f

Անկախ

«Մարտի 1-ի» գործով ամենշաբաթյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ, առաջիկայում կսկսեն նաեւ «Հոկտեմբերի 27-ի» գործի քննությունը. գլխավոր դատախազն ԱԺ-ում խոսել է աղմկահարույց գործերից


2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը, տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Հաղորդումը բաղկացած է 11 բաժիններից:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` 2022 թվականի ընթացքում քրեական գործերի հարուցումների թվաքանակի զգալի նվազումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով:

2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով եւ քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 ՀՀ դրամ. վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը:

Ներկայացնելով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարված աշխատանքները` Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում վարչությունը ստացել է ընդհանուր 50 քրեական գործով նյութ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ` 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:

Անդրադառնալով ուշացած արդարադատությանը` հիմնական զեկուցողը ներկայացրել է հակիրճ վիճակագրական տվյալներ: 2022 թվականի ընթացքում 244 քրեական գործ, վարույթ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակում հանձնարարականներ են հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին. սկսվել է հանձնարարականների արդյունքների ամփոփման գործընթացը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը մտահոգիչ է համարել, որ հաշվետու տարում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են գրեթե 60.3 տոկոսով: Նա խնդրել է պարզաբանել պատճառահետեւանքային կապին առնչվող առկա տվյալները: «Ինքնասպանության դեպքերի ցուցիչը բոլորիս համար մտահոգիչ է, եւ այս տարվա համար արդեն ուղենշել ենք պատճառների վերհանման աշխատանքները: Հաջորդ ամփոփման մեջ արդեն հանդես կգանք կոնկրետ առաջարկներով` պետական մակարդակում խնդիրները հասցեագրելու համար»,- ասել է Աննա Վարդապետյանը` հավելելով, որ պատճառները բազմազան են` սկսած դեպրեսիվ որոշակի դրսեւորումներից, վերջացրած` մոլախաղերով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ամփոփ զեկույցում ներառված է հասարակությանը հետաքրքրող կարեւորագույն, չբացահայտված «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի հետ կապված քրեական վարույթի ընթացքի մասին որեւէ տեղեկատվություն: ««Հոկտեմբերի 27-ի գործի» վերաբերյալ տեղեկատվություն նախագծում ներկայացված էր եւ ներկայացված էր այնպես, որ ուղիղ վնասում էր գործի քննությանը. կային որոշակի հանձնարարություններ, որոնք տրված էին եւ չէին ենթադրում լուսաբանում: Այդ պատճառով հաղորդման մեջ այդ տեղեկատվությունը զետեղված չէ` քննության լավագույն շահից ելնելով»,- նշել է գլխավոր դատախազը` հավելելով, որ որպես ՀՀ քաղաքացի իր համար առաջնային են երկու` «Մարտի 1-ի» եւ «Հոկտեմբերի 27-ի» գործերը:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» բացահայտման հարցի կարեւորությանը` հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է` «Ինչո՞ւ է կարեւոր «Հոկտեմբերի 27-ը», մի պարզ պատճառով, որովհետեւ մեր երկրի ժողովրդավարական զարգացման, սահմանադրական հունի զարգացման հիմնական դեֆորմացիան տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետեւանքով: Ընդ որում` ե'ւ որպես ՀՀ քաղաքացի, ե'ւ որպես հանձնաժողովի նախագահ, ե'ւ որպես հայ մարդ, տիկին գլխավոր դատախազ, պահանջում եմ ձեզանից ոչ թե վհուկների որս, այլ իրական արդյունքների եւ գործի բոլոր հանգամանքների վերլուծություն, որովհետեւ հասարակության համար «Հոկտեմբերի 27-ը», ինչպես նաեւ «Մարտի 1-ը», որը պատճառներով կրկին գնում է դեպի «Հոկտեմբերի 27», այն կարեւորագույն սպիներից է, որը մինչեւ չբուժես, հասարակությունը շարունակելու է դրանով տառապել եւ ապրել»: Նրա խոսքով չկա որեւէ հայ, որ «Հոկտեմբերի 27-ը» չի դիտարկում երկրի բնական հունն ամբողջությամբ խաթարելուն ուղղված ոտնձգություն:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ «Մարտի 1-ի» գործով ամենշաբաթյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ: Նա վստահեցրել է, որ առաջիկայում կսկսեն նաեւ «Հոկտեմբերի 27-ի» գործի քննությունը. «Կարծում եմ` մենք ասելիք կունենանք արդեն հաջորդ հաղորդման շրջանակում, բայց ոչ թե որպես խոստում, այլ հստակ` որպես արդեն կատարված գործ»:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաեւ դեղերի ներմուծման հետ կապված ռիսկային խնդիրներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, անտառահատումների դեմ պայքարին:

Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների դիտարկումներին, անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ազդարարման համակարգին, հանձնառություններին:

Աննա Վարդապետյան ՀՀ ԱԺ Հոկտեմբերի 27 Մարտի 1 Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին