f

Անկախ

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվում». Ռուսաստանի և Ադրբեջանի «լեզվակռիվը». Коммерсантъ


Ռուսաստանի ԱԳՆ-ում պատասխանեցին Ադրբեջանի մեղադրանքներին դաշնակցային հռչակագրի խախտման վերաբերյալ: Մոսկվան հավաստիացրեց, որ հարգանքով է վերաբերվում հանրապետության տարածքային ամբողջականությանը, բայց կրկին կոչ արեց Բաքվին Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով և այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխիքներ ներկայացնել: Օրերս հենց այս խոսքը Ադրբեջանի ԱԳՆ-ում «վրդովմունք և հիասթափություն» հարուցեց, քանի որ, ինչպես հայտարարեցին այնտեղ, հենց Բաքուն է գործնական քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար: «Коммерсантъ»-ի մեկնաբան Մաքսիմ Յուսինը կարծում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամն է ծագել:

Հնարավոր է՝ Հարավային Կովկասը կանգնած է դրամատիկ իրադարձությունների շեմին: Դա պարզ դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների խիստ հայտարարությունների փոխանակումից:

Նախ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, այսինքն՝ խորանում է հումանիտար ճգնաժամը, տեղի բնակչությունը սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների չափազանց  սուր կարիք է զգում, փաստացի զրկված է էլեկտրա- և գազամատակարարումից: Սրանք մեջբերումներ են ԱԳՆ-ի հայտարարությունից:

Եվ թեպետ Բաքվի հասցեին ուղղակի կշտամբանքներ չկան, տեքստից հասկանալի է, որ ճգնաժամի պատճառը դարձել է Ղարաբաղի փաստացի պաշարումը Ադրբեջանի կողմից: Բաքվի պատասխանը հետևեց անմիջապես և  չտեսնված խիստ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը բնորոշվել է անընդունելի, ավելին՝ Բաքվի և Մոսկվայի դաշնակցային փոխհարաբերությունների հռչակագրին անհարիր, որը անցած տարվա փետրվարին ընդունել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը:

Իսկ ահա ամենահետաքրքիր զեղումը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից. «Մինչև հիմա չի ապահովվել Ադրբեջանի հայկական զինված խմբավորումների մնացորդների դուրսբերումը: Ավելին՝ այդ խմբավորումներին աջակցություն է ցույց տրվում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»:

Այլ խոսքով՝ Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունները դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների կատարման անկարողության և չկամության համար, բացի այդ, հաստատում է Ղարաբաղից հենց այն բանի դուրսբերման վճռականությունը, ինչը բնորոշված է որպես «հայկական զինված խմբավորումների մնացորդներ»:

Իսկ հայերն այդ խմբավորումները անվանում են «Արցախի պաշտպանության բանակ», որը ստեղծվել է 1992 թվականին և ապահովում է Ղարաբաղի այն հատվածի անվտանգությունը, որը մնում է հայկական հսկողության տակ:

Ահավասիկ գլխավոր հարցը՝ ինչքա՞ն ժամանակ նա կմնա այդ հսկողության տակ: Շատ ավելի վճռական հայտարարությունները, որ հնչում են Բաքվից, կասկած չեն թողնում, որ նախագահ Ալիևը և նրա թիմը պատրաստ են արագացնել դեպքերի ընթացքը և հնարավոր է՝ չեն սպասի հինգ տարվա ժամկետի սպառվելուն, որի ընթացքում կարգուկանոնը և ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովեն ռուսական խաղաղապահները:

Ինչպես պարզվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, այդ խաղաղապահներին Բաքվում արդեն չեզոք կողմ չեն համարում, կնշանակի բացառված չէ, որ նրանց ներկայությունը չի խանգարի ադրբեջանական բանակին  մաքրել Ստեփանակերտը և հարակից հողերը «հայկական զինված խմբավորումների մնացորդներից»:

Բաքվում հույս ունեն, որ Հայաստանը, լինելով Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ, չի միջամտի (եթե միջամտի էլ, ուժերի հարաբերակցությունն ակնհայտ Բաքվի օգտին է): Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա սրանք էլ պատրաստ չեն այսօր հանդես գալու Ղարաբաղի հայերի պաշտպանությամբ:

Միակ բանը, որ տեսականորեն կարող է զսպել Բաքվի ռազմատենչ կրակը, տնտեսական պատժամիջոցների վտանգն է, առաջին հերթին՝ նավթի և գազի նկատմամբ: Բայց Արևմուտքը դա չի կարող թույլ տալ իրեն: Նրա համար գլխավոր հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտվում են որպես ռուսականների այլընտրանք:

Ինչ վերաբերում է Կրեմլին, ապա նրա արձագանքից Բաքվում, ինչպես երևում է, առանձնապես չեն զգուշանում: Այնտեղ, ըստ երևույթին, համարում են, որ Ռուսաստանը չափից ավելի է խրվել Ուկրաինայում և ո՛չ ուժեր ունի, ո՛չ հնարավորություններ, ո՛չ էլ ցանկություն  Հարավային Կովկասում ևս մի ճակատ բացելու համար:

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախ Ռուսաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին