Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքին ապրիլի 30-ին միացել է նաեւ Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը: