f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Երջանիկ եմ, որ ոգևորում եմ երեխաներին սպորտով զբաղվելու, լավ մարզիկներ դառնալու»


Հունիսի 3-4-ը Ստեփանավանում «Պատրիոտ» մարտական ակումբի  նախաձեռնությամբ  անցկացվեց բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ   ելույթ ունեցան տարբեր տարիքային խմբի մարզիկներ Հայաստանից և Իրանից։ Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը հանդես եկավ 75 կգ քաշային կարգում և տպավորիչ հաղթանակ տարավ իրանցի մարզիկի նկատմամբ։
Անկախի հետ զրույցում յուրին կիսվում է տպավորություններով, խոսում հայրենիքում պարտադիր հաղթելու նախապայմանի և խանդավառ երեխաների ոգևորության մասին։


-Շնորհավորում ենք կարիերայոuմ 7-րդ հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստական շատ լավ շրջան եմ անցել՝ հագեցած մարզումներով, առանց որևէ պարապմունք բաց թողնելու։ Բռնցքամարտն այնպիսի մարզաձև է, որ մարզիկը միշտ մարզման գործընթացւմ է լինում և համապատասխան մարզավիճակ է ունենում։ Մենամարտից, այս կամ այն մրցաշարից առաջ ծանրաբեռնվածությունը մեծացնում ենք։ Մարզումների ընթացքում շեշտը  դրել էինք թե՛ տեխնիկայի, թե ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա։ 
Շատ լավ տրամադրվածությամբ մոտեցա մենամարտին, քանի որ մրցաշարն անցկացվում էր Հայաստանում ու միակ նպատակս՝ հաղթանակն էր։ Երբ երկրից դուրս եմ մասնակցում մենամարտերի, այլ կարգավիճակ է, իսկ Հայաստնաում ամեն բան պարտավ։


-Մենամարտի ընթացքի, Ձեր ելույթի մասին ի՞նչ կասեք։
-Մենամարտը կայացավ հունիսի 4-ին Ստեփանավանում «Պատրիոտ» մարզական ակումբի նախագահի Գոռ Դոշոյանի նախաձեռնությամբ։ Լավ կազմակերպված մրցաշար էր։ Բոլոր մենամարատերն էլ անցան հետաքրքիր պայքարում։
Նպատակ ունեի առաջին իսկ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցիս՝ իրանցի մարզիկին։ Մենամարտի ժամանակ հասկացա, որ ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկ էր․ չեմ կարող ասել տեխնիկապես ինչ մակարդակի վրա էր, բայց ֆիզիկապես ամուր էր, իմ ուժեղ հարվածներից հետո կարողանում էր ոտքի կանգնել, շարունակել մենամարտը։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Կարևորը որ հաղթեցի, հայոց եռագույնը բարձրացրի։ Մրցաշարի ժամանակ, երբ նախապատրաստվում էի ռինգ դուրս գալ, բոլորը սպաում էին հաղթանակի, ոգևորված էին, ինչից շատ տպավորված եմ։ Երեխաների մոտ ավելի արտահայտված էր այդ ոգևորությունը, նրանք ուրախ էին, որ տեսնում են իրենց սիրելի մարզիկին ռինգում։ Ես էլ երեխա ժամանակ հետևել եմ սիրելի մարզիկներին, ինչը եղել է դրդապատճառ՝ առաջ շարժվելու, հաղթելու, ռեկորդներ գրանցելու։ Ես լավ էի զգում, որ նրանք ոգևորված հետևում էին, ուրախանում։ Գուցե նրանց կոգևորեմ  սպորտով զբաղվելու, լավ մարզիկներ դառնալու, հաղթելսու ցանկություն ունենալու։ Սա շատ կարևոր և պարտավորեցնող է ինձ համար։
Այժմ շարունակում եմ մարզումներս։ Աստծո հաջողությամբ առաջիկայում մասնակցելու եմ նոր մրցաշարերի ու մենամարտերի։ Աստիճանաբար ավելի ուժեղ, համապատասխան ռեյտինգով հակառակորդների հետ եմ մենամարտում։ 
 

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Յուրի Սաքունց Հայաստան հաղթանակ խմբագրի ընտրանի հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին