f

Անկախ

Ննջասենյակում գտնվող 8 իր, որ խանգարում է առողջ քնին


Քնի որակից է կախված մեր ինքնազգացողությունը, տրամադրությունը և անգամ քաշը։ Հետևաբար գիշերային քնին պետք է լուրջ մոտենալ ու օգնել մեր ուղեղին լիարժեք հանգստանալ։ Չկա մարդ, որ իր կյանքում գեթ մեկ անգամ քնի հետ կապված դժվարություն չի ունեցել։ Եվ այս խնդրի նկատմամբ ուշադրությունը վերջին տարիներին գնալով մեծանում է՝ քնի հետ կապված խնդիրներն ուսումնասիրում են քնաբանները, հոգեբանները, նեյրոկենսաբանները։

Հոգեբան Անաստասիա Կորնեևան նշում է, որ համալիր ուսումնասիրությունների արդյունքում քնի հիգիենայի որոշակի սկզբունքներ են մշակվել։ Դրանում ներառված է այն ամենը, ինչ կարող է ազդել քնի որակի և տևողության վրա։ Եվ, եթե մարդիկ, օրինակ՝ երեկոյան խուսափում են սուրճ խմելուց՝ գիտակցելով դրա բացասական ազդեցությունը քնի վրա, ապա սենյակի ճիշտ կահավորման վրա քչերն են ուշադրություն դարձնում։ Մասնագետը մատնանշել է ննջասենյակում գտնվող այն 8 իրերը, որոնք կարող են վատ անդրադառնալ քնի որակի և տևողության վրա։

1․ Էլեկտրատեխնիկա

Իդեալական ննջասենյակում չկա հեռուստացույց, համակարգիչ և հեռախոս։ Բայց իրականում տեխնիկայից զերծ նման «ապաստարան» ստեղծելը գրեթե անհնար է։ Ուստի պետք է գոնե նվազագույնի հասցնել էլեկտրատեխնիկայի առկայությունը ննջասենյակում։ Նման խորհրդի պատճառը ոչ թե ճառագայթումն է, այլ էլեկտրատեխնիկայի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա։ Անկողինը և ննջասենյակը պետք է բացառապես ասոցացվեն երկու բանի հետ՝ քնի և սեքսի։ Եթե մահճակալն օգտագործեք միայն նշված երկու նպատակներով, պառկելուց ուղեղն ինքնաբերաբար կսկսի նախապատրաստվել քնին։ Մինչդեռ քուն մտնելն ավելի դժվար կստացվի, եթե ննջասենյակում ուտում եք, համակարգչով աշխատում կամ սովորում, խաղում և այլն։

2․ Լուսային ինդիկատորներ

Բոլոր սարքավորումների մեջ կան այսպես կոչված լամպեր, որոնք մշտապես վառվում  են, անգամ, երբ սարքն անջատված է։ Այդպիսին է հեռուստացույցի կարմիր լույսը, համակարգչի ստեղնաշարի կամ մկնիկի լուսավորությունը, հեռախոսի լիցքավորման լույսը և այլն։ Սրանք փոքր են, ու սովորելու դեպքում թվում է, որ աննկատ են և չեն խանգարում։ Սակայն անգամ թույլ արհեստական լույսը կարող է խանգարել մեր օրգանիզմում քնի հորմանի՝ մելատոնինի արտադրությանը։  Իսկ մելատոնինը հենց այն նյութն  է, որը մեզ ապահովում է առողջ քուն։

Հետևաբար ցանկալի է սարքավորումները լիցքավորման դնել ոչ ննջասենյակում։ Իսկ սենյակային «լուսատտիկներին» գիշերը փակեք ժապավենով կամ այլ բանով։

3․ Աղմկոտ իրեր

Որպես կանոն սա ևս առնչվում է էլեկտրատեխնիկային, բայց ոչ միայն։ Համակարգչի խուլ աղմուկը, ժամացույցի չխկչխկոցը, քամուց տատանվող շերտավարագույրը կամ վարագույրը՝ այս ամենը ծանրաբեռնում է առանց այն էլ ծանրաբեռնված նյարդային համակարգը։ Կողմնակի ձայների ազդեցությունը հատկապես զգալի է, երբ մարդն ունի անհանգստություն։ Բոլորին ծանոթ է նյարդայնությունը, որն առաջանում է, երբ փորձում եք քնել, բայց գիշերային լռության մեջ հստակ լսում եք վայրկյանացույցի  կամ խոհանոցում ծորակից կաթող ջրի ձայնը։

4․ Մետաքսյա կամ սինթետիկ անկողնային սպիտակեղեն

Մետաքսից սավանները գեղեցիկ են ու հաճելի, եթե դրանցով հիանաք կողքից կամ դրանց վրա պառկեք կարճ ժամանակով։ Նման անկողնային սպիտակեղեն օգտագործած մարդիկ կհաստատեն, որ դրանք դժվար է պրակտիկ կոչելը։ Ամռանը շոգ է, մաշկը չի շնչում, իսկ ձմռանը ցուրտ է։ Բացի այդ, նման սպիտակեղենի վրա մարմինն անընդհատ սահում է։ Հետևաբար, եթե հաշվի չառնենք էսթետիկ կողմը, նման անկողնային սպիտակեղենի դրական կողմեր գտնելը բարդ է։

5․ Բարակ վարագույրներ

Սենյակի ինտերիերի այս մանրուքը հաճախ ուշադրությունից դուրս է մնում։ Մարդիկ, որոնք բարակ վարագույրները փոխարինել են ավելի հաստով, հանկարծ նկատում են, որ սկսել են սովորականից մի քանի ժամ ավել քնել։

Ցերեկվա տևողությունն ազդում է մեր բիոռիթմերի վրա, և վաղ արևածագը կարող է վաղ արթնացման պատճառ դառնալ։ Այս խնդրի լավագույն լուծումը լույսը ներս չթողնող վարագույրներն են։

6․ Վառ իրեր

Ննջասենյակի գունային երանգավորումը պետք է համապատասխան լինի դրա նպատակին։ Ննջասենյակը հանգստի վայր է, հետևաբար այնտեղ մթնոլորտը պետք է լինի հանգստացնող, թուլացնող, քնին նպաստող։

Շատ վառ, աչքի զարնող գույները, հակառակը, խթանում են տեսողական զգայարանները, և ուղեղն ակամա  նյարդային գրգռման վիճակում է հայտնվում։ Հետևաբար, սենյակը կարմիր, նարնջագույն կամ այլ վառ երանգավավորմամբ ձևավորելը վատ գաղափար է։ Ննջասենյակի համար նախընտրելի գույներ են բաց կանաչը, երկնագույնը, մարմնագույնը։

7․ Դիմանկարներ

Խոսքը մարդկային դիմանկարների մասին է՝ լուսանկարներ, վրձնանկարներ, ցանկացած նկարներ, որտեղ խոշոր պլանով երևում են մարդու աչքերը։ Էվոլյուցիոն առումով մարդու ընկալումն ուղղված է այլոց դեմքերը տարբերակելուն։ Անգամ նորածիններն առաջինը սովորում են դիմագծերը տարբերակել և արձագանքել ծանոթ դեմքերին։ Իսկ սենյակում առկա դիմանկարները ակամա գործարկում են ուշադրության կենտրոնացման գործընթացը՝ ավելորդ անգամ ծանրաբեռնելով ուղեղը այն վայրում, որտեղ հակառակը պետք է տեղի ունենար՝ ուղեղը պետք է հանգստանար ծանր օրվանից հետո։

8․ Կիպ և անհարմար գիշերային հագուստ

Քնի ժամանակ ամեն ինչ պետք է կոչված լինի հարմարավետություն ապահովելուն՝ քնի դիրքը, անկողնային պարագաները, գիշերային հագուստը։ Շատ ձիգ գոտկատեղը, կոշտ կարերը կամ հագուստի՝ մաշկի համար  ոչ հաճելի նյութը ազդելու են քնի որակի վրա։

Աղբյուրը՝ https://www.woman.ru

 

 

առողջ քուն առողջություն քուն խմբագրի ընտրանի գիշեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին