«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց,- այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ-ում Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սիանանյանը և հավելել։
Պաշտոնյան հայտարարել է, որ մեր Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, ով մնացել և ապրում է իր պատմական հայրենիքի հողի վրա, այդ ժողովրդի պատմության հետ։
«Ցեղասպանսւթյան ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք միայն մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։ Քանի- որ Ցեղասպանության ճանաչումն այսքան երկար տևեց, դուք ոգևորեցիք այլ պետությոնների, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120.000 բնակչության»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում