f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Ամենքս պետք է նվիրված աշխատենք, որ մեր երկրի ուժի ու հնարավորությունների մասին շատերն իմանան»


Հուլիսի 9-ին Վանաձոր քաղաքում Հայաստանի K-1 սիրողական ֆեդերացիան կազմակերպել էր միջազգային առաջնություն, որին մասնակցեց 5 պետություն՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան և Լատվիա։
Գինեսի բազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 
Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, Յուրի Սաքունցը, աչքի ընկնելով տպավորիչ ելույթով, փայլեց ռինգում՝ հաղթելով իրանցի մարզիկին։  
Անկախի հետ զրույցում, Յուրի Սաքունցը անդրադառնում է մենամարտին և վստահեցնում, որ եթե յուրաքանչյուր ոլորտում հայը նվիրված աշխատի՝ բազում հաջողությունների կհասնի։


-Շնորհավորում ենք հերթական հաղթանակած մենամարտն անցկացնելու կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Մարզիչներիս՝ ընկեր Արաշկի և ընկեր Հայկի գլխավորությամբ լավ նախապատրաստական շրջան էի անցել։ Գրեթե ամեն ամիս մրցաշարեր են լինում, որոնց մասնակցում եմ, աշխատում եմ հետ չմնալ, ուստի լավ մարզավիճակում էի, լիարժեք պատրաստ էի մենամարտին, թեև   պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամեն ամիս մենամարտ անցկացնելը շատ դժվար է։ Հարկավոր է կամք, աշխատասիրություն, նաև օրգանիզմը պետք է պատրաստ լինի վերականգնվելու։ 


-Մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-Հաղթական տրամադրվածությամբ մոտեցա մենամարտին։ 5 պետությունների ներկայացուցիչներ էին մասնակցում։ 1-ին անգամ էի մենամարտում Վանաձորում։  Մարդիկ ոգևորոված էին, ուրախ, որ հետևելու են մենամարտին,  զրուցելու են, շփվելու, գրկախառնվելու և լուսանկարվելու։ Ինձ էլ շատ հաճելի էր։
Իրանցի մարզիկը, թեև ինձնից քաշով բարձր էր, բայց դա չխանգարեց հաղթանակ տոնել։ Մոտավորապես 2 րոպե տևեց մենամարտը, հրաժարվեց պայքարից մարզիչների որոշմամբ։ Մենանարտից հետո մոտեցավ, ներողություն խնդրեց,  որ չէր շարունակել։  


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյուր մրցաշար անչափ կարևոր է փորձի ձեռքբերման առումով։ Որախ եմ, որ հաղթեցի։ Ինձ համար կարևորն իմ մարզական կարիերայում այն է, որ Հայաստանի դրոշը պատվով   բարձրացնեմ, հայրենակիցներիս ուրախանալու, հպարտանալու առիթ ընձեռեմ։ Ոչ միայն մարզիկները, այլև բոլորը պետք է ամեն բան անեն և իրենց հարազատ քաղաքի, երկրի պատիվը բարձր պահեն։ Լավ կլինի, որ բոլորն այդպես մտածեն, կապ չունի, թե որ բնագավառում են հանդես գալիս։  Ամենքս պետք է  նվիրված աշխատենք, որ մեր  երկրի  ուժի ու  հնարավորությունների մասին շատերն իմանան։
Շնորհակալ եմ մարզիչներիս իմ կողքին լինելու, ընկերներիս ինձ ոգևորելու, հայրենակիցներիս ջերմ շնորհավորանքների համարև բոլոր նրանց, որոնք մշտապես եղել են իմ կողքին,  ոգևորել  ինձ։ Մարզիկի համար շատ կարևոր է գնահատված լինելը, քանի որ իր ամբողջ ներուժը դնում է Հայրենիքի պատիվը բարձր պահելու գործում։
 

Յուրի Սաքունց Սպորտ Հայաստան պրոֆեսիոնալ բռնցքամարտ հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին