդեն զորամասից՝ զինվորականների, պատերազմի մասնակիցների հետ հարցազրույցների միջոցով։ 2020-ի 44-օրյա պատերազմը, սակայն, լուսաբանել չկարողացան։ Վերջին համարը տպագրվել էր սեպտեմբերի 15-ին։ Հիմնականում անդրադարձել էին ԼՂՀ անկախության հռչակման 29-ամյակին նվիրված միջոցառումներին։ «Անհոգ ու երջանիկ համար էր»,- ասում է Պետրոսյանը։ Իսկ սեպտեմբեր ամսվա 2-րդ համարն այդպես էլ մնաց էլեկտրոնային վիճակում, քանի որ վրա հասավ պատերազմը, և բնակիչները, այդ թվում և թերթի անձնակազմը, ստիպված եղան  հեռանալ Հադրութից։ 

«Մտածում էինք, որ որոշ ժամանակով խորը թիկունք պետք է տեղափոխվենք, ինչպես 90-ականներին։ Առօրյա պայուսակով տնից դուրս ենք եկել, անգամ որևէ անձնական իր չենք վերցրել մեզ հետ։ Այդ պայմաններում արխիվը տեղափոխելու մասին խոսք անգամ չէր կարող լինել»,- ասում է Պետրոսյանը։

Արդյունքում փրկվել են «Դիզակ» թերթի տպագիր մի քանի համարներ միայն, որոնք Պետրոսյանի ավտոմեքենայի մեջ են եղել, և էլեկտրոնային արխիվի մի մասը, որը նրա անձնական համակարգչում է եղել։ 

«Վիրուսի խնդիր կար, խմբագրության համակարգիչները պետք է մաքրեին։ Ուստի թերթի էլեկտրոնային արխիվից ինչ կար պահպանված համակարգիչներում, տեղափոխել էի իմ անձնական համակարգչի մեջ։ Դա ներառում է 2008-ից ի վեր տպագրված համարները, բայց 2008-2010 թվականների ոչ բոլոր համարները կան։ Այդ համակարգիչն էլ հետս էի վերցրել՝ մտածելով, որ թերթի հաջորդ համարը տպագրության ուղարկելու համար կարող է պետք գալ»,- ասում է Պետրոսյանը։ 

Ասում է՝ հայրենազրկումից ի վեր շարունակ մտածում  է, թե ինչպես կարող է վերականգնել թերթի արխիվը։ «Մտածում էի՝ ինձ մոտ պահպանված էլեկտրոնային արխիվը տպել մեկական օրինակով։ Բայց դա մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է Պետրոսյանը։ Ներկայում նա ավելի հակված է էլեկտրոնային կայք ստեղծելու մտքին։ Ասում է՝ թերթի պահպանված արխիվը կհրապարակի այնտեղ, բացի այդ, կներկայացնի, կփաստագրի պատմամշակութային ժառանգությունը, որ  մնացել է  թշնամու կողմից բռնազավթված Հադրութում։ 

2022-ի դեկտեմբերի 30-ից Արցախի  բռնազավթված տարածքների հիմնարկությունները, այդ թվում և «Դիզակ» պաշտտոնաթերթը,  լուծարվել են։ Լիաննա Պետրոսյանը, սակայն, թերթի ֆեյսբուքան էջն ակտիվ է պահում։ Ասում է՝ ցանկանում է  շարունակել նրանց տեղեկացված պահել՝  գոնե այդպես իր ուժերի սահմաններում օգտակար լինել թերթի հավատարիմ ընթերցողներին։ 


 

Դիզակ Հադրութ խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ կորսված հայրենիք Հայաստան Արցախ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին