f

Անկախ

Պատերազմն ադրբեջանցի զինվորների աչքերով․ մաս 2


Ջորջ Օրուելն ասում էր՝ պատերազմ ավարտելու ամենարագ ճանապարհը պարտվելն է։ Ադրբեջանցի զինվորների աչքերով 44-օրյա պատերազմի իրականությանը առերեսվելուց հետո տպավորություն է ձևավորվում, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020 թվականի սեպտեմբերյան հարձակման առաջին օրերից հետո ընդունել է պատերազմն ավարտելու քաղաքական որոշում և ընտրել ամենարագ՝ պարտության ճանապարհը։

Այսօր կներկայացնեմ Թալիշ-Մատաղիսի օպերացիայի մասին ադրբեջանցի զինվորականների պատմությունները՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից։

Պատերազմից հետո պատերազմի մասին պատմությունները կռիվ-կռիվ են հիշեցնում՝ ռեմբոների մասին հերոսապատումներով։ Այդպես է ոչ միայն ադրբեջանցիների կամ հայերի, այլ երևի բոլորի մոտ՝ պետությունները երբեք ճշմարտությունը չեն ներկայացնում։ Ճշմարտության հասնում են կասկածների միջոցով, իսկ ղեկավարները, իշխանությունն ընդհանրապես․․․այդ պատճառով ել հորինում են ստեր ու հրապուրիչ հեքիաթներ, որ պատմում են զինվորական շորեր հագած գլուխգովան աքաղաղներ։ Դրանց, որ լսում ես, սկսում ես հավատալ, որ մեր դեմ կռող հայերը հավեր են եղել իսկական, որ պատերազմը հաղթել են մի քանի հարյուր հատուկ ջոկատայաինններ հիմնականում Յաշմայից, որոնցից յուրաքանչյուր առնվազն 100-150 հայ են սպանել, 10-20 տանկ են խփել։

Ու ամենակարևորը մարդիկ հավատում են, իսկ երբ այդ դժոխքի միջով անցած որևէ զինվոր փորձում է ճշմարտությունն ասել, կեղծ հերոսների քաղցր ստի փոխարեն պատմել այլ իրականության մասին, դառնում է թշնամի, հայի լրտես կամ լավագույն դեպքում նրան ուղղակի չեն լսում, արհամարհում են։

Երևի ամբողջ երկիրն ու աշխարհը տեսել ու լսել են Սուգովշանի հերոս Իլկին ֆարզալիևին, որ Ադրբեջանի դրոշը բարձրացրեց Սուգովշանում։ Իրականում դրոշը առաջինը ծածանող զինվորները մաքուր շորերով չէին, տեղադրողը կաղում էր ոտքից, հոգնած-տանջված, տառապանքի դրոշմն աչքերում զինվոր էր, մի խոսքով անհաջող, ոչ հեռուստատեսային վիդեո էր ստացվել։ Նախագահականից զանգել ասել էին, որ նոր վիդեո նկարեն, բոյով-բուսաթով զինվորական գտնեն, մաքուր շորերով, կազմվածքը սպորտային լինի, 2016 թվականի ապրիլի մարտերից հայտնի դարձած մեկը։

Առաջին կորպուսի շտաբի պետին, պատկերացրեք միայն, պատերազմական վիճակում, մարտական գործողությունների մեջ գտնվող զորքի շտաբի պետին հանձնարարում են անձամբ կազմակերպել կինոնկարահանումը, գտնել հարմար հերոսի։ Գերանբոյի բրիգադի հատուկ ջոկատից գտան մեկին, ով նախկին պատերազմից հայտնի էր դարձել որպես հայի գլուխ կտրող․․․Ցավալի է, իհարկե, որ ադրբեջանցի զինվորականին սրա նման անասունի կերպարով են ներկայացնում մեր ժողովրդին ու աշխարհին, բայց երևի այդ ապրանքն ավելի մեծ պահանջարկ է վայելում այսօր ժողովրդի ու ղեկավարության մոտ։ Իրականում կռված տղերքը միայն զզվանք կարող են զգալ, երբ մարտի դաշտից փախած ու թաքնված, իսկ հիմա էկրանների առջև ռեմբո ներկայացող ֆարզալիևը, ով չի դատվել ընդամենը վիդեոյում հերոսի դերը խաղալու համար, պատմում է, թե մի քանի հարյուր հայ է սպանել։ Սրա նմաններին, որ լսես 10-15 հոգով հայերին ջարդել են, իսկ իրեն ու իր նմաններին հայերը դեմքով էին ճանաչում, բավական էր տեսնեն, սկսում էին փախչել։ Անգամ պարտված թշնամուն հարգել է պետք, եթե ուզում ես հաղթանակիդ իրական գինն ու արժեքն իմանալ։ Ովքեր եղել են հյուսիսային ճակատում 1-ին բանակային կորպուսի կազմում գիտեն, թե որքան դժվար, ծանր ու արյունալի մարտեր են եղել։ Գիտեն, որ մարտերին մասնակցել են Մինգեչաուրի, Գերանբոյի և մի քանի այլ բիգադներ, այդ թվում՝ հրետանային, հրթիռային և ինժիներական, կորպուսի 057 սպեցնազը, երկու ռեզերվային բրիգադներ՝ յուրաքանչյուրը շտատով պիտի 3000-3500, մինչև 4000 զինվոր լիներ։ Հեքիաթասացները ոգևորությունից գլուխները կորցրած երևի մոռացել են, որ իրենց պաշտոնական հաղորդագրություններով զորքի 40 տոկոսը համալրված էր մոբով։ Ու այս հսկայական զորքին 6 օր դիմադրում էր հազարից քիչ ավել հայկական զորք, որ երևի կարգին չհասցրեց, ի դեպ, բացազատվել, քանի որ մեր հրետանին, անօդաչուները սարսափելի ռմբակծության տակ էին պահում դիրքեր տանող բոլոր ճանապարհները։ Տեսանյութեր կան, որոնցում երևում են հայերի տասնյակ ավտոմեքենաներ՝ ճանապարհներին խոցված։ Դիրքերի մեծ մասը, եթե ոչ բոլորը մենք կարողացել ենք գրավել ծանրագույն մարտերով, երբ հայերը ռազմամթերքը սպառելով նահանջում էին կամ դիրքում կենդանի, կռվելու ունակ զինվոր չէր մնում, իսկ մենք գրհում էինք մեծ ուժերով, տանկերի ու հրետանու ուժեղ կրակային աջակցությամբ։ Երբ Թալիշ- Մատաղիսից հայերը նահանջեցին, իսկ նրանք նահանջել են, դուրս են եկել, քանի որ բավարար օժանդակ ուժեր չունեին, իսկ համալրման եկող ստորաբաժանումների մեքենաները ոչնչացվում էին մեր անօդաչուների և հրետանու կրակից, մենք տարածքից հավաքեցինք 90-ի մոտ հայ զինվորների դիակներ․․․ Ընդհանուր առմամբ թշնամու զոհերը 110-130 միջակայքում են եղել Թալիշ-Մատաղիսում, որ բազմակի քիչ էր մերից։ Պակաս կարևոր չի եղել նաև այն, որ զինապահեստներում զինամթերքի մի մասը մեր հարձակմանը դիմակայող զորքը չկարողացավ օգտագործել, այլապես նրանց դիմադրությունը գուցե ավելի երկար ու արյունալի լիներ։ Մատաղիսի զորամասի զինապահեստի ռազմամթերքի ավարի մասին տեսանյութերը հրապարակվել են։ Երևի իրենց մոտ էլ հիմա մեղադրողների պակաս չկա, մարդկանց, ովքեր անտեղյակ են, որ մեր հրետանին մի քանի ժամ անընդհատ ռբակոծում էր զորամասը, արկերից անձրև թափում պատսպարան փնտրող և դիրքերում իրենց զինակից ընկերներին օգնությյան շտապող հայ զինվորների գլխին․․․Մեղավորներ գտնել կամ մեղավորներ նշանակել փախուստի կամ նահանջի համար, իհարկե, հեշտ է և հարմար, եթե դու չես այն զինվորը, որ մի քանի օր անքուն ես եղել, կյանքի ու մահվան կռիվ ես տվել քեզնից բազմակի ավելի գրոհող զորքի դեմ, որ յուրանչյուր մարտի մեջ թարմ ուժեր է ներգրավում․․․

Ծանր մարտեր են եղել, դաժան պայքար, ոչ թե կինո։ Ճշմարտությունը պետք է պատմել, որովհետև միայն այդպես կարելի է պատվել նահատակներին ու կենդանի մնացած զինվորներին, եթե իրական նպատակն այդ է։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Ադրբեջան Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին