f

Անկախ

Թող դեղագործական ընկերությունները մեզ օգնեն, բանակցեն արտադրողների հետ դեղերի գրանցման համար. ԱՆ ներկայացուցիչ


Հայաստանի առողջապահության նախարարության 6 խմբի չգրանցված դեղերի ներկրման թույլտվության մասին որոշման (գործել է 2022թ. նոյեմբերից մինչեւ  2023թ. փետրվար) արդյունքում այնքան դեղ է բերվել, որ երկրում այժմ չկա որեւէ դեղամիջոցի հասանելիության խնդիր։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մեկնաբանելով դեղեր ներմուծողների դժգոհությունն առ այն, որ որոշումը չի երկարացվել՝ չնայած դեղերի դեռեւս առկա դեֆիցիտին։

«Սա իրավիճակային լուծում է, ներկա պահին կատարվում է շուկայի մոնիթորինգ, երբ առաջ է գալիս խնդիր, հարցը դրվում է ղեկավարության առջեւ, եւ դեղերի այդ խմբի համար նորից կիրառվում է իրավիճակային լուծում»,- ասել է նա՝ չհամաձայնելով այն պնդմանը, թե դեռեւս անցած տարվա աշնանից երկրում նկատվել է  դեղերի դեֆիցիտ, եւ առողջապահության նախարարության որոշումը ուշացած է եղել։ Նրա հավաստիացմամբ՝ թե՛ դեղատները, թե՛ պոլիկլինիկաներն ու այլ բուժհաստատություններ միշտ ունենում են դեղերի մի ինչ-որ բուֆերային բազա, եւ այնպես չի եղել, որ դեղերը զրոյանան, եւ միայն հետո առողջապահության նախարարությունն ընդունի որոշում՝ թույլ տալու դրանց ներկրումը։

Իսկ ո՞րն է առողջապահության նախարարության ռազմավարությունը չգրանցված դեղերի խնդրի ոչ իրավիճակային, այլ արմատական լուծման հարցում։ Ի պատասխան՝ Մարինե Հարությունյանը նշել է, որ աշխարհի բոլոր երկրներում նման իրավիճակների համար օրենսդրական մի քանի լուծումից բացի, բոլոր հարցերը կարգավորվում են իրավիճակային լուծումներ տալով։ Մեկնաբանելով «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության ղեկավար Վահե Վարսանյանի հարցազրույցը՝ նա նշել է, որ «պարոն Վարսանյանը ցանկանում է, որպեսզի մեր երկիր չգրանցված դեղերի մուտքը անխափան միշտ լինի, բայց դա հանգեցնում է լուրջ խնդիրների՝ կապված անվտանգության, դեղերի որակի եւ արդյունավետության հետ»։

«Քանի որ առողջապահության նախարարության համար առաջնահերթ խնդիրը բնակչությանն անվտանգ, որակյալ եւ արդյունավետ դեղերով ապահովելն է, առողջապահության նախարարությունը կարող է միայն իրավիճակային եւ կարճաժամկետ որոշումներ ընդունել չգրանցված դեղերի ներկրման համար»,- ասել է նա։

Առողջապահության ներկայացուցիչը նաեւ համաձայն չէ այն պնդմանը, որ Հայաստանում շատ քիչ են գրանցված դեղերը։ «3200 անուն դեղերն այնքան էլ քիչ չեն մեր բնակչության համար, եւ 3200-ը ըստ դեղերի ջեներիկ, համընդհանուր անունների են, այսինքն՝ բրենդային անուններով դրանք մի քանի անգամ ավելի շատ են»,- ասել է Մարինե Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քանի որ դեղերի գրանցումն իրականացվում է արտադրողի կողմից, ապա արտադրողը պետք է այդպիսի ցանկություն հայտնի։ Որքան էլ որ նախարարությունը նրանց հետ հանդիպումներ անցկացնի՝ փորձելով շահագրգռել նրանց, մեր երկրում գնողունակությունը ցածր է, եւ արտադրողների համար շահավետ չէ ներկայացնել իրենց դեղերը մեր շուկայում։ Ուստի առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ նման իրավիճակային որոշումներ է կայացնում։

«Այս պահին ուղղակի լոգիստիկ խնդիրներ են, աշխարհում հումքի շատ մեծ խնդիր կա։ Կա նաեւ մարդկային ռեսուրսների խնդիր։ Կան հիվանդություններ, որոնց շեշտակի աճ է գրանցվել քովիդից հետո։ Եվ տվյալ արտադրողը հազիվ իր սեփական երկրի պահանջարկն է փակում։ Դրա համար ամբողջ աշխարհում կա դեղերի դեֆիցիտ։ Եվ խնդիրն այն չէ, որ ՀՀ–ում դեղը գրանցված չէ, այլ լոգիստիկ խնդիր է, հումքի խնդիր է, ռեսուրսային խնդիր է եւ նաեւ աշխարհաքաղաքական այս վիճակով պայմանավորված խնդիր է»,- ասել է նա։

Մարինե Հարությունյանը համաձայն չէ նաեւ դեղագործական ոլորտի ներկայացուցիչների այն պնդումներին, թե Հայաստանում դեղերի գրանցման գործընթացն անհարկի բարդացված է եւ թանկ։ Նրա խոսքով՝ դեղի մեկ անվանման գրանցման ժամկետը, որը կազմում է 150 օր, Հայաստանում ամենակարճն է ԵԱՏՄ-ի երկրների մեջ, գործում է նաեւ ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ստացվող դեղերի գրանցման պարզեցված կարգ։

«Ուղղակի իմ հորդորը եւ խնդրանքը մեր դեղագործական ընկերություններին եւ Անկախ դեղատների ասոցիացիային՝ օգնել առողջապահության նախարարությանը եւ մեր երկրի բնակչությանը։ Արտադրողների հետ քանի որ իրենք են շփվում, իրենք են դեղերը ներկրում, թող դոսյեներն ուզեն, բերեն, գրանցեն։ Եթե այդպես անհանգստացած են երկրում քիչ դեղերի գրանցումով, շատ շնորհակալ ենք դրա համար, թող օգնեն մեզ եւ գրանցումները շատացնեն, – ասել է նա՝ հավելելով, – Քանի որ իրավիճակային լուծումների դեպքում աշխատելն ավելի հեշտ է, դեղագործական ընկերությունները ձգտում են, որ դրանք անընդհատ լինեն, այլ ոչ թե իրենք գնան բարդ ճանապարհով, բանակցեն արտադրողների հետ, դեղերը բերեն, գրանցեն»։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին տրված թույլտվությունը վերաբերում էր դեղերի վեց խմբի. 1) անզգայացնողներ, 2) հակացնցումային եւ հակաէպիլեպսային դեղեր, 3) հոգեմետ դեղեր, 4) հակաթույներ եւ թունավորման ժամանակ կիրառվող դեղեր, 5) հակաուռուցքային եւ իմունաճնշիչ դեղեր, 6) հակապարկինսոնային միջոցներ:

դեղեր ՀՀ Առողջապահության նախարարություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին