f

Անկախ

Վարակի պիկի ժամանակ հրաժարվեցինք սահմանափակումներից՝ հույսը դնելով քաղաքացիների գիտակցության վրա. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։ 

Մենք այս մասին բարեկամաբար զգուշացնում էինք։ Մենք ահազանգում էինք, որ չի կարելի հույսը դնել հասարակության որակի վրա, որովհետև այդ ժամանակ հերթական անգամ կձախողենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։ 

Համաճարակի ծավալման թափը կարող էր կոտրվել, եթե մենք չշտապեինք սահմանափակումների թուլացման հարցում։ Կառավարությունն անտեսեց մի խումբ հանրային գործիչների կողմից հնչեցված առաջարկը՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները և այդ ընթացքում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, և նոր գնալ դրան։ Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց էր, բայց նաև քաղաքական պատասխանատվության։

Ամբողջ աշխարհն է շարժվում այդ մոտեցմամբ՝ սահմանափակումները թուլացվում են, երբ երկու շաբաթ անընդմեջ նոր հիվանդների թիվը նվազում է, երբ հիվանդացողների և առողջացածների հարաբերակցությունը հօգուտ վերջիններիս է։ Մենք արեցինք ճիշտ հակառակը։

Վարակի պիկի ժամանակ հրաժարվեցինք սահմանափակումներից՝ հույսը դնելով քաղաքացիների գիտակցության վրա։ Հիմա էլ վարչապետի խոսքն ուղղված էր քաղաքացիներին՝ խնդրելով, պահանջելով վերջիններից լինել պատասխանատու վարակի տարածման հարցում։ Կոչերով արդյունքի չենք հասնելու, որովհետև ոչ կոչը, ոչ էլ կոչ անողը հասարակության մոտ չունեն հեղինակություն։ Մեր հասարակության ներսում կան տարբեր շերտեր, որոնցից ակնկալել սոցիալական հեռավորության, դիմակների կրման, սանիտարական նորմերի և այլ արգելքների պահպանում շատ բարդ է։ Մյուս կողմից, երբ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը խոսում էր դիմակների անարդյունավետության մասին, շատ դժվար է հիմա հասարկությանը համոզել հակառակում։ Միգուցե ժամանակն է կոչերից անցում կատարել և շարժվել պարտադրանքի ճանապարհով՝ պատասխանատվության ուժով պարտադրել հանրային վայրերում կրել դիմակներ, պահպանել սանիտարական նորմերն ու արգելքները։

«Կորոնավիրուսի ճգնաժամը, մեր ընդհանուր ուշադրությունից, հանրային ուշադրությունից դուրս է մնում». վարչապետ: 

Վարչապետը ֆիքսեց իրականությունը։ Սակայն ճգնաժամը պետք է դուրս չմնա հատկապես կառավարության ուշադրությունից, հանրային ուշադրությունը ածանցվում է դրանից։ Սա ավելի շատ պետական քաղաքականության, և ավելի քիչ քաղաքացիական պատասխանատվության խնդիր է։ Ճգնաժամի, կոլապսի ժամանակ պատասխանատուն լինելու է պետությունը, կառավարությունը, և ոչ թե սոցիալական հեռավորությունը խախտած քաղաքացին։

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու են սահմանափակումներին, որովհետև դա է պահանջում հանրային առողջությունը, դա է պահանջում պետության անվտանգությունը։ Կորոնավիրուսի ճգնաժամը չի կարող, չպետք է դուրս մնա կառավարության ուշադրությունից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կանխել այն իրավիճակը, որ սպառնում է Հայաստանին։ Իսկ թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում քաղաքական իշխանությունը կարծես կամաց-կամաց սկսում է գիտակցել։ Վարչապետը վերջապես առողջապահության նախարարի թվերի հետևում տեսնում է գալիք իրականությունը։

Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին