f

Անկախ

Մշտական քնկոտություն․ ինչո՞ւ է առաջանում և ինչպե՞ս հաղթահարել


Անընդհատ ննջո՞ւմ եք՝ կինոթատրոնում, դասերի ժամանակ, աշխատավայրում, հանրային տրանսպորտում․․․։ Անգամ երեկույթներից առաջին հեռացողն եք, քանի որ քնի անհաղթահարելի կարիք ունեք։ Եթե շարունակաբար նման իրավիճակում եք, նշանակում է՝ մշտական քնկոտության խնդիր ունեք։ Ստորև կներկայացնենք, թե ինչու է նման խնդիր առաջանում և ինչպես այն հաղթահարել։

Մշտական քնկոտությունն ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր թուլությամբ, դանդաղ արձագանքով և նախաձեռնողականության պակասով կամ բացակայությամբ։ Ընդ որում, սուրճը, էներգետիկ ըմպելիքները և անգամ ցերեկային քունն առանձնապես չեն օգնում։ Եթե մշտական քնկոտությունը դարձել է Ձեր ոչ ցանկալի, բայց մշտական ուղեկիցը, ապա պետք է պարզել, թե ինչու է այն հայտնվել Ձեր կյանքում։

Եթե հանգամանքների բերումով քնում եք ուշ և արթնանում շուտ, ապա անցողիկ քնկոտությունն օրվա ընթացքում հասկանալի է։ Եթե պատճառը գիշերային քնի պակասն է, ապա լավ գիտեք, թե ինչ է պետք անել։ Մարդուն օրական անհրաժեշտ է 7-8 ժամ քուն։ Եթե այս ռեժիմը չպահպանեք, ապա հոգնածությունն ու թուլությունը կլինեն Ձեր ուղեկիցներն այնքան ժամանակ, քանի դեռ չեք վերանայել քնի ռեժիմը և օրգանիզմին բավարար հանգստանալու հնարավորություն չեք տվել։

Մշտական քնկոտություն կարող է նկատվել նաև այն մարդկանց մոտ, որոնք ընդունում են որոշակի դեղահաբեր՝ հակաբորբոքային, հակաալերգիկ և այլն։ Եթե դեղահաբերի ընդունումը դադարեցնելուց հետո սկսեք Ձեզ լավ զգալ և քնկոտությունն անցնի, ապա խնդիրը հենց դեղահաբերն էին։

Քնկոտության պատճառը կարող է լինել նաև հոգեբանական։ Եթե աշխատավայրում կամ անձնական կյանքում լարված իրավիճակ է, Ձեզ որևէ հարց շարունակ անհանգստացնում է, ու լուծում գտնել չեք կարողանում, օրգանիզմը կարող է ենթագիտակցորեն քնել ուզենալ, քանի որ քնած ժամանակ այդ խնդիրը Ձեզ չի անհանգստացնի։

Մշտական քնկոտության պատճառ կարող են լինել ներքին օրգանների հիվանդությունները՝ վահանաձև գեղձի, երիկամների, լյարդի հետ կապված խնդիրները, օրգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսները։ Եթե անգամ գիշերային բավարար և որակյալ քնից հետո ցերեկվա ընթացքում քնատ եք, ապա հարկավոր է դիմել բժշկի։ Չի բացառվում քնատությունն առողջական որևէ խնդրի դրսևորում է։

Ինչպես պայքարել քնկոտության դեմ

Ինչպես արդեն նշվեց, քնկոտության հիմնական պատճառը կանոնավոր կերպով քիչ քնելն է։ Դադարեք օրգանիզմին սթրեսի ենթարկել։ Ի դեպ, տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի օրգանիզմը վերականգնի իր ուժերը։ Առողջ քունը պետք է տևի 7-8 ժամ։  Եթե գիշերն այդքան քնել չեք կարող, ապա աշխատեք ցերեկը քնի համար ժամ ունենալ։ Կարևոր է նաև քնի որակը։ Հղման ներքո կարող եք կարդալ, թե ննջասենյակում գտնվող որ իրերն են խանգարում գիշերային որակյալ քնին։

Մշտական քնկոտության պատճառ կարող է լինել նաև թթվածնաքաղցը։ Դա կարող է պայմանավորված լինել Ձեր բնակության վայրի էկոլոգիայով կամ աշխատանքային պայմաններով։ Օրգանիզմում թթվածնի պակասը լրացնելու համար մի քանի մեթոդ կարող եք կիրառել՝ սովորեք շնչառական վարժություններ կատարել, ընդ որում դա  արեք կանոնավոր կերպով։ Կօգնի նաև յոգան և ամենօրյա մարզանքը։ Տարվա տաք եղանակին քնեք պատուհանները բաց։

Մշտական քնկոտության պատճառ կարող է լինել նաև վիտամինների և այլ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում։ Այդ պարագայում անհրաժեշտ են հատկապես B խմբի վիտամիններ։ Խորհուրդ է տրվում շատ օգտագործել լոլիկ, ոլոռ, կաղամբ, բազուկ, խնձոր, նարինջ, վարսակ, ցորենի ծիլեր, կենդանական լյարդ և այլն։ Իսկ տարվա ցուրտ եղանակին կարող  է նաև վիտամին D-ի պակաս ունենաք։ Այս վիտամինով հարուստ է յուղոտ ծովամթերքը՝ սաղմոն, ծովատառեք, սկումբրիա և այլն։ Որոշակի քանակությամբ վիտամին D պարունակում է նաև կարագը։

Քնկոտությունից ազատվելու համար կարևոր է, որ առողջ սնվեք, օգտագործեք շատ միրգ և բանջարեղեն, վարեք առողջ ապրելակերպ, մարզվեք, օրվա ընթացքում բավարար քայլեք, ժամանակին քնեք և հետևեք, որ քունը լինի ոչ միայն երկար, այլ նաև որակյալ։ 

Կարևոր է նշել, որ քնկոտությունը կարող է պայմանավորված լինել որևէ լուրջ հիվանդությամբ։ Այնպես որ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Աղբյուրը՝ https://www.woman.ru

 

առողջություն խմբագրի ընտրանի առողջ քուն քուն քնկոտություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին