f

Անկախ

«Հայաստանը վաճառելու գործարքը շարունակվում է»․ Վազգեն Մանուկյան


Անկախի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

-Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։

 

-Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու ընտրված խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց մի բան, որը հայ ժողովրդի համար պետք է ցնցող լիներ. զինանշանի քննարկման առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր պնդում արեց՝ որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։

Սովորական ճանապարհ է սկզբում՝ կարծիք, հետո՝ պնդում, վերջում՝ որոշում և իրագործում։

Անգլիացիներն ասում են, որ իրենց ուժը միջուկային զենքն է և իրենց պատմությունը։ Հայ ժողովրդի ուժի աղբյուրը նույնպես իր հազարամյակների հարուստ պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է։

Երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցան դեպքեր, որոնց հետևանքով այժմ ադրբեջանցիների կողմից ամբողջովին արգելափակված է միջանցքով տեղաշարժը։

Այս խնդիրներից և սպասվող ծանր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճի համաձայն, կրկին ակտիվացնելու է ներքաղաքական ինտրիգները, ձերբակալությունները և այլն։

Հայաստանը վաճառելու գործարքը շարունակվում է։

 

 

Վազգեն Մանուկյան Արմեն Աշոտյան Նիկոլ Փաշինյան ՀՀ զինանշան Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի հարցազրույց

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին