f

Անկախ

5 օգտակար և 6 վնասակար մթերք կնոջ առողջության համար


5 մթերք, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջն ամուր առողջություն ունենալու համար

Վտանգավոր հիվանդությունները կանխարգելելու, կնոջ առողջության համար կարևոր վիտամինների և միներալների դեֆիցիտից խուսափելու համար կարևոր է ճիշտ կազմել ամենօրյա սննդակարգը։

Իհարկե, սննդակարգը սեռով պայմանավորված չէ։ Սակայն գաղտնիք չէ, որ կնոջ օրգանիզմն իր առանձնահատուկ կարիքներն ունի։ Իսկ թե որ մթերքները կօգնեն բավարարել սննդարար նյութերի պահանջը և պահպանել առողջությունը, ներկայացնում է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Կոնոնենկոն։

Բժշկի խոսքով՝ ցանկալի է, որ կանայք իրենց սննդակարգում մշտապես ներառեն կովի, խոզի, հավի լյարդ, ինչպես նաև կովի և խոզի լեզու։ Իսկ նման խորհրդի հիմքն այն է, որ վերարտադրողական տարիքի շատ կանայք երկաթի պակաս են ունենում։  

Երկաթի պակասի մասին վկայող ախտանշաններն են՝

·         բերանի անկյուններում ճաքերը,

·         փխրուն եղունգներ լայնակի գծերով,

·         փխրուն և փայլից զուրկ մազերը,

·         մկանային թուլությունը,

·         ցածր զարկերակային ճնչումը՝ հիպոտոնիա,

·         ներկի, ացետոնի հոտի նկատմամբ համակրանքը,

·         համի փոփոխությունը։

Կենդանական լյարդը և լեզուն հարուստ են երկաթի այնպիսի տեսակով, որը մեր օրգանիզմի կողմից հեշտ է յուրացվում։ Երկաթով հարուստ են նաև մի շարք բուսական մթերքներ։ Սակայն այդ երկաթն ավելի վատ է յուրացվում։

Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշում է բժիշկը, ոչ բոլորին է թույլատրված կենդանական լյարդ ընդգրկել սննդացանկում։ Դա հակացուցված է այն մարդկանց, որոնք ունեն աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, միզաթթվի բարձր պարունակություն, միզապարկի և երկամաքարային հիվանդություն։  

Իսկ ահա կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ծաղկակաղամբազգիներ ներառել սննդակարգում՝ բրոկոլի, ծաղկակաղամբ, կաղամբ, հազար, բրյուսելյան կաղամբ, սպիտակ կաղամբ։

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց խորհուրդ է տրվում նախապատվություն տալ կալցիումով հարուստ մթերքներին։ Բանն այն է, որ այս շրջանում կնոջ օրգանիզմում նվազում է էստրոգենների արտադրությունը, ինչի հետևանքով ոսկրային հյուսվածքներում կալցիումի քանակը նվազում է։ Կալցիումով հարուստ են քեյլ կաղամբը և քունջութի սերմերը։

Կալցիումի պակասի նշաններն են՝

·         ողջ մարմնի թմրածությունը,

·         շնչառական խնդիրները,

·         ցածր զարկերակային ճնշումը,

·         փխրուն եղունգները և ատամները,

·         հոգեկանի հետ կապված խնդիրները։

6 մթերք, որ քայքայում է կնոջ առողջությունը

Կնոջ առողջության ու գրավչության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում և սնունդը, որ կինն ամեն օր ընդունում է։ Ուստի կարևոր է ճիշտ սնվել ու հրաժարվել վնասակար մթերքներից։

Սնունդը սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի աղբյուր է։ Իսկ սրանք այն հիմնաքարերն են, որից կազմված է մեր մարմինը։ Սննդից մենք ստանում ենք նաև մակրո- և միկրոտարրեր, որոնք  կարևոր են ջրա-աղային փոխանակության և հավասարակշռության, կմախքի առողջության պահպանման, մկանների տոնուսի և վերարտադրողական առողջության համար։ Իսկ վիտամինները և կենսաբանորեն ակտիվ միացությունները ապահովում են նյութափոխանակության արագությունը, կարգավորում են հորմոնների սինթեզը, նպաստում են առողջությունը պահպանելուն։

Միանշանակ վատ և լավ մթերքներ չկան։ Ամեն հարցում կարևոր է չափավորությունը։ Բայց կան մթերքներ, որոնց չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ առողջության վրա։ Գինեկոլոգ Դարյա Դյաչենկոն ներկայացնում է, թե որ մթերքներից է, որ կանայք ցանկալի է խուսափեն,  որպեսզի պահպանեն իրենց գեղեցկությունն ու առողջությունը։

Շաքար և շաքար պարունակող ցանկացած ուտեստ

Հրաժարվեք առավոտյան ըմպելիքներում շաքար ավելացնելուց և նվազագույնի հասցրեք շաքարավազի օգտագործումը։ Իսկ շաքարավազի ամանը հնարավորինս հեռու պահեք տեսադաշտից։ Շաքարավազն այսպես ասած դատարկ կալորիա է, որը, բացի թեթև ածխաջրերից, օրգանիզմին այլ բան չի տալիս։ 25-30 տարեկանից հետո նյութափոխանակությունն աստիճանաբար դանդաղում է, և դատարկ կալորիաները վերածվում են ճարպի՝ կուտակվելով ազդրերին, փորին, մեջքին և թևերին։

Ճարպի ավելցուկից տուժում է նաև լյարդը, լեղապարկը և հորմոնների աշխատանքը։ Ճարպակալման հետևանքով խախտվում  է նաև ինսուլինի աշխատանքի սկզբունքը, ինչի հետևանքով կարող է շաքարային դիաբերտ զարգանալ։ Քաղցրի ավելցուկը խնդիր է անոթների, հատկապես փոքր մազանոթների համար։ Հնարավոր են խնդիրներ երիկամների, մաշկի, ցանցաթաղանթի հետ։

Էնդոկրինոլոգները և սննդաբանները խորհուրդ են տալիս տարեցտարի նվազեցնել արագ ածխաջրերի ծավալը, քանի որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։

Պետք չէ «նստել» նաև շաքարի փոխարինիչների վրա։ Դրանց չարաշահումը կարող է նպաստել նորագոյացությունների առաջացմանը, դերմատիտի, սեռական հորմոնների սինթեզի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Ի դեպ, հարկավոր է զգուշանալ նաև  մեղրից։ Այն պարունակում է բոր, որի բարձր մակարդակը օրգանիզմում նվազեցնում է էստրոգենների քանակը և խթանում տեստեստերոնի արտադրությունը։

Մարգարին և այլ տրանսճարպեր

Մարգարինն իր մեջ պարունակում է տրանսճարպեր։ Իսկ տրանսճարպերի մեծ քանակությունը կարող է հանգեցնել հորմոնալ խնդիրների, ալերգիայի, քաշի ավելցուկի, աթերոսկլերոտիկ փոփոխությունների՝ հետագա կաթվածի և սրտամկանի ինֆարկտի հավանականությամբ։ Այն  նաև բարձրացնում է քաղցկեղային գոյացությունների առաջացման ռիսկը։

Եթե անգամ սառնարանում կամ տանը մարգարին չունեք և չեք օգտագործում, չի նշանակում, որ մարգարին չեք ուտում։ Արտադրամասերում պատրաստվող ոչ թանկ խմորեղենների և բլիթների հումքը մարգարինն է։ Արտադրողներն  այն հաճախ թաքցնում են ավելի բարեհունչ անվանումների ներքո՝ բուսական յուղեր, կակաո-յուղի փոխարինիչ և այլն։

Այս ճարպերը հատկապես վտանգավոր են երիտասարդ և միջին տարիքի կանանց համար։ Այս տարիքում հորմոնալ ֆոնն այնպիսին է, որ օրգանիզմը հակված է ճարպեր կուտակել։ Ուստի նման նյութերի ավելցուկը խթանում է քաշի ավելացմանը, այդ թվում և գոտկատեղի հատվածում։

Կաթ, պանիր, կաթնաշոռ

Կաթնամթերքի մեծ քանակությամբ օգտագործումը հատկապես 30-40 տարեկանից հետո կարող է նպաստել բորբոքային պրոցեսների առաջացմանը։ Կաթում պարունակվող սպիտակուցը կարող է նպաստել աուտոիմունային պրոցեսների առաջացմանը, իսկ լակտոզան կարող է մարսողության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Ուստի ցանկալի է չափավոր քանակությամբ կաթնամթերք օգտագործել։ Ի դեպ, յուղազրկված կաթնամթերքը ևս օգտակար չէ, քանի որ այդ պարագայում էլ կալցիումը չի յուրացվում։

Ցանկացած տեսակի ալկոհոլ, առանց որևէ բացառության

Էթիլային սպիրտը, անկախ նրանից թե ինչ քանակությամբ և որ խմիչքում է պարունակվում, բացասաբար է ազդում կնոջ հորմոնալ ֆոնի և վերարտադրողական առողջության, հատկապես ձվարանների աշխատանքի վրա։ Բայց սա ամենը չէ։ Տուժում է նաև լյարդը, որն անմիջականորեն  մասնակցում է սեռական հորմոնների սինթեզին։ Ալկոհոլից տուժում են ստամքոսը, սիրտը, անոթները, գլխուղեղը, բոլոր ներքին օրգանները, ինչու ոչ,  արտաքին տեսքը նույնպես։

Ալկհոլի հաճախակի օգտագործումը նպաստում է, որ կալցիումն օրգանիզմից դուրս գա, որն էլ իր հերթին կարող է օստեոպորոզ առաջացնել։ Ոսկորները դառնում են փխրուն, ատամները, մազերը և եղունգները կորցնում են առողջ տեսքը։

Սպիտակ ալյուրից պատրաստված խմորիչով թխուկները

Ցորենի հասկերի սննդարար նյութերը կեղևում են պարունակվում։ Իսկ սպիտակ ալյուրի պարագայում հասկի այդ մասերը հեռացվում են որպես ավելորդ մաս։ Ուստի սպիտակ հացը, բուլկիները ամենավնասակար մթերքներն են։ Անգամ, եթե հաշվի առնենք, որ ցորենի օգտակար նյութերի 30 տոկոսը կարող է պարունակվել ալյուրի մեջ, դրանք ալյուրի պահպանման 2-3 շաբաթների ընթացքում քայքայվում են, և ալյուրը կորցնում է անգամ պոտենցիալ օգտակար հատկությունները։ Մնում են միայն կալորիաների ավելցուկը, օսլան և խմորիչները։

Սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենի ամենօրյա օգտագործումը կարող է նպաստել հորմոնալ խնդիրների առաջացմանը, ավելորդ քաշին։ Սպիտակ հաց օգտագործողների մոտ շաքարային դիաբետ ձեռք բերելու ռիսկը 30 տոկոսով ավելի բարձր է։ Կանանց մոտ այս ցուցանիշն ավելի բարձր է։ Իսկ ավելորդ քաշը կարող  է վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Ուստի նախապատությունը տվեք ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացին։

Արգանակներ և արագ պատրաստվող ապուրներ

Նշված մթերքները վնասակար են բոլորի առողջության համար։ Սակայն կանանց աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթն ավելի նուրբ է։ Ուստի այս մթերքների չարաշահման հետևանքով կանանց մոտ գաստրիտների և խոցերի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։

Բացի այդ, այս մթերքները հաճախ պարունակում են E հավելումներ, որոնք բժիշկների ու գիտնականների մոտ բազում հարցերի տեղիք են տալիս։ Հատկապես խնդրահարույց են E621 E631 հավելումները։ Սրանք կարող են տրամադրության փոփոխությունների, ճնշման տատանումների պատճառ դառնալ, նպաստել քրտնարտադրությանը, մաշկի վրա կարմիր ցան առաջացնել։ Այս հավելումները հատկապես վտանգավոր են հղիների և կերակրող մայրերի համար, ինչպես նաև ալերգիայի և բրոնխիալ աստմայի հակվածություն ունեցող անձանց համար։ Իհարկե, եթե հազվադեպ, շատ քիչ քանակությամբ օգտագործեք այս մթերքները, լուրջ վնաս չի լինի։ Նման մթերքները ցանկալի չէ հաճախակի օգտագործել։

Աղբյուրը՝ doctorpiter.ru

 

կնոջ առողջություն առողջություն վերարտադրողական առողջություն խմբագրի ընտրանի առողջ սնունդ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին