f

Անկախ

Համախմբումը` որպես հայկական օրակարգ. Վահե Հովհաննիսյան


Ում հարցնես, թե ինչպես դուրս գալ այս մղձավանջից, ասելու է՝ համախմբվել է պետք։ Հարցնես՝ դա ի՞նչ է, ոչ ոք չի պատասխանի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նխագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Համախմբումը կարող է լինել կենաց, օդում հնչող անհասցե կոչ, բայց կարող է լինել նաև օրակարգ, որը բազմաքայլ ճանապարհ է։

Հայկական պառակտումն ունի մենեջմենթ, ռեսուրսներ, հասցե, փուլեր, գործողությունների ծրագիր և այլն։ Հայկական համախմբումը՝ թվարկածից ոչ մեկը։

Ի՞նչ ասել է համախմբում, և ո՞ւմ միջև պիտի այն տեղի ունենա։ Ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար, ո՞ր պահին է, որ մենք կարող ենք ասել՝ նպատակն իրագործված է, մենք համախմբվել ենք։

Համախմբումը չի կարող դիտվել որպես միայն ընդդիմադիր ուժերի միավորում։ Դա դժվար, իրատեսական, տեխնիկական պրոցես է, որն ինքն իրենով մեծ բան չի տա։ Պետք է լինի բովանդակային հենքը և ռեսուրսային բազան, որը կփորձի կոնսոլիդացիոն պրոցեսներ սկսել մեծ հասարակության մեջ։

Եթե մենք նկատի ունենք գործող իշխանության անվերապահ մերժումը, ապա այդ «մերժող» սեգմենտն արդեն համախմբված է։

Նույնքան համախմբված և բյուրեղացած է, պայմանական ասած, Նիկոլ պահող հանրությունը։ Եվ վերջապես յուրովի համախմբված է չեզոք, կոնֆորմիստ հասարակությունը՝ իր կոնֆորտի և իր չեզոքության շուրջ։

Ես ամենամեծ ցանկությամբ դեպքում անգամ չեմ պատկերացնում իմ համախմբումը «Ղարաբաղը տանք պրծնենք» գաղափարի կրող հանրության շերտի հետ։

Դժվար է պատկերացնել էլի շատ բաներ, ասենք՝ համախմբումը Գ. Խաչատուրովի մեղադրականը կարդացող դատախազի, նրան կալանք տվող դատավորի ու մեր միջև։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համախմբվի ծայրը ծայրին ապրող հասարակությունը և պաշտոնավարման ընթացքում բացառապես հանրային և պետական ռեսուրսի հաշվին ահռելի գույքի և կապիտալի տեր դարձած շերտը։

Ես սրա մասին խոսում եմ այն պարզ պատճառով, որ այս հակասությունների գործոնը հանրային տրամադրություններում ակնհայտորեն առկա է։

Սրանով հանդերձ՝ ես վստահ եմ, որ կա համախմբվելու ռեսուրս և հնարավորություն, ուղղակի պետք է ճիշտ հասկանալ թե´ խնդիրը, թե´ դրա քայլերը։

Հայ հասարակությունը իրականում բզկտված է շատ խոր ու համակարգված. ավելին, պառակտման պրոցեսը դեռ ընթանում է։

Իսկ ո՞վ է Համախմբմանը նայում որպես աշխատանք, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզ։ Ո՞վ է պատրաստ՝ ռեսուրսներ դնել այդ խնդրի լուծման համար։

Համախմբումը կենացից կդառնա օրակարգ՝ երեք պարտադիր պայմանների ապահովման դեպքում.

ա/ Բաց խոսակցություն

բ/ Հանրային հաշտեցում,

գ/ Սուպերիդեա

Միայն բաց խոսակցությունն է ճանապարհը հանրային լատենտ տրամադրությունները բաց տրամադրությունների վերածելու համար, որպեսզի հնարավոր լինի աշխատել հանրային տրամադրությունների հետ, շտկել դրանք։ Զուգահեռ պրոցեսը հանրային հաշտեցումն է։ Հանրային հաշտեցումը և համախմբումը տարբեր բաներ են։ Հաշտեցումը համախմբման տանող պրոցեսն է։

Երրորդ զուգահեռ պրոցեսը սուպերիդեան է, որը մեր դեպքում պետության վերականգնման տեսլականն է։ Մեր պետությունը (տունը) ի՞նչ ենք ուզում սարքել, ի՞նչ անվտանգությամբ, ի՞նչ բարքերով, ինչ խաղի կանոններով, ի՞նչ մոդելով։

Իսկ այսօր մենք, առանց լուծելու ա-բ-գ կետերը, պահանջում ենք համախմբվել՝ չասելով՝ ովքերո՞վ, ինչի՞ շուրջ և ինչպե՞ս։

Ես առաջարկում եմ երկու հստակ քայլ, որոնք կարող են համախմբման տանել.

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը վերածել հանրային լայն շարժման

Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին գնալ հանրության   թեկնածուով։

Այս հարցերի շուրջ վաղը խոսելու ենք «Հայկական օրակարգ»-ի քննարկման ժամանակ։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին