f

Անկախ

«Հրապարակ». Մենք էլ չենք հասկանում նրա դիրքորոշումը


Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպել է  ՌԴ քաղաքագետների եւ փորձագետների հետ։ Ներկայացրել է Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Առցանց քննարկման մասնակիցներից վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին խնդրեցինք կիսվել իր տպավորություններով։ 


«Անշուշտ, շատ օգտակար հանդիպում էր, դուք խելացի նախարար ունեք, նա մեզ շատ դուր եկավ,- ասաց Տարասովը։- Մենք նույն լեզվով ենք խոսում, ակնարկների, երկիմաստ արտահայտությունների կարիք չենք զգում։ Մեզ համար հեշտ էր նրա հետ շփումը։ Մեր գնահատականներն ու տեսակետները,  ընդհանուր առմամբ, համընկնում էին, բայց մեզ համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ են մտածում տեղերում, Ստեփանակերտում։ Մեր կարծիքով, Մոսկվայի տեսակետները եւս մեծ հետաքրքրությամբ լսվեցին, եւ մեզ թվում է, որ պետք է ակտիվացնել Արցախի սեգմենտը ռուսական ինֆորմացիոն տարածքում։ Այդ ներկայությունն էապես կորել է։ Քննարկման ժամանակ հայտարարվել է, որ ստեղծելու ենք փորձագիտական խորհուրդ, որը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպելու։ Սա հասունացած խնդիր է։ Մենք նաեւ մեր իմացական բազան ընդլայնեցինք եւ, ի վերջո, տեսանք երիտասարդ ու խելացի, հայրենասեր մարդու»։ 

- Կա՞ն տարբերություններ Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումներում՝ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Ղազարյանի։  

- Գիտեք, մենք գիտակցաբար շրջանցում էինք սուր հարցերը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ կան որոշակի տարակարծություններ, նյուանսներ, մենք դա զգում ենք, բայց այս հանդիպումները կազմակերպում ենք ոչ թե Երեւանի ու Ստեփանակերտի տարաձայնությունները հարթելու համար, այլ որպեսզի հասկանանք, թե որքան են մեր գնահատականներն ադեկվատ նրան, ինչ որ մտածում են Ստեփանակերտում, որքան են դրանք համընկնում։ Պարզվեց, որ հիմնական դիրքորոշումներում դրանք համընկնում են։ Կան տակտիկական տարբերություններ՝ ինչ անել հետո, ինչպես կլինի ապագայում, անցնի՞ արդյոք Արցախը Ռուսաստանի պրոտեկտորատի տակ եւ այլն, սակայն դրանք նորություններ չեն։ Բայց այդ խնդիրներն ապագայում, գուցե թեման Ստեփանակերտ-Երեւան կլինի, պետք է քննարկումների առարկա դառնան ու պետք է որ դառնան, որովհետեւ մենք կասկածում  ենք, որ կան խնդիրներ այդ հարցերում, բայց այս հանդիպման ժամանակ  կողմերը շրջանցում էին սուր անկյունները։ 

- Դուք նկատեցի՞ք, որ Արցախում տիրում են պրոռուսական տրամադրություններ։

- Մենք վաղուց դա գիտենք, մենք Արցախը դասագրքերից չենք ճանաչում, մենք դա գիտենք, կարելի է ասել, ֆիզիկապես։ Երբեմն ինձ թվում է, որ այնտեղ բոլորովին այլ հայեր են։ Մեծ տարբերություն կա արցախահայության եւ Հայաստանի հայության միջեւ, բայց ես այս հարցի շուրջ չէի ցանկանա խորանալ։ 

- Մենք չենք կարողանում մեր վարչապետից պատասխան ստանալ՝ Արցախն Ադրբեջանի՞ տարածքն է, թե՞ առանձին միավոր։ Իսկ դո՞ւք։ 

- Մենք էլ չենք կարողանում հասկանալ նրա դիրքորոշումը, անկեղծ ասած։ Ես ձեզ մի բան ասեմ միայն՝ ղարաբաղյան խանությունն առաջինն է միավորվել Ռուսաստանի հետ, Վրաստանից հետո՝ 1813 թվականին, երբ կնքվեց Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը։ Մենք երբեք դա չենք մոռանա։ Այստեղից եզրակացություն արեք։ 

- Իսկ արգելափակված ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կասեք։ 

- Շատ բեմադրված դրվագներ կան, թատերականացված։ Դա առանձին թեմա է, որի մասին հետո կխոսենք։ «Լեյլա եւ Մեջնուն» օպերայից են այդ դրվագները, բայց շուտով կլինի «Հազար ու մի գիշերը»։  

- Ադրբեջանցիներն ինչպե՞ս են մտածում, ի՞նչ է լինելու հետո։ Ինչքա՞ն է պահպանվելու փակուղին։ 

- Նրանց հաջողվեց հաղթել պատերազմում, բայց դիվանագիտությունը նրանց մոտ չի ստացվում։ Փաշինյանը նրանց հաղթում է, մեր մեջ ասած։

 

Ստանիսլավ Տարասով հարցազրույց Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին