f

Անկախ

Խուսափեք այս 9 սովորություններից առողջ ողնաշար ունենալու համար


Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր, այդ մասին չմտածելով, վնասում է իր ողնաշարի առողջությանը: Օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու  Ելենա Ադուլասը թվարկում է այն սովորությունները, որոնք աստիճանաբար հանգեցնում են ողնաշարի քայքայմանը:

1.Գաջեթների օգտագործումը

Վատ կեցվածքի հիմնական պատճառներից մեկը շարունակ հեռախոսի էկրանին նայելու սովորությունն է: Այս սովորությունն անգամ ոչ պաշտոնական անուն է ստացել՝ գաջեթ-համախտանիշ:

Երբ մարդ կռանում է հեռախոսի վրա, գլխի ծանրությունը մեծանում է մոտ 5 անգամ: Համապատասխանաբար մեծանում է ծանրաբեռնվածությունը վզի վրա. Վզի հետին մկանները ձգվում են, ուսերը վեր են բարձրանում, իսկ վզի ստորին մասը կծկվում է: 

«Այս դիսբալանսն աստիճանաբար խորանում է, և վզից կրծքավանդակ անցման հատվածում  ի հայտ է գալիս կուզ կամ «սապատ»: Տևական ժամանակ նման դիրքով նստելը կարող է ավելի լուրջ խնդիրների հանգեցնել, քան կուզն է: Կարող է առաջանալ, օրինակ՝ ողնաշարի ճողվածք»,- ասում է բժիշկ Ադուլասը:

2.Նստակյաց կենսակերպը

Երբ ժամերով նույն դիրքում եք նստում, դիսբալանս է առաջանում արդեն գոտկատեղային հատվածում. խիստ լարվում են ոտքերի տարածումն  ապահովող և զստագոտկային մկանները: Հավասարակշռության համար պատասխանատու մկանները միշտ պետք է լարվածության մեջ լինեն: Սակայն նստակյաց կենսակերպը նկատելիորեն թուլացնում է դրանք, ինչպես և ազդրային մկանները: Արդյունքում խախտվում է միջողային սկավառակների սնուցումը:

3. Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը

Մարզումները չարաշահելը գերծանրաբեռնվածություն է առաջացնում: Դա վտանգավոր է, հատկապես երբ մարզվում եք առանց մասնագետ մարզչի՝ առաջնորդվելով տեսանյութերով կամ գրքերով: Եթե մարզագույքը ոչ համապատասխան է կամ մարզման տեխնիկայում մի փոքր սխալ թույլ տաք, վնասվածք ստանալու հավանականությունը մեծ կլինի: Օրինակ՝ առանց նախնական պատրաստվածության և համապատասխան կոշիկի վազել պետք չէ: 

«Հատկապես վնասակար է վազքը ասֆալտապատ, կոշտ  ճանապարհի վրա: Նման զբաղմունքն աստիճանաբար կհանգեցնի օստեոխոնդրոզի՝ ոսկորների և կրճիկների մաշվածության»,- ասում է Ելենա Ադուլասը:

4. Մարմնի ոչ ճիշտ դիրքը

Մարմնի առաջ թեքված դիրքը, որը մենք ընդունում ենք աման լվանալիս, լվացք անելիս, փոշեկուլով փոշի հավաքելիս կամ հողամասում փոցխով աշխատելիս, մեծ ծանրաբեռնվածություն է ողնաշարի գոտկատեղային հատվածի վրա: Այս պայմաններում գերծանրաբեռնվում են տարածիչ մկանները: Արդյունքում առաջանում է մեջքի ցավ, իսկ հետագայում կարող են նաև այլ լուրջ խնդիրներ ի հայտ գալ:

«Ոտքը ոտքին գցած կամ մի ոտքը ազդրի տակ դրած նստելը առաջացնում է մկանային դիսբալանս և կարող է ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ»,- ասում է Ելենա Ադուլասը:

Խնդիր է նաև համակարգչի առջև ոչ ուղիղ նստելը: Համակարգչի առջև ոչ ճիշտ կեցվածքին նպաստում են փափուկ կամ ցածր աթոռները:

5. Քունը մեծ բարձի վրա և ոչ միայն

Ողնաշարի առողջության պահպանման տեսանկյունից կարևոր է, որ քնի պարագաներն ապահովեն գլուխ-ողնաշար-կոնք անցման ուղիղ առանցք: Մեծ բարձերը կամ անհարմար ներքնակներն այս առաքելությունն ապահովել չեն կարողանում:

«Վատ սովորություն է փորի վրա քնելը: Այս պարագայում խախտվում է վզի բնական կորությունը: Երկրորդը, այս պարագայում գլուխը թեքված է կամ աջ, կամ ձախ, ինչը կարող է վզի հատվածում խանգարումների պատճառ դառնալ, օրինակ՝ մկանի ձգվածության կամ դիսֆունկցիայի»,- ասում է Ելենա Ադուլասը:

6.Միանման շարժումները

Ամենօրյա միանման գործողությունները, հատկապես մարմնի մի կողմից, հանգեցնում են մկանային լարվածության: Օրինակ, եթե բժիշկը պացիենտներ ընդունելիս շարունակ թեքվում է դռան կողմը, կարող է միջողային հոդերի դիսֆունկցիա տեղի ունենալ: 

7. Անհարմար կոշիկները

Բարձրակրունկ, նեղ ու կոշտ կոշիկները թույլ չեն տալիս, որ մարզվեն ոտնաթաթի մկանները և գերծանրաբեռնում են կոնկրետ հատվածներ:

«Արդյունքում տեղի է ունենում ոտնաթաթի դեֆորմացիա, առաջանում է հարթաթաթություն և մեծանում է ծանրաբեռնվածությունը ողնաշարային սկավառակներին, արդյունքում դրանք ավելի արագ են մաշվում: Մկանների մարզման համար օգտակար է բոբիկ քայլելը»,- ասում է Ելենա Ադուլասը:

8. Ծանրություններ բարձրացնելը

Ծանրաբեռնվածության ոչ ճիշտ բաշխումը ուսային գոտու մկանների չափից մեծ բեռնվածություն է առաջացնում՝ գերծանրաբեռնելով ողնաշարը:

«Եթե աշխատանքային գործունեությունը կապված է բեռներ փոխադրելու հետ, կարևոր է որոշակի կանոնների հետևելը: Օրինակ՝ իրը Ձեզ հնարավորինս մոտ պահեք և աշխատեք չկլորացնել մեջքը»,- ասում է բժիշկ-օրթոպեդը:

9. Ոչ ճիշտ սնունդը

Արագ ածխաջրերի չարաշահումը, սերը ֆաստֆուդի հանդեպ, չափից շատ ուտելը հանգեցնում են քաշի ավելցուկի: Իսկ դրա հետևանքով մեծանում է ծանրաբեռնվածությունը միջողային սկավառակների վրա և աճում է հարթաթաթության աստիճանը:

«Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ ողնաշարի հետ կապված խնդիրները հիմնականում սկիզբ են առնում մանուկ հասակից: Հաճախ ծնողներն իրենք են դրան նպաստում: Օրինակ՝ ժամանակից շուտ են երեխային ոտքի վրա կանգնեցնում, քայլակներ են օգտագործում կամ ձեռքից բռնած քայլեցնում են, երբ երեխան դեռ պատրաստ չէ այդպես քայլելուն: Այս ամենի հետևանքով մկանները ճիշտ չեն զարգանում: Արդեն պատանեկան տարիքում դա առաջացնում է կեցվածքի հետ կապված խնդիրներ, մկանային դիսբալանս և ողնաշարի հետ կապված այլ խնդիրներ»,- ասում է բժիշկը:

Աղբյուրը՝ https://www.sport-express.ru

 

 

ողնաշար առողջ ողնաշար խմբագրի ընտրանի առողջություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին