f

Անկախ

Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրային հայտարարություններ անելով: Եվ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ականատես եղանք: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով: Շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվել է 680 անձ։ Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։

 

Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, եւ պատերազմի մեղքը մերն է: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս Վահագն Խաչատուրյանի գործունեությունից. պարզվում է՝ նրա մոտ եւս կադրերի պակաս է: Չնայած 2022 թվականի մարտի 13-ին Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նա այդպես էլ աշխատակազմի ղեկավար չունի:

Եվ հենց դա է պատճառը, որ երեկ նախագահի աշխատակազմի հաշվետվությունը ներկայացնում էր նրա տեղակալ Պողոսյան Խաչիկը: Վերջինս, նկատենք, Շիրակի փոխմարզպետն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում:

Վահագն Խաչատուրյան գործուղումներ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին