f

Անկախ

«Դեմոկրատիայի իրական դեմքը». Երեւանում Փաշինյանի իշխանության զոհերի լուսանկարների ցուցադրություն է


Երևանի կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Դեմոկրատիայի իրական դեմքը» խորագրով ֆոտո-նկարների ցուցադրությունը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը:

Ցուցադրությանը ներկայացվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմոկրատիայից տուժած գործիչների, դատավորների լուսանկարները։ Նրանց թվում են՝ պրոդյուսեր, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը, երկարատեւ կալանքի տակ գտնվելու հետեւանքով առողջական լուրջ խնդիրների պատճառով մահացած գեներալ Մանվել Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից սպանված հղի Սոնա Մնացականյանը, Վայոց Ձորում մարզի պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով մինչ օրս կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, դատավոր Բորիս Բախշիյանը:

Ակցիայի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ ընտրել է ռեժիմի զոհերի լուսանկարները, հակառակ դեպքում՝ ամբողջ Երևանը պետք է լցված լիներ լուսանկարներով։

«Եթե մինչև հոկտեմբերի 19-ը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները պետք է քննի նոր իշխանության նոր արդարադատությունը, որովհետև Հայկական Նյուրենբերգ լինելու է, ապա հոկտեմբերի 19-ից հետո թափված ամեն մի կաթիլ արյան պատասխանատուն մեկ մարդ է, որը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չկանգնեցրեց»,- ասաց նա՝ հավելելով, որ այդտեղ պետք է լինեին առնվազն հոկտեմբերի 19-ից հետո զոհված տղաների անունները։

Նաիրա Զոհրաբյան Ժողովրդավարություն Հայաստան ցուցադրություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին