f

Անկախ

ԵՊՀ հրատարակչության լույսընծայած գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային հեղինակավոր շտեմարանում


ԵՊՀ հրատարակչության լույսընծայած «Translation Studies: Theory and Practice» (TSTP) գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային հեղինակավոր շտեմարանում։
«Translation Studies: Theory and Practice» (TSTP) պարբերականը, որն անցնում է միջազգային գրախոսություն, հրատարակվում է Երևանի պետական համալսարանի հրատարակչության, ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի և նույն ամբիոնի դոցենտ, պարբերականի պատասխանատու քարտուղար Իշխան Դադյանի ջանքերով:
Հավատարիմ մնալով ԵՊՀ ռազմավարական նպատակներին, որոնց շարքում իրենց ուրույն տեղն ունեն գիտահետազոտական գործունեության որակի ու ծավալի ընդարձակումը և միջազգային գիտական ամսագրերում ու շտեմարաններում հրապարակումներ ունենալը՝ «Translation Studies: Theory and Practice»-ում ներկայացվում են միջազգային չափանիշներին համապատասխան, թարգմանական բոլոր ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանքներ: Այստեղ ընդգրկված հոդվածների հեղինակների 90%-ը արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներ են (9 հեղինակներից միայն մեկն է ազգությամբ հայ)։ Բացի հոդվածագիրներից՝ խորհրդատվական և խմբագրական խորհուրդների կազմում նույնպես ընդգրկված են օտարազգի գիտնականներ (ավելի քան 70%-ը), ինչը նպաստում է պարբերականի՝ միջազգային հարթակներում տեսանելիության և հեղինակության, ինչպես նաև որակի բարձրացմանը։ 
Պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի խոսքով՝ այն թարգմանաբանական ոլորտին նվիրված մասնագիտացված միջազգային գիտական առաջին պարբերականն է, որի կայացման համար պահանջվել է գրեթե 4 տարի։ 
«Գիտական պարբերականի ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2019 թվականին, երբ Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ գործակցության շրջանակում կազմակերպեցինք և անցկացրինք «Թարգմանության եվրասիական համաժողով 1»-ը, որի ժամանակ հյուրընկալել էինք տարբեր երկրների համալսարանների ներկայացուցիչների»,- նշեց Ռ․ Ղազարյանը և հավելեց․- «Մեր այս ձեռքբերումը բացառապես թիմային գրագետ և անձնվեր աշխատանքի արդյունք է, ինչի հաջող իրագործումը նոր խթան է դառնում՝ ձգտելու անել ավելին»։ 
«Translation Studies: Theory and Practice»-ը ԵՊՀ հրատարակչության արդեն 4-րդ պարբերականն է, որն ընդգրկվել է «DOAJ»-ում։ Նախորդիվ «DOAJ»-ում հրապարակվել են «Journal of Sociology. Bulletion of Yerevan University», «Armenian Folia Anglistika» և «Journal of Political Science: Bulletin of Yerevan University» գիտական ամսագրերը։ 
20-ամյա «DOAJ»-ը բաց հասանելիությամբ (open access) պարբերականների շարքում հեղինակավոր շտեմարաններից մեկն է, որից տեղեկություններ է քաղում «Web of Science» շտեմարանը։ «DOAJ»-ի առաքելությունն է բարձրացնել որակյալ, գրախոսվող, բաց հասանելիությամբ գիտահետազոտական պարբերականների հեղինակությունը, տեսանելիությունը, հասանելիությունն ու ազդեցիկությունն ամբողջ աշխարհում։
ԵՊՀ հրատարակչության գործունեությունը
1920 թվականին հիմնադրված ԵՊՀ հրատարակչությունը զբաղվում է միջազգային չափանիշներին համապատասխան գիտական պարբերականների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակությամբ՝ սերտ համագործակցելով ակադեմիական հանրության հետ:
ԵՊՀ հրատարակչության առաջնային նպատակն է միջազգային ասպարեզում ներկայացնել հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով ընթերցող հանրությանը:   
ԵՊՀ հրատարակությունները հասանելի են «EBSCO», «DOAJ», «zbMATH», «ERIH PLUS», «Sherpa Romeo», «The Linguist list», «Index Copernicus», «Mathnet.ru», «Cyberleninka», «eLibrary.ru» միջազգային հեղինակավոր շտեմարաններում։ 
Համալսարանում հրատարակվող 20 ամսագրերն ընդգրկված են «OJS» (Open Journal System) ամսագրերի էլեկտրոնային կառավարման համակարգում։ Հեղինակների կողմից հոդվածի տեղադրումը, հետագա գրախոսումն ու խմբագրական աշխատանքների մեծ մասն իրականացվում են «journals.ysu.am» հարթակում։ 
Նշենք, որ ԵՊՀ հրատարակչությունը 2016 թվականից ցայսօր ունի Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի (Association of European University Presses) լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը մեծ արտոնություններ և հնարավորություններ է շնորհում հրատարակված գիտական աշխատանքներին՝ արդյունավետորեն նպաստելով համալսարանի միջազգայնացման գործընթացին։

ԵՊՀ մարքեթինգի բաժին
 

ԵՊՀ գիտություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին