Դեռ 2023 թ. փետրվարին է EA Daily-ն զգուշացրել, որ նույնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա Արդարության ու զարգացման կուսակցության հաղթանակի դեպքում Թուրքիայի զավթողականությունը կուղղվի ոչ թե դեպի Արևմուտք, այլ արևելքի և հյուսիս-արևելքի՝ Ռուսաստանի և Իրանի կողմը (տե՛ս Антизападная риторика Турции не отменяет её планов в отношении Армении и Ирана): Եվ իրոք, Թուրքիայի՝ ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր կառավարությունը բաղկացած է այն կադրերից, որոնք այս կամ այն կերպ կապված են Արևմուտքի հետ: Ասենք՝ ինքը Թուրքիայի նախագահն էլ ոչ միայն սկսեց հավատարմություն ցուցադրել ՆԱՏՕ-ին, այլև կրկին սկսեց խոսել Եվրոպական միություն մտնելու մասին:
Եվ արդեն հունիսի 14-ին լրագրողների հետ շփման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացումը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ: Նաև նշեց.
«Երկու երկիր [Իրան և Ադրբեջան], որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է: Թեհրանի դիրքորոշումը դառնություն է պատճառում Բաքվում ու Անկարայում: Իրականում իրավիճակը պետք է դառնություն պատճառի նաև նրանց [Իրանին]… Հուսով եմ, որ այդ խնդիրը շուտով կլուծվի: Տարածաշրջանի հաղորդակցությունների հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ավտոմոբիլային ցանց, և հնարավոր կլինի Պեկին-Լոնդոն ճանապարհ բացել»:
Երկրի ղեկավարի խոստովանությունը, որը Ադրբեջանի հետ դեմ չէ անջատել Իրանը թուրքական բնակչությամբ տարածաշրջաններից, շատ արժեքավոր է: Իրանն իրավացիորեն համարում է, որ «զանգեզուրյան միջանցքը», որը թուրք-ադրբեջանական տանդեմի կարծիքով պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, հնարավորություն կտա ստեղծելու թուրք-սուննիական օղակ Իսլամական Հանրապետության շուջը: Ընդ որում, ՆԱՏՕ-ական դաշնակիցների հետ Թուրքիայի մերձեցումը և F-16 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների խորապատկերում Անկարայի և Բաքվի կողմից առաջադրվող «զանգեզուրյան միջանցքը» կարող են օգտագործվել ռազմական նպատակներով Միջին Ասիա ՆԱՏՕ-ի էսկալացիայի համար Նախիջևանի ինքնավարության, հայկական Սյունիքի և Ադրբեջանի միջով, ինչը սպառնում է Ռուսաստանի հարավային սահմաններին:
Ի դեպ, Ռուսաստանի մասին: Հատկապես հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների պետությունների ղեկավարների և կառավարությունների գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ռուսական խաղաղապահները կլքեն Ղարաբաղը 2025 թվականին:
Չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ն ոչ միայն երկարացրել է 907-րդ փոփոխության արգելքի ժամկետը Ադրբեջանի նկատմամբ, այլև որոշել է զբաղվել այդ անդրկովկասյան հանրապետության ռազմաօդային ուժերի հզորացմամբ (տե՛ս Для чего США укрепляют ВВС Турции и Азербайджана?): Ոչ ոք չեղյալ չի համարել նաև Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաքվում Պաշտպանության ազգային համալսարան: Համալսարանի ռեկտոր Հեյդար Փիրիևի հետ զրույցի ընթացքում գեներալը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում անցկացված բարեփոխումներն արդյունք են տվել: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև զորամաս, ուր նրանց առջև հանդես է եկել 2020 թ. ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Քյանան Սեիդովը: Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչություն: Այնտեղ էլ գնդապետ Մահիր Բայրամովը պատմել է նատօցիներին անդրկովկասյան հանրապետության և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության, ադրբեջանական բանակի բարեփոխումների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու մասին:
Ուստի Անդրկովկասում ՆԱՏՕ-ի գործունեության ակտիվացման խորապատկերում Ռուսաստանի և Իրանի մերձեցումը, որով սպառնում են եվրոատլանտիստները, խելամիտ է թվում: Հուլիսի 16-ի նորությունը, ըստ որի՝ Իրանը էլեկտրաէներգիա է ստանալու Ռուսաստանից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջոց, կարելի է օրինակ համարել, թե ինչպես է Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը նպաստում Անդրկովկասի երեք հանրապետությունների տնտեսությանը: Այդպիսով Մոսկվան և Թեհրանը հասկացնում են, որ չեն պատրաստվում հեռանալ Անդրկովկասից և այն հանձնել եվրոատլանտիստներին:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանի դեպքում պարադոքսալ բան է կատարվում: Նախկին տարիներին այդ երկրի բնակիչները զայրույթով էին հետևում ռուս-թուրքական համագործակցության զարգացումներին: Հիմա էլ վրա են հասել ժամանակներ, երբ Թուրքիան վերջնականապես հեռանում է Արևմուտք և ավելի ագրեսիվ է ներգրավվում Ուկրաինայի մարտական գործողություններում (տե՛ս Закономерный финал: крах «посредничества» Турции и новая реальность для Москвы). Քանի որ Թուրքիան տնտեսապես թույլ է և դեռևս ԵՄ չի ընդունվել, Էրդողանը Ռուսաստանի դեմ պաժամիջոցներ չի կիրառի, ինչը, սակայն, չի վերացնում Անկարայի շրջվելը Արևմուտքի կողմը: Եվ ահա տեղնուտեղը պիտի որ վրա հասնի աստեղային ժամը Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք հայերին բնորոշ ավանդական վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ: Իսկ իրականո՞ւմ:
Իրականում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը աշխույժ աշխատում է հայ-թուրքական սահմանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց այն պայմանների կատարման, որոնք նախկին Հայաստանում կհամարեին դավաճանություն: Դրանք են.
- անվերապահ ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք՝ առանց նույնիսկ ինքնավարության կարգավիճակի,
- հրաժարվել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարից,
- պատմական Արևմտյան Հայաստանը ճանաչել Թուրքիայի տարածք:
Բացի այդ, Ղարաբաղի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բոլոր բանակցությունները Փաշինյանի կառավարությունը վարում է կա՛մ ԱՄՆ-ում, կա՛մ ԵՄ-ում: Վերջապես, ՆԱՏՕ-ի երկրների հետ Հայաստանի պաշտպանության նախարարության հաճախացած շփումների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ԱՄՆ այցելությունների խորապատկերում հայկական եվրոատլանտիստ-թուրքասերները հայ բնակչությանը մշակում են հակառուսաստանյան և հակառուսական ոգով: Այդ գաղափարախոսության վառ օրինակ պետք է համարել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի ելույթները, որը դեռ 2021 թ. հունվարին հայտարարեց.
«Իմ պատկերացմամբ՝ ավելի լավ է թուրքի շուն լինել, քան օտար պետության, այն էլ Ռուսաստանի գործակալ: Եվ ճշտելու համար կրկնեմ, թող նեղանան. ավելի լավ է թուրքի շուն լինել, քան Ռուսաստանի գործակալ»:
Բնութագրական է, որ այդ, թույլ տվեք ասել, «քաղաքագետի» տվյալ միտքը, որ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, 2023 թ. հուլիսին հիշեցին որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ : Գործնականում տեսնում ենք, որ իշխանամետ ԶԼՄ-ներով Ռուսաստանի և ռուսների հրեշացմանը զուգահեռ տեղի է ունենում Թուրքիայի հետ հաշտեցման քարոզչություն, ընդ որում, հայկական եվրոատլանտիստները շատ հմուտ են գործածում «Օվերտոնի պատուհանը»: Ինքը Փաշինյանը հենց վերջերս մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը:
Նման քաղաքականությունը չի կարող անհանգստություն չառաջացնել նաև այն պատճառով, որ ներկայիս եվրոատլանտիստ- թուրքասերները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություրնները Հայաստանի հետ պայմանավորված են ոչ միայն Ղարաբաղով: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարևոր է «զանգեզուրյան միջանցքի» ստեղծումը Սյունիքում, ինչպես նաև այն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, որոնք արտաքսվել են 1980-ական թթ.: Ավելին՝ փախստականների և նրանց սերունդների վերադարձը այսպես կոչված Արևմտյան Հայաստան որևէ առնչություն չունի ժողովուրդների հաշտության հետ, քանի որ Բաքուն, Անկարայի աջակցությամբ, պահանջում է հատկապես ադրբեջանցիների Հայաստան վերադարձը:
Իսկ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այժմ վերջնականապես շրջվում է Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմը, ապա Փաշինյանի կառավարության սիրախաղը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, հակառուսական քարոզչության և Իրանի հետ մերձեցման չկամության հետ մեկտեղ, փաստորեն դավաճանություն է Հայաստանի ազգային շահերին, որով պատրաստում են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ավելցուկի դերը:
Եթե Փաշինյանի քաղաքականությունը համեմատենք նրա նախորդների գործունեության հետ, ապա համեմատությունը բնավ նրա օգտին չի լինի: Հիշեցնենք, որ 1991 թ. ապրիլին և 1992 թ. օգոստոսին Երևանում բանակցություններ էին ընթանում Թուրքիայի և Հայաստանի միջև տարածքային տարաձայնությունների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ: Սակայն 1992 թ.՝ առաջին ղարաբաղյան պատերազմի թեժ ժամանակ, Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել ադրբեջանական Նախիջևան անկլավը հայկական բանակից, իսկ 1993 թ. փակեց օդային միջանցքը (այն բացվեց 1995 թ.) և կազմակերպեց Հայաստանի տնտեսական շրջափակումը: Այդուհանդերձ 1994 թ. հոկտեմբերին Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Սակայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, հասկանում էր, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանի Հայաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող Թուրքիայի ագրեսիայից: Ուստի 1994 թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը պայմանագիր կնքեցին Գյումրիում ու Երևանում ռազմաբազա ստեղծելու մասին: 1995 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված և 1997 թ. ապրիլին երկու երկրների խորհրդարաններում վավերացված այդ պայմանագիրը ամրապնդեց Մոսկվայի ու Երևանի ռազմական համագործակցությունը:
Մենք հիշեցինք անցյալի այդ իրադարձությունները երկու պատճառով: Առաջին՝ Տեր-Պետրոսյանը, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեից էր և Հայոց համազգային շարժման ղեկավարության մեջ, արևմտամետ քաղաքական գործիչ էր և ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում չափավոր դիրքորոշում ուներ: Բայց և այնպես նա հասկանում էր, որ ապահովել Հայաստանի անվտանգությունը Թուրքիայի ոտնձգություններից կարող է Ռուսաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ի որևէ երկիր: Երկրորդ՝ Փաշինյանը, փորձելով հանել իր վրայից Ղարաբաղը հանձնելու պատասխանատվությունը (տե՛ս От бархатной революции к сдаче Карабаха: об обиде армян на Россию и политике Пашиняна), վերջերս սկսել է սխալների համար մեղադրել ոչ միայն ղարաբաղյան կլանին, այլև Տեր-Պետրոսյանին:
Առհասարակ հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ և թուրքամետ վեկտորը կարելի է և հարկ է հասկանալ նաև Ուկրաինայի ռազմական առճակատման համատեքստում, որին մասնակցում է Թուրքիան ՆԱՏՕ-ի կողմից: Դրա համար առիթ է տվել ինքը Փաշինյանը: Դեռ մինչև 44-օրյա պատերազմը՝ 2019 թ. ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայկական վարչապետին հարց տվեցին Ղրիմի պատկանելության մասին: Փաշինյանը որոշեց տարօրինակ ձևով խուսափել պատասխանից հայտարարելով.
«Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ՝ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել՝ իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունն ու զարգացումը»:
Բայց շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի՝ РБК-ի լրագրող Իլյա Դորոնովին 2020 թ. հուլիսի 28-ին տված հարցազրույցի հետևյալ հատվածը, որը նույնպես վերաբերում է ղրիմյան թեմային.
«Նախ՝ ես արդեն Ղրիմի վերաբերյալ ասել եմ. Հայաստանը չի ճանաչել դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է դա նշանակում, որ մենք չենք պաշտպանո՞ւմ Լեռնային Ղարաբաղին: Ոչ, մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և ես Ստեփանակերտում ելույթ ունենալով՝ ասել եմ, որ Լեռնային Ղրաբաղը Հայաստան է, և վերջ: Դրանից հետո Ադրբեջանի կառավարությունում, իհարկե, հիստերիա սկսվեց, բայց փաստն այն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածություն են: Դա փաստ է: Այժմ դա փաստ է»:
Թե Փաշինյանը Ղարաբաղի ինչպիսի «պաշտպան» է, մենք համոզվում ենք այժմ՝ 2023 թ. ամռանը, երբ Հայաստանի կառավարությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի մաս և տեղի ունեցածի համար մեղադրում է Ռուսաստանին: Եթե նա հանձնեց ղարաբաղցի հայերին, ապա ինչպե՞ս նա կվերաբերվի այն ռուսներին, որոնք ապրում են Ղրիմում:
Հատկանշական է նաև Փաշինյանի օգտագործած «բարեկամ» բառն Ուկրաինայի վերաբերյալ, որը միշտ պաշտպանել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Էլ չասենք առաջին ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից Յուրի Շուխևիչի ստեղծած УНА-УНСО կուսակցության զինյալների մասնակցության մասին:
Էլ ավելի է ապշեցնում Փաշինյանի հայտարարությունը ղրիմա-թաթարական ծայրահեղականների դիրքերից, որոնք Ուկրաինայում Ղարաբաղի և Հայաստանի առնչությամբ թուրքական ազդեցության տարածողներն են: Այսպես, դեռ 2016 թ. ձմռանը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության կազմում գտնվելով Ֆրանսիայում, կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Իսկ 2016 թ. ապրիլի 4-ին «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսի» ղեկավար Ռեֆատ Չուբարովը կոչ արեց Ուկրաինային պաշտպանել Ադրբեջանի, Վրաստանի և Մոլոդովայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ավելի ուշ՝ 2016 թ. դեկտեմբերի 26-ին, Չուբարովը հայտարարեց, որ Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և Ղազախստանը «գրեթե պատրաստ» են Ղրիմը ռուսական ճանաչելու:
Վերջապես, ղրիմա-թաթարական ծայրահեղականներն իրենց իրական վերաբերմունքը Հայաստանին և հայերին ցուցադրեցին երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Արդեն իսկ սեպտեմբերի 30-ին Ջեմիլևն ուղղակիորեն հայտարարեց.
«Հարկ է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե այդ հարցը չլուծվի, միևնույն է, վաղ թե ուշ ծագելու են այդ բախումները: Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա պետք է վերականգնվի»:
Իսկ ահա 2020 թ. հոկտեմբերի 28-ին, երբ մոտ էր պատերազմի ավարտը, թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալության հետ զրույցի ժամանակ Չուբարովն ասաց.
«Պետք է համապատասխան բանաձև գտնել, թե ինչպես հայկական փոքրամասնությունը տարածաշրջանում պետք է ապրի Ղարաբաղում ադրբեջանցիների հետ, բայց դրա համար նախ պետք է դադարի պատերազմը, Հայաստանը պետք է դուրս բերի իր զինվորներին և դրանով վերջ դա հակամարտությանը»:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Թուրքիայի թեքումը դեպի Արևմուտք առանձնապես բացասական հետևանքներ կունենա Թեհրանի համար: 2023 թվականի մայիսի 29-ին Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն տվեց ուկրաինական նացիստների պարագլուխ Վլադիմիր Զելենսկու առաջարկած որոշման նախագծին, որով պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ 50 տարով: Պատժամիջոցները ներառում են.
1. Իրանի ներկայացուցիչների հետ ռազմական և երկակի նշանակության ապրանքների առևտրային գործարքների արգելք,
2. Ուկրաինայի տարածքով Իրանի ներկայացուցիչների ռեսուրսների, թռիչքների և բեռնափոխադրումների տարանցման արգելք՝ կապված վերը նշված գործողությունների հետ,
3. Իրանի ներկայացուցիչների օգտին տնտեսական և ֆինանսական պարտավորությունների չեղարկում,
4. Իրանի ներկայացուցիչների միջոցով Ուկրաինայի սահմաններից կապիտալ դուրս տանելու արգելք,
5. Իրանի ներկայացուցիչներին տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունք տալու արգելք,
6. դադարեցնել ներդրումներն Իրանում և դադարեցնել ներկայացուցիչների թողարկած էլեկտրոնային վճարային միջոցների սպասրակումը:
Այդ պատժամիջոցները չփոխեցին Իրանի դիրքորոշումը, որը, ճանաչելով Ուկրաինան 2014 թ. հունվարի 1-ի սահմաններով, շարունակեց համագործակցությունը Ռուսաստանի հետ, ներառյալ՝ ռազմական ոլորտում: Այդուհանդերձ այժմ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը մտածելու բան ունեն: Եթե ղրիմա-թաթարական ծայրահեղականներին պաշտպանող Թուրքիան շրջվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմը, ցուցադրաբար ազատում է «Ազով» գնդի հրամանատարներին և պատրաստվում է Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարան կառուցել, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ մոտ ժամանակներս Անկարան չի փորձի ապակայունացնել իրավիճակն Անդրկովկասում, որտեղ Արևմուտքը տենչում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել:
Ուստի արժի, որ այժմ Ռուսաստանը, Իրանը և հայկական եվրոատլանտիստների հակառակորդները սևեռվեն այն գործունեության վրա, որ միավորում է իրենց, այն է՝ Սյունիքի պաշտպանությունը: Իրանը 2022 թ. աշնանը հյուպատոսություն բացեց Կապանում՝ Սյունիքի մարզի մայրաքաղաքում: Ռուսաստանը նույնպես պատրաստվում է դա անել, ինչն արդեն գրգռում է Ադրբեջանին: Վերջապես, Հայաստանի քաղաքացիներին մնում է ռազմական ոլորտը: Չէ՞ որ նույնիսկ թուրքասեր եվրոատլանտիստները չեն կարող արգելել Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ նրանց, ովքեր կանգնած են Սյունիքի պաշտպանության համար: Ուրեմն համակարգված գործունեության առկայության դեպքում դեռ կարելի է խափանել Արևմուտքի պլաններն Անդրկովկասում:
Պյոտր Մակեդոնցև
Աղբյուրը՝ EA Daily