f

Անկախ

Ներկայացվեց Թումո Կապանի նոր շենքի դիզայնը և Սյունիքում ընդլայնման պլանները


մայիսի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպայի օր 2023-ի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում ներկայացրեց Թումո Կապանի ապագա շենքի դիզայնը: 1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը կվերածվի Թումո կենտրոնի Կապանի և շրջակա համայնքների պատանիների համար: 

Երկաթուղային կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել է Թումո տուփերի կլաստեր` տեխնոլոգիաների և դիզայնի կրթությունը հասանելի դարձնելով տեղի համայնքին մինչև Թումո Կապանի նոր շենքի կառուցման ավարտը: Շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո տուփերը կտեղափոխվեն Սյունիքի տարբեր գյուղեր և քաղաքներ: 

Կապանի երկաթուղային կայարանի վերականգնման կոնցեպտի հեղինակն է փարիզյան Normal Studio-ն, իսկ շենքի ճարտարապետաշինարարական աշխատանքներն իրականացվում են Թումոյի ճարտարապետական ստուդիայի հետ համագործակցությամբ: Շենքը կունենա ինքնուսուցման հարթակ, դասընթացի սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և միջոցառումների տարածք:

Թումո Կապանի նախագիծն աջակցվում է Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» կողմից (ծրագիրը նպաստում է Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական, ինստիտուցիոնալ և տեղական այլ առաջնահերթությունների զարգացմանը) Կապանի քաղաքապետարանին տրամադրված դրամաշնորհի, ինչպես նաև նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցությամբ:

«Շատ ուրախ ենք աջակցել Թումոյի այս նախաձեռնությանը Կապանում: Հատկապես կարևորում ենք պատմշակութային շենքի վերականգման գաղափարը: Վստահ ենք, որ այս նախագիծը նպաստելու է թե՛ կրթական, թե՛ համայնքային զարգացմանը»,- ասաց Հայաստանում ԵՄ դեպան Անդրեա Վիկտորինը:

Սյունիքում Թումոյի ներկայությունն ամրապնդելու համար Թումո Հայաստան նախաձեռնությունը կենտրոններ կհիմնի Կապանում և Սիսիանում, ինչպես նաև տուփեր Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Շինուհայրում և Տեղում: Քաջարանի և Մեղրիի տուփերը կկցվեն Թումո Կապանին, իսկ Գորիսի, Շաքիի, Շինուհայրի և Տեղի տուփերը` Թումո Սիսիանին:

«Անհամբեր սպասում ենք, թե երբ է Թումոյի ծրագիրը հասանելի դառնալու Հայաստանի բոլոր պատանիների համար: Այս գործում Սյունիքը մեզ համար ռազմավարական է: Ահա, թե ինչու որոշեցինք բացել Կապանի տուփը առաջին հնարավորության դեպքում: Ահա, թե ինչու նախաձեռնեցինք քաղաքի երկաթուղային կայարանի` որպես Թումո կենտրոնի վերակառուցումը Կապանի քաղաքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» և մեր նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցությամբ: Վերջապես, ահա, թե ինչու ենք որոշել Թումո տուփերի կլաստերը բերել Կապան և չսպասել շենքի շինարարության ավարտին: Համայնքի պատանիներին մաղթում ենք անմոռանալի փորձառություն»,- ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: 

Թումո Հայաստան նախաձեռնության միջոցով պլանավորվում է կառուցել 110 տուփերի և 16 կենտրոնների ցանց, որը Թումոյի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր երիտասարդի: Յուրաքանչյուր Թումո տուփ շաբաթական 320 ուսանողի ապահովում է կրթությամբ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում: Ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներն իրենց տուփում և հետո կմասնակցեն դասընթացների ու աշխատարանների Կապանի կամ Սիսիսանի կենտրոններում: Երկու Թումո կենտրոնները և վեց տուփերը Սյունիքի մարզում շուտով կստեղծեն կրթական ցանց, որը հայ պատանիների համար հասանելի կդարձնի համաշխարհային շուկայում առանցքային ոլորտների որակյալ կրթությունը: Սյունիքի մարզում բոլոր կենտրոնների և տուփերի տեղակայման ավարտից հետո շաբաթական 4000-ից ավելի ուսանող կկարողանա հաճախել ժամանակակից աշխատատարածքներ, որոնք զինված կլինեն Թումոյի կրթական ծրագրով:

 

Թումո Սյունիքի մարզ լուսանկարներ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին