f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Ուժեղ բանակ ունենալու համար հարկավոր է լինել միասնական»


Մարտի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս Յուրի Սաքունցը հերթական համաշխարհայաին ռեկորդը սահմանեց՝ այննվիրելով Հայոց բանակին Հայ դյուցազունը ատամներով տասը մետր տեղաշարժեց ԿԱՄԱԶ բեռնատար-քարշակը, որի վրա դրված էր հետևակի մարտական մեքենա՝ 40 տոնա ծանրությամբ:
Անկախի հետ զրույցում Յուրին կիսվում է տպավորություններով, նշում, որ մշտապես բանակի կողքին է և իր գործունեությամբ փորձում է ամեն բան անել հայ զինվորի ու սպայի մարտական ոգին բարձրացնելու համար։


-Շնորհավորում ենք հերթական տպավորիչ ռեկորդի սահմանման կապակցությամբ։ Ռեկորդի մտահղացման մասին կխոսե՞ք։
-Շնորհակալ եմ։ Այս անգամ փորձեցի համալսարանի  ուսանողների և սպայական անձնակազմի համար խորհրդանշական ռեկորդ անել` նրանց մարտական ոգին բարձրացնելու համար: Դդժվար ժմնակահատվածում  ենք ապրում․ ցանկությունս էր այնպիսի ռեկորդ սահմանել, որը կոգևրորի  զինվորներին, սպաներին, ֆիդայիններին։ Սա էր ռեկորդիս  նպատակը։


-Որքա՞ն ժամանակ, ի՞նչ նախապատրաստական շրջան անցաք ռեկորդը սահմանելուց առաջ։
-Մոտավորապես 3 ամիս եմ նախապատրաստվել՝ հագեցած և նպատակային, կանոնակարգված մարզումներ անցկացնելով։  Զուգահեռ զբաղվել եմ նաև թույլտվություն ստանալու հարցերով, ինչն իրականում շատ բարդ գործընթաց է։ 


-Դուք մշտապես կանգնած եք հայ զինվորի կողքին, այս ռեկորդը բացառություն չէր․ այն նվիրեցիք հայոց բանակին։ Ի՞նչ է հարկավոր ուժեղ բանակ ունենալու համար։
-Ռեկորդս պատիվ ունեմ նվիրելու հայոց բանակին։ Պետք է ամեն բան անենք մարտական և ուժեղ բանակ ունենալու համար։ Ամենակարևորը հարկավոր է ունենալ ոգու ուժ, միասնականություն, պետք է ամեն բան անել որ մարկանց միջից դուրս գան չարությունը, նախանձը,երբ դրանք էլ չլինեն, հաստատ մենք  կունենանք ուժեղ բանակ։ Հարկավոր է ունենալ աշխատասիրություն և նվիրվածություն յուրաքանչյուրը պետք է աշխատի ինքն իր վրա, որովհետև ժամանակակաից աշխարհում րոպե առ րոպե փոխվում են տակտիկան, տեխնիկան և ամեն բան։ Սպաները պետք է լինեն նվիրված։

Ես դասավանդում եմ և ամեն անգամ դասից առաջ պատրաստվում եմ, որպեսզի նոր գիտելիքներ հաղորդեմ։ Եթե ես պատրաստ եմ,  նորարարական, ճիշտ գիտելիքներ ու հմտություններ  փոխանցել իմ ուսանողներին, ապա իրենք  էլ պատրաստ կլինեն դա ներդնել գործի մեջ։ Հարկավոր  է միշտ ցանկություն ունենալ գիտելիքները թարմացնելու։ Յուրաքանչյուրս պետք է  հասկանանք, թե ինչով կարող ենք օգտակար լինել մեր պետությանը։


 

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Ունեմ շատ գաղափարներ ու մտքեր, ամեն մի ռեկորդի սահմանումից հետո ծնվում է նորի մտահղացումը։ Հերթական նպատակներիցս է ինքնաթիռ տեղաշարժելը։ Հարկավոր են հովանավորներ, որպեսզի կարողանամ գաղափարներս կյանքի կոչել։ 

Սպորտ Յուրի Սաքունց ռեկորդ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի ուժային եռամարտ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին