f

Անկախ

Մանկության մոլորակը բանաստեղծություններում ,             հեքիաթներում, հանելուկներում…


Խոսք ընթերցողի

 

Մանկության մոլորակը բանաստեղծություններում ,             հեքիաթներում, հանելուկներում…

 

Բանաստեղծ-կենսագիր, Օձունի Եպիսկոպոսյան տոհմի  ծագումնաբանությունը 2016թ․ հանրայնացրած Ալմաստ Եպիսկոպոսյանը շարունակում է իր հանդիպումները տարբեր տարիքի երեխաների հետ: Թե՛ բովանդակության, թե՛ ձևավորման տեսակետից ընթերցողի ուշադրությունը իր վրա բևեռող ,Դանիելի զարմանքըե  (Երևան, ,Արմավե, հրատ․, 2023թ) ժողովածուն մանկական ինչուների հարց ու պատասխաններ է համատեղել հավակնելով դառնալ մանկական նախադպրոցական հիմնարկների սաների, մանկավարժների, ծնողների սեղանի գրքերից մեկը: Ամենասկզբում գովերգվում է հայոց լեզուն ու ներկայանում է հայոց այբուբենը չորս տողանոց տառաձոներով:

 

Պապը պատին թիկն տվեց,

Պատուհանից տատը ձայնեց,

-Պարապ այստեղ ի՞նչ էս անում,

-Պարանը բեր, հորթն եմ կապում:

 

… Հետո դաստիարակության ինքնատիպ դեղատոմսեր են, բանաստեղծություններ հասցեագրված մանուկներին, որ կարծես ծնվել են մանկական մոլորակի զարմանահրաշ աշխարհ հեղինակի նախաձեռնած ուխտագնածությունից։ 

 

Հեռվում՝ սարին,

Ձյուն ու ձմեռ,

Սարի փեշից՝

Գարնան բանբեր:

 

Շարունակության մեջ խորիմաստ ու բազմաբովանդակ հանելուկներն են:՛՛Հանելուկներ փոքրերի և մեծերի համար՛՛ 2014թ․ հրատարակված գրքույկի համեմատ այստեղ նաև նորամուծություններ կան, նորամուծություններ ոչ միայն թեմատիկ այլ նաև բովանդակային առումով: Ինչպես նախորդ դեպքում այս անգամ էլ հանելուկների շարադրանքին հետևում է պատասխանի տառաքանակի վանդակապատում: Կարծում եմ դա շատ կօգնի հատկապես սկանվորդներ լուծող փոքրիկներին, իսկ պատասխանների զետեղումը գրքի վերջում մեծացնում է հանելուկների հանրայնացման և տարածման հնարավորությունները: Հայրենի բնաշխարհի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ծնողապաշտությունը, հարգանքը նախնյաց հանդեպ և անձնանունները գովերգող, հակիրճ, խոհեմ ու հանրամատչելի տողեր են Ալմաստ Եպիսկոպոսյանի ակրոստիքոսները․

Նորց գնամ չքնաղ Լոռի,

Աշոտի հետ գնանք մոռի

Րաֆֆին ասաց, - ես էլ կգամ,

Եթե կուզեք ճամփա ցույց տամ,

Կրիայիս էլ նվեր կտամ:

 

Իսկ վերջում հեքիաթներն են, որ բարություն են սփռում, անտառի թագավոր ընտրում, ճանապարհորդում դեպի ,Շանթե մոլորակ, հեքիաթ հյուսում հեքիաթի մասին ու երկնքից ընկնող խնձորները հասցնում բոլոր երեխաններին: Մայրենի լեզվի գովքով սկսվող գիրքը փակվում է նույնաբովանդակ երգի տեսքով: Ներկայացվող երգի տեքստի հեղինակը Ալմաստ Եպիսկոպոսյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ներկայումս Կրասնոդարում բնակվող Լիլիթ Մաթևոսյանն է, ով դուստրն է երջանկահիշատակ ալավերդցի Ռուբիկ Մաթևոսյանի (Մակար): Հենց Լիլիթն է իր ընտանիքի հետ գտել գրքի տպագրության ծախսերը հովանավորողին: Այսքանից հետո կարծում եմ ավելորդ չէ շնորհակալական խոսքեր հասցեագրել բոլոր նրանց, ում ջանքերի գնով ծնվել է այս գիրքը և միանալ կրասնադորաբնակ Վլադիմիր Եպիսկոպոսյանին հասցեագրվող հեղինակի շնորհակալական խոսքին:

                                                                            ՎաղարշակՂորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Ալմաստ Եպիսկոպոսյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին