f

Անկախ

Սա անոմալիա է, երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը. Վահե Հովհաննիսյան


«Եկեք պարզ խոսենք. սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։

Եթե այսօրվա նիստին չլինեին Դաշնակցության ներկայացուցիչները՝ Գ. Մանուկյան, Ա. Մինասյան, ապա ամոթը կլիներ 100 տոկոսանոց։   

Բայց այդ դեպքում հարց է ծագում. Դաշնակցությունն ինչո՞ւ է ԱԺ-ում  հանդես գալիս այլ անունով (այլ բեռով)։ Ամեն դեպքում հստակեցումները միայն օգուտ կբերեն։

Նույնը, ի դեպ, վերաբերում է մյուս ընդդիմադիր խմբակցությանը։ Այստեղ էլ կան ակնհայտ հարցեր։

Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան զգալի թվով ունակ, պարկեշտ ու կարգին մարդիկ, բայց ձևաչափային անգործունակությունը բերում է նրանց անհատական էֆեկտիվության թուլացմանը։

Կան հետաքրքիր քայլեր, որոնք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարող են անել, և որոնք հասարակության համար պայքարի ու չհամակերպվածության ազդակ կդառնան։

Օրինակ կարելի էր և հիմա էլ կարելի է նույն ժամին գնալ ոչ թե ԱԺ, այլ՝ հերոսների ծնողների մոտ, և այնտեղ անել ընդդիմադիր խմբակցությունների համատեղ բաց նիստ՝ ուղիղ եթերով։ Սա նախ  հերոսների ծնողներին համերաշխության ժեստ կլինի, հետո՝ քաղաքական լուրջ միջոցառում, որը կարող է ունենալ լավ շարունակություններ։ Միևնույն է, պրոցեսները գնալու են փողոցում։

Սա հաստատ ավելի լավ գաղափար է ու ավելի արդյունավետ, քան՝ խոհեմաբար Ալենին լսելը։

Հիմա անհատական  որոշումների պահն է։ Շատ կարևոր է, որ մարդիկ անհատական որոշումներ կայացնեն՝ լռո՞ւմ են, մերվո՞ւմ են, թե՞ ունեն անհատական ձայն։

Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ երբեմն գույքի համար պայքարը ավելի ինտենսիվ է տարվում, քան՝ հայրենիքի։

Հայաստան Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյան

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին